Jump to content

Սապրոֆիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սապրոֆիտ. Ascomycota

Սապրոֆիտներ (հունարեն՝ sapross — «փտած» և «phyton» — բույս), մեռած օրգանիզմների օրգանական նյութով կամ կենդանի օրգանիզմների արտաթորություններով սնվող բույսեր։ Ըստ սնման տիպի տարասուն օրգանիզմներ են։ Ինքնասուն օրգանիզմների հետ կարևոր դեր են կատարում բնության մեջ նյութերի շրջանառության գործում, քանի որ դիակները և կենդանիների արտաթորությունները (օրգանական նյութեր) քայքայում են մինչև ջրի, ածխածնի երկօքսիդի, ամոնիակի և այլ անօրգանական նյութերի։ Հանդիպում են գլխավորապես բակտերիաների, ճառագայթասնկերի և սնկերի մեջ։ Որոշ սապրոֆիտներ կարող են դառնալ մակաբույծներ, իսկ մի շարք ֆոտոսինթեզող օրգանիզմներ (օրինակ, որոշ կանաչ ջրիմուռներ)՝ սապրոֆիտներ․։ Հաճախ սապրոֆիտներ են անվանում միկոռիզային սնկերի միջոցով սնվող որոշ ծաղկավոր բույսերի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 186