Սապիրի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սապիրի մրցանակ
Տեսակգրական պարգև
Երկիր Իսրայել
Հիմնադրվել է2000
ՊարգևադրողMifal HaPayis?
Անվանված էՊինխաս Սապիր
Կայքculture.pais.co.il/Sapir/Pages/default.aspx(եբրայերեն)

Սապիրի մրցանակ (եբրայերեն՝ פרס ספיר‎), Իսրայելի գրական հեղինակավոր մրցանակ[1], որը շնորհվում է ամեն տարի հունիսին՝ եբրայական գրքի շաբաթվա ընթացքում։ Անվանվել Է Իսրայելի ֆինանսների նախկին նախարար Պինխաս Սապիրի պատվին, պարգևատրումը կատարվում է 2000 թվականից։

Շնորհման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավակնորդների առաջադրման և Սապիրի մրցանակի շնորհման ընթացակարգը կատարվում է բրիտանական Բուքերյան մրցանակի նմանությամբ։ Սապիրի մրցանակը դրամական արտահայտության առումով Իսրայելի գրական խոշորագույն մրցանակն է. 2005 թվականին հաղթողի վարձատրությունը կազմել է 150 հազար շեկել (մոտ 35 հազար դոլար), իսկ չորս ֆինալիստներից յուրաքանչյուրը ստացել է 25 հազար շեկել[2]։ Բացի այդ, հաղթողը ստանում է իր գիրքը եբրայերենից այլ լեզվով թարգմանելու դրամաշնորհ իր ընտրությամբ։

Մրցանակի ժյուրին բաղկացած է գրական նշանավոր գործիչներից, որոնց անունները չեն հրապարակվում այնքան ժամանակ, քանի դեռ չի նշվել դափնեկրի անունը։ Ժյուրիի կազմը ամեն տարի մասնակիորեն փոխվում է։ Ժյուրին նախորդ տարվա ընթացքում Իսրայելի խոշորագույն հրատարակչությունների կողմից հրատարակված գրքերի հավակնորդ հեղինակներից ընտրում է հինգ ֆինալիստի։ Մի քանի շաբաթ տևող քննարկումներից հետո եզրափակիչի մասնակիցներից ընտրվում է միանձնյա հաղթող, որը հայտարարվում է եբրայական գրքի շաբաթվա ընթացքում։ Սապիրի մրցանակի հանձնման արարողությունը հեռարձակվում է հեռուստատեսությամբ։ Մրցանակի հավակնորդ հինգ ֆինալիստները Իսրայելի պետական վիճակախաղի աջակցությամբ մասնակցում են ընթերցողների հետ հանդիպումներին։ 2005 թվականին Իսրայելի պետական վիճակախաղը մրցույթ է անցկացրել ընթերցողների համար՝ առաջարկելով գուշակել Սապիրի մրցանակի դափնեկրի անունը, ճիշտ գուշակողներից առաջին 30-ը նվեր են ստացել դափնեկրի գրքերը։

2003 թվականին գրող Էդգար Քերետի գիրքը հանվել է մրցույթից, քանի որ մրցանակի շնորհման այն ժամանակվա կանոնները պահանջ էին պարունակում առաջադրված ստեղծագործությունների ծավալի նկատմամբ՝ առնվազն 60 000 բառ։ Հետագայում այդ կանոնը չեղյալ է հայտարարվել։

2006 թվականին հեղինակների բազմաթիվ դիմումներից հետո մրցանակի ժյուրին որոշում է ընդունել մրցանակի առաջադրել ոչ միայն եբրայերեն, այլև վերջին 5 տարիների ընթացքում եբրայերեն թարգմանված ստեղծագործությունները, որպեսզի մասնակից դարձնի իսրայելցի հեղինակներին, որոնք գրում են ռուսերեն, արաբերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Այս հեղինակները կարող են մասնակցել ինչպես ընդհանուր մրցույթին, այնպես էլ թարգմանական ստեղծագործությունների առանձին անվանակարգում, որոնցից ընտրվում է միայն մեկ աշխատանք։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակը բազմիցս քննադատվել է, քանի որ այն, որպես կանոն, շնորհվում է բեսթսելլերների՝ առանց դրանց գեղարվեստական արժեքի հետ առնչության։ Դրա կապակցությամբ Իսրայելի մի շարք նշանավոր գրողներ, ինչպիսիք են Մեիր Շալևը, Ահարոն Ապելֆելդը, Աբրահամ Յեգոշուան, Ամոս Օզը, հրաժարվել են Սապիրի մրցանակի համար իրենց թեկնածությունները ներկայացնելուց[3]։

Դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019. Էդգար Քերետ
  • 2017. Էսթեր Պելեդ, Widely Open Underneath[4]
  • 2016. Միխալ Բեն-Նաֆթալի, The Teacher[5]
  • 2015. Օռլի Կաստել-Բլում, An Egyptian Novel[6]
  • 2014. Ռեուվեն Նամդար, The Ruined House[7]
  • 2013. Նոա Էդլին, בעלת הבית[8]
  • 2012. Շիմոն Ադաֆ
  • 2011. Հագի Լինիկ
  • 2010. Յորամ Կանյուկ
  • 2009. Շնորհվել է Ալոն Հիլին, հետագայում մրցանակը շնորհելու որոշումը չեղյալ է հայտարարվել
  • 2008. Ցվի Յանայ
  • 2007. Սառա Շիլո
  • 2006. Ռոն Լեշեմ
  • 2005. Էլոնա Ֆրանկել
  • 2004. Դան Ցալկա
  • 2003. Ամիր Գութֆրեյնդ
  • 2002. Գեյլ Հարևեն
  • 2001. Դավիթ Գրոսսման
  • 2000. Հայիմ Սաբատո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Julie Wheelwright. Saturday, 16 February 2002(չաշխատող հղում)
  2. «The Sapir Prize — About the Prize and Judges' Statement».
  3. Critic slams head of Sapir panel, Maya Sela
  4. Gili Izikovich (2018 թ․ հունվարի 23). «Esther Peled Wins Sapir Prize for Literature for Book of Short Stories». Haaretz. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  5. Gili Isikovich (2017 թ․ հունվարի 22). «The Sapir Prize: The writer Michal Ben-Naftali is the winner of 2016». Haaretz (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  6. Beth Kissileff (2016 թ․ մարտի 4). «Orly Castel-Bloom Scoops Always Controversial Sapir Prize». Forward.
  7. Kissileff, Beth (2015 թ․ հունվարի 27). «In first, expat author Ruby Namdar wins Israel's leading literary prize». JTA.
  8. «הוכרזה הזוכה בפרס ספיר לספרות». pais.co.il (եբրայերեն). 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]