Jump to content

Սանասար Ղալեչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանասար Ղալեչյան
Ծնվել է1887(1887)
ԾննդավայրՇուլավեր, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1954(1954)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԵրեխաներՌոբերտ Ղալեչյան

Սանասար Արամայիսի Ղալեչյան (1887 կամ 1888, Շուլավեր - 1954, Երևան), Շուլավերի տանուտեր (գյուղապետ), Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի քաղաքային դպրոցում։ 1910-1917 թվականներին աշխատել է Շուլավերի քաղաքային սպառկոոպի նախագահ։ Խորհուրդները բոլշևիկացնելու հարցով 1917 թվականին հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն, որտեղ Սանասար Ղալեչյանին ընտրում են Շուլավերի քաղխորհրդի նախագահ։ 1918 թվականին ձևակերպվում է գավառային կոմիտեն, որի նախագահը Սանասարն է։ Նույն թվականին ստեղծվում է ինքնապաշտպանության զինված ջոկատ։ Հարձակման դեպքում ավանում կապի միջոցներ էին տեղադրվում։ Սանասար Ղալեչյանը և կոմիտեի շատ ղեկավարները ձերբակալվում են[1]։

1921 թվականին XI բանակի հատուկ ուղեգրերով բանտերից վերադառնում են Շուլավեր կոմիտեի ղեկավարները, այդ թվում նաև Սանասարը։ Վրաստանի խորհրդայնացումից հետո նշանակվել է Շուլավերի ռազմական կոմիտեի նախագահ (կոմիսար)։ Սանասարը համագործակցել է գրող Հովհաննես Թումանյանի հետ, որը նույնպես կապ ուներ Շուլավերի հետ։

Վրաստանի կենտկոմի որոշմամբ ուղարկվել է Հայաստան՝ Լոռի՝ կուսակցական աշխատանքի։ 1934 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել անտառտնտեսության պետ։ 1935 թվականին ընտրվել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով։

Սանասար Ղալեչյանը մահացել է 1954 թվականին Երևանում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Շահումյան (քաղաք, Մառնեուլի շրջան)». 2023 թ․ մայիսի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Շուլավեր.