Սան Ռամոն դե լա Նուևա Օրան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սան Ռամոն դե լա Նուևա Օրան | |||
San Ramón de la Nueva Orán | |||
| |||
Երկիր | Արգենտինա | ||
Համայնք | Օրան | ||
Քաղաքապետ | Գիլիերմո Լարա Գրոս | ||
Հիմնադրված է | 1625 թ. | ||
ԲԾՄ | 336 մ | ||
Բնակչություն | 72 712 մարդ (2001) | ||
Ագլոմերացիա | 130 000 | ||
Ժամային գոտի | UTC-3 | ||
Հեռախոսային կոդ | 03878 | ||
Փոստային ինդեքս | A4530 | ||
Փոստային դասիչ | A4530 | ||
Պաշտոնական կայք | oran.gov.ar | ||
| |||
Սան Ռամոն դե լա Նուևա Օրան (իսպ․՝ San Ramón de la Nueva Orán), քաղաք Արգենտինայում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Արգենտինայի հյուսիսարևմտյան ծայրամասում՝ Ռիո Բերմիխո գետի ավազանում՝ արևադարձային անտառային գոտում։ Կլիման անցումային է արևադարձայինից՝ մերձարևադարձային, որին բնորոշ են շոգ և խոնավ ամառներն ու մեղմ, տաք ձմեռները։ Քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում՝ հյուսիսից հարավ ձգվում են երկու լեռնաշղթաներ։
Քաղաքը համարվում է Սալտայի պրովինցիայում գտնվող Օրանի դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Ռիո Բերմիխոյի ավազանոում գտնվող այլ քաղաքների հետ միասին Սան Ռամոն դե լա Նուևա Օրանը կազմում է քաղաքային ագլոմերացիա, որի բնակչությությունը կազմում է ավելի քան 130 հազար մարդ (2001 թվականի տվյալներով)։
Պատմություն և տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս քաղաքի տարածքում գաղութաբնակների կողմից առաջին բնակավայրը հիմնվել է 1625 թվականին, սակայն հետագայում այն լքվել է։ Ներկայիս անվանումով նոր քաղաքը կառուցվել է 1794 թվականին՝ «շախմատային տախտակի» նախագծով և անվանվել ալժիրյան հնագույն քաղաքի անվանումով։ Ամբողջ 19–րդ դարում քաղաքը բավականին դանդաղ էր ընդարձակվում, իսկ 1871 թվականին այն ամբողջությամբ ավերվեց երկրարշարժի պատճառով։ 1889 թվականին քաղաքը արդեն վերակառուցվել էր և իր 3500 հոգանոց բնակչությամբ երրորդն էր Սալտայի պրովինցիայում և համարվում էր Օրանի դեպարտամենտի կենտրոնը։ 1915 թվականին Սան Ռամոն դե լա Նուևայում անցկացվեց երկաթգիծ, ինչը նպաստեց քաղաքի հետագա զարգացմանը։
Ներկայումս քաղաքի տնտեսության ամենազարգացած ճյուղը համարվում է վերամշակող արդյունաբերությունը։ Մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական հումքի, արևադարձային մրգերի և ծխախոտի վերամշակմամբ։ Գտնվելով Բարիտույի ազգային պարկի հարևանությամբ՝ այն գրավում է մեծաքանակ զբոսաշրջիկների ուշադրությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ռամոն դե լա Նուևա Օրան» հոդվածին։ |
|