Սան Նիկոլա դա Տոլենտինո եկեղեցի
Սան Նիկոլա դա Տոլենտինո եկեղեցի իտալ.՝ Chiesa di San Nicola da Tolentino | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և former convent? |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Տարածաշրջան | Սանտա Կրոչե |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Վենետիկի պատրիարքություն |
Հիմնական ամսաթվերը | 1602 |
Նվիրված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Անվանված | Nicholas of Tolentino? |
Ճարտարապետ | Վինչենցո Սկամոցի և Andrea Tirali? |
Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն և նեոդասական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1602 |
Շինանյութ | աղյուս |
San Nicola da Tolentino (Venice) Վիքիպահեստում |
Սան Նիկոլա դա Տոլենտինո եկեղեցի առավել հայտնի է, որպես Տոլենտինի, եկեղեցի հյուսիսային Իտալիայում գտնվող Վենետիկի Սանտա Կրոչե գավառում։ Այն գտնվում է համանուն Կամպոյում, Ռիո դեի Տոլենտինիի երկայնքով՝ Ջիարդինո Պապադոպոլիի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենետիկը Թեատինների միաբանության տունն էր։ Թեատինները Վենետիկ են ժամանել 1527 թվականին՝ Հռոմի կողոպուտից հետո[1]։ Եկեղեցին նվիրվել է Սուրբ Նիկոլաս Տոլենտինոյին, կառուցումն սկսվել է 1590 թվականին Վինչենցո Սկամոցիի կողմից[2]։ Սկամոցիի և նրա հովանավորների միջև հարաբերությունները բարդ էին, այդ իսկ պատճառով եկեղեցին վերջնական տեսքի է բերվել միայն 1714 թվականին։ Այն մեծ եկեղեցի է, կորնթյան հսկայական սյունազարդ նախասրահներով, միակը Վենետիկում, որը նախագծել է Անդրեա Տիրալին։
Տոլենտինին ծխական եկեղեցի է, այն գտնվում է Սան Պոլո Սանտա Կրոչե Դորսոդուրոյում։ Եկեղեցում են գտնվում դուքս Ջովանի I Կորների, Ֆրանցիսկո Կորների, Ջովանի II Կորների և Պաոլո Ռենիերի դամբարնները։ Վենետիկի պատրիարք Ջիովան Ֆրանչեսկո Մորոզինիի (մահացել է 1678 թվականին) գերեզմանատան հուշարձանը ամբողջական տեսքի է բերել ջենովացի քանդակագործ Ֆիլիպո Պարոդին։ Բարոկկո երգեհոնը ստեղծել է Պիետրո Նաչինին 1754 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սան Նիկոլա լա Տոլենտինո
-
Առաստաղը՝ Մատիա Բորտոնոլիի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «chiesa di San Nicola da Tolentino». www.veneziamuseo.it. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ info@arte.it, ARTE it Srl-. «Chiesa di San Nicola da Tolentino di Venezia - Chiesa - Arte.it». www.arte.it (իտալերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Նիկոլա դա Տոլենտինո եկեղեցի» հոդվածին։ |