Jump to content

Սան Կատալդո (Սիցիլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սան Կատալդո
իտալ.՝ San Cataldo
սից.՝ Santu Catallu
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքFree Municipal Consortium of Caltanissetta?
Մակերես72,78 կմ²
ԲԾՄ625±1 մետր
Բնակչություն20 939 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0934
Փոստային դասիչ93017
Ավտոմոբիլային կոդCL
Պաշտոնական կայքcomune.san-cataldo.cl.it
Սան Կատալդո (Սիցիլիա) (Իտալիա)##
Սան Կատալդո (Սիցիլիա) (Իտալիա)

Սան-Կատալդո (իտալ.San Cataldo, սից.Santu Catallu), Կալտանիսետա գավառի համայնք, Սիցիլիայի մարզում (Իտալիա)։ Տարածք՝ 76.65 կմ2, բնակչություն՝ 23.603 մարդ (2013)։ 5 խմբակցություն ՝ Բիջինի, Բորգո-Պալո, Բոսկո, Միմիանի Սկալո, Ռոչելլա։ Քաղաքագլուխ՝ Ջանպերո Մոդաֆֆարի (2014 թվ.-ից)։

Սան-Կատալդոն տեղակայված է Կալտանիսետա գավառի հյուսիսում, մոտավորապես մայրաքաղաքից 8 կմ հեռավորության վրա։ Սահմանակցում է Կալանիսետա գավառի համայնքներին՝ Մուսոմելիին, Սերադիֆալկո։ Կլիման մայրցամաքային է՝ չոր և տաք ամառներով, զով ձմեռներով։

Համայնքի սուրբ պաշտպան՝ Կատալդ՝ Տրիմի եպիսկոպոս (տոնը՝ մայիսի 10-ին)։

Համայնքում ամենավաղ մարդկային հետքերը վերագրվում են մ.թ.ա. 6-5-րդ դարերին (Վասալեջիի բնակավայր)։ Սիցիլիայի՝ հին հույների կողմից գաղութացման ժամանակ այստեղ հիմնադրված է եղել Կաիրունի բնակավայրը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «առօրյա գեղեցիկ»՝ մոտակա գետի նմանությամբ։ Հետո այս տարածքը մտել է Կալաշիբետտի կազմի մեջ, ապա մտել է Ջիրջենտիի գավառի և համանուն թեմի մեջ։ Նորմանների կղզու նվաճման ժամանակ դարձել է Բարրեզիի տոհմի ֆեոդ։ 1300 թվ.-ին Ջովաննի Բարրեզիի ապստամբությունից հետո ֆեոդը բռնագրավվել է Ֆեդերիկո 3-րդի՝ Սիցիլիայի թագավորի կողմից և ավանդվել է Բերնարդո դը Սինիսկալոյին, ով դարձել էր Ֆյումեստալոյի բարոն։

1406 թվ.-ին Անտոնիո Սալամոնեն հանձնում է Կազալ Կալիրունին Վիոլանտե դը Խաեն-ի-Սալամոնե աղջկան՝ որպես օժիտ, ով 1549 թվ.-ի ապրիլի 24-ին ամուսնացել է Նիկոլո Լանչելոտտո Գալետտիին։ 1607 թվ.-ի հուլիսի 18-ին Նիկոլո Գալետտին վերադարձնում է Ֆիլիպո 2-րդին՝ Սիցիլիայի թագավորի խնդրանքով, որպեսզի հիմնվի Սան-Կատալդոն Կալիրունի փլատակների վրա և ստանում է նախնական թույլտվություն Սիցիլիայի թագավորի օգնականից։ Ֆիլիպպո 3-րդի թույլտվությունը ստացել են միայն 1621թվ.-ին։ 1627թվ.-ին առաջին մարկիզ է նշանակվել Վինչենցո Գալլետտին։

Հիմնման պահից մինչև 1827 թվ.-ը Սան-Կատալդոն մտել է Ջիրջենտի գավառի մեջ և 1844-ից 1845-ը մտել է Ջիրջենտիի թեմի իրավասության տակ։ 1812 թվ.-ին, Սիցիլիայի թագավորության սահմանադրության ընդունումից հետո, համայնքը դադարել է ֆեոդի կազմում մնալուց։ 1818թվ.-ին մտել է նորակազմ Կալտանիսսետայի կազմի մեջ, իսկ 1884-1845թթ.-ին մտել է համանուն թեմի կազմի մեջ։ Սան-Կատալդոն խիստ տուժել է կարբոնարների 1820 թվ.-ի ապստամբությունից։ Տեղի բնակիչները պահում են Ռիսօրջիմենտոյին, ապա կղզու՝ միացյալ Իտալիային միանալուց հետո, 1865 թվ.-ի դեկտեմբերի 18-ին Սան-Կատալդոն ստանում է քաղաքի կարգավիճակ։

Սան-Կատալդո՝ քաղաք, որտեղ մեկ տարվա ընթացքում կատարվում են բազմաթիվ փառատոներ՝ կապված հռոմեա-կաթոլիկական եկեղեցու հետ։ Հունվարի 1՝ «Հիսուս երեխայի օրը», մարտի 19՝ «Սուրբ Իոսիֆի օրը», մայիսի 10՝ «Սուրբ Կատալդոյի օրը», պահքի չորրորդ կիրակի՝ «Պիրրելլիի խաչելության և հոր օրը», օգոստոսի 15՝ Աստվածամոր վերափոխումը, սեպտեմբերի առաջին շաբաթ՝ «Սուրբ Կրեստի օրը», սեպտեմբերի 8՝ «Աստվածամոր ծնունդը» (երեխաների և հղի կանանց տոն), հոկտեմբերի երկրորդ կիրակի՝ «Սուրբ Կրեստի օր», դեկտեմբերի 8՝ «Աստվածամոր անարատ հղիացումը»։ Հատկապես գունեղ է տոնվում կրքոտ շաբաթվա և պահքի հետ կապված միջոցառումը։

Համայնքում ամենաառաջին դպրոցը եղել է տաճարում, որտեղ սովորում էին , առաջին հերթին ազնվականների և բուրժուայի ներկայացուցիչների երեխաները։ Այժմ այստեղ է գտնվում Ֆիլիպ Յուվարրիի անվան մշակույթի դպրոց, համալսարան գյուղական տարբեր տնտեսության և շրջակա միջավայրի, տեխնիկական համալսարան և առևտրային միջնակարգ դպրոց՝ սոցիալական հոգեբանության և մանկավարժության։

Տեղի ֆուտբոլային ակումբը՝ «Սանկատալզեա կալչո»-ն հիմնվել է 1945 թվ.-ին։ 1956 թվ.-ին այն վերանվանվել է «Սանկատալզեայի սպորտայի միություն»։ 1996-ից մինչև 2002 թթ.-ին խումբը խաղացել է ազգային չեմպիոնատի բարձրագույ սիրողական մակարդակում։ Ներկայումս խաղում է պրոֆեսիոնալների լիգայում։ Համազգեստի գույներն են կանաչը և ամարային գույները։

Համայնքում են գտնվում բազմաթիվ հուշարձաններ և առկա է եկեղեցական ճարտարապետություն. Սբ. կույս Մարիի անարատ հղիացման եկեղեցին, Սբ. Անտոնիի եկեղեցին, Սբ. Իոսիֆի եկեղեցին, Սբ. Ստեֆանի եկեղեցին, Աստվածածին Ցեպեի եկեղեցին, Սբ. Ֆրանցիսկի եկեղեցին, Սբ. Ռոզավիայի եկեղեցին, Աստվածածին Միլոստիվայի եկեղեցին, Խրիստ թագավորի եկեղեցին։ Քաղաքի պատմության մեջ իրենց հետք են թողել առաջին և երկրորդ համաշխարհայի պատերազմների զոհերի հուշարձանները։ Քաղաքի տեսարժան վայրերից մեկն է համարվում Գալետտայի պալատը և Գոլգոֆի հրապարակը։ Սան-Կատալդոյում գտնվում է նաև էթնո-մարդաբանական թանգարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Կատալդո (Սիցիլիա)» հոդվածին։