Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Աբրահամի Ապիկյան (մայիսի 12, 1959(1959-05-12)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999):
Սամվել Ապիկյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 12-ին, Երևան քաղաքում։ 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1982-1998 թվականներին աշխատել Է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, 1998 թվականից՝ Երևանի պետական համալսարանում։ 2002 թվականից, միաժամանակ Տարածաշրջանային առաջատար գիտությունների և տեխնոլոգիաների կենտրոնի նախագահ։ 2002 թվականից՝ ՀԱԷԿ-ի անվտանգության նախագծի ղեկավար։ 2003 թվականից՝ ՆԱՏՕ-ի կենսաբանական, քիմիական և միջուկային համակարգչային ծրագրի ղեկավար[3][4]։
Աշխատանքները վերաբերում են լարերի կոնֆորմ ինվարիանտ դաշտին, լարերի տեսություններին, ինտեգրվող մոդելներին։
- Геометрические свойства -алгебр и модель Тоды / Апикян С. А., [Теоретическая и математическая физика, v138 n2] 2004, 179-192.
- Разные аспекты двумерных интегрируемых теорий [Text], автореф. дис... д-ра. физ.-мат. наук: 01.04.02 / С. А. Апикян, Ереванский гос. ун-т., Ереван, [б.в.], 1998, 29 c.[5]