Սամվել Ապիկյան
Սամվել Ապիկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1959 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1982) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Աշխատավայր | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ և Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ |
Սամվել Աբրահամի Ապիկյան (մայիսի 12, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամվել Ապիկյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 12-ին, Երևան քաղաքում: 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1982-1998 թվականներին աշխատել Է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, 1998 թվականից՝ Երևանի պետական համալսարանում: 2002 թվականից, միաժամանակ Տարածաշրջանային առաջատար գիտությունների և տեխնոլոգիաների կենտրոնի նախագահ: 2002 թվականից՝ ՀԱԷԿ-ի անվտանգության նախագծի ղեկավար: 2003 թվականից՝ ՆԱՏՕ-ի կենսաբանական, քիմիական և միջուկային համակարգչային ծրագրի ղեկավար[1][2]:
Աշխատանքները վերաբերում են լարերի կոնֆորմ ինվարիանտ դաշտին, լարերի տեսություններին, ինտեգրվող մոդելներին:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Геометрические свойства -алгебр и модель Тоды / Апикян С. А., [Теоретическая и математическая физика, v138 n2] 2004, 179-192.
- Разные аспекты двумерных интегрируемых теорий [Text], автореф. дис... д-ра. физ.-мат. наук: 01.04.02 / С. А. Апикян, Ереванский гос. ун-т., Ереван, [б.в.], 1998, 29 c.[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ studio 5165m։ «Anunner.com - Samvel APIKYAN Abrahami / Սամվել ԱՊԻԿՅԱՆ Աբրահամի»։ www.anunner.com (ամհարերեն)։ Վերցված է 2020-03-29
- ↑ «Каталоги - НБУВ Національна бібліотека України імені В. І. Вернадського»։ www.irbis-nbuv.gov.ua։ Վերցված է 2020-03-29