Սաղոռնիա
Սաղոռնիա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Վրաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Գուրիայի մարզ |
Լեռնաշղթա | Մեսխեթի լեռնաշղթա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2752 մետր |
Սաղոռնիա (վրաց.՝ საყორნია), լեռնագագաթ Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզի տարածքում՝ Օզուրգեթի շրջանում։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաղոռնիան հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսային երեք լեռնաշղթաներից (Մեսխեթ, Շավշեթ, Թրիալեթ) մեկի՝ Մեսխեթի ամենաբարձր գագաթներից մեկը (2752 մ)։ Հարավային լանջերը գտնվում են Աջարիայի կազմում, իսկ հյուսիսում կտրուկ անցում է կատարվում դեպի Ռիոնի դաշտավայրը։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռան հողմահայաց լանջերը ծածկված են մերձարևադարձային կոշտատերև մշտադալար անտառներով, որոնց միջով հոսող գետերից հայտնի է Նատանեբը։ Գագաթային հատվածում շատ են հանքային աղբյուրները, տարածված են ալպիական մարգագետինները։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաղոռնիա լեռան հյուսիսարևելյան լանջին տեղակայված է Բախմարո առողջարանային բնակավայրը, իսկ հյուսիսարևմտյան հատվածում ամենամոտ բնակավայրերն են Գոմ, Գոնեբիզկար, Վակիջվար, Մթիսպիր գյուղերը։ Նրանցից ոչ հեռու Օզուրգեթ քաղաքն է։ Հարավային ստորոտին Աջարիայի բնակավայրերն են՝ Գորի Կուլ, Նաղվարև, Պոտարո գյուղերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ნემანიშვილი ს., ქართული საბჭოთა ენციკლოპედია, ტ. 9, გვ. 204, თბ., 1985 წელი.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղոռնիա» հոդվածին։ |
|