Jump to content

Արման Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սահակյան Արման Սոսիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արման Սահակյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Սահակյան
պետական և քաղաքական գործիչ
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
 22 հունիսի 2011
Նախորդող Կարինե Կիրակոսյան
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
 
Կուսակցություն՝ ՀՀԿ
Կրթություն՝ Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ Տնտեսագիտության թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 11, 1974(1974-04-11) (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Գալուստ Սահակյան
Ամուսին Սեդա Հակոբյան[1]
Զավակներ 3
 
Պարգևներ

Անանիա Շիրակացու մեդալ

Արման Գալուստի Սահակյան (ապրիլի 11, 1974(1974-04-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ (2011-ից)։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին է։

  • 1991-1995 թթ. սովորել և ավարտել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի էստրադային բաժինը։
  • 2007-2010 թթ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարան բաժինը։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1994-1995 թթ. — աշխատել է «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ում որպես մարզաթատերական սեկտորի վարիչ։
  • 1995-1997 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
  • 1997-1998 թթ. — «Դար 21» հեռուստաընկերության «Արդինի ստուդիա» ՓԲԸ տնօրեն։
  • 1998-1999 թթ. - աշխատել է «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ-ում որպես հետազոտման բաժնի վարիչ, ապա տնօրենի տեղակալ։
  • 1999-2001 թթ. - աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես տնօրենի տեղակալ։
  • 2001-2004 թթ. - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ։

Քաղաքական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀԿ անդամ։
  • 2004 թ. մարտի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ[2]։
  • 2006 թ. առաջադրվել է Աջափնյակ համայնքի ղեկավարի պաշտոնում, սակայն չստանալով կուսակցության աջակցությունը՝ հանել է իր թեկնածությունը և հրաժարական ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ հաամասնական ընտրացուցակով։ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2007 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է։
  • 2011 թ. հունիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ[3]։ 2018 թ․ ազատվել է պաշտոնից։
  • 2019 թ․-ից հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ վարչապետի պատվոգիր երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների կազմակերպման և այդ բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության և ներդրած ավանդի համար։
  • ՀՀ վարչապետի պատվոգիր Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվորեն մասնակցելու համար։
  • 2008 թ. փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով։
  • 2010 թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 18-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ԵԿՄ պատվոգրով և «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով։
  • Անանիա Շիրակացու մեդալ (2013)[4]։
  • Տնտեսագիտության թեկնածու (2013)։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
Կարինե Կիրակոսյան
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Արման Սահակյան

22 հունիսի 2011 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. ձայնագրություն»
  2. «Ա. ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Ա. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. Ա. Գ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ