Սագարմատհա ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Նեպալ |
Վարչատարածք | Սոլուկհումբու |
Աշխարհագրական տեղադրաում | Կխամբու |
Հիմնվել է | 1976 |
Մակերես | 1148 կմ²[1] և 124 400 հեկտար[2] |
Անվանված է | Էվերեստ |
Սագարմատհա ազգային պարկ (նեպալ.՝ सगरमाथा), գտնվում է Հիմալայներում[3]՝ Նեպալի տարածքում։ Տեղակայված է երկրի մայրաքաղաք Կատմանդուից հյուսիս-արևելք՝ Սոլուկհումբու շրջանի 1-ին պրովինցիայում։ Արևելքում այն հարում է Մակալու Բարուն ազգային պարկին, իսկ հարավում տարածվում է մինչև Դուդհ Քոսի գետը[4]։
Զբաղեցնում է 1148 կմ² տարածք Հիմալայների էկոլոգիական գոտուց։ Ազգային պարկի կարգավիճակը ստացել է 1976 թվականի հուլիսին։ Պաշտպանվող տարածքը հայտարարվել է որպես Կարևոր օրնիտոլոգիական տարածք BirdLife International կազմակերպության կողմից[5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգին հիմնականում բաղկացած է կտրտված դժվարանցանելի տարածքներից և Վերին Հիմալայների կիրճերից։ Բարձրությունը ծովի մակարդակից 2845 մետրից (Մոնժո) մինչև 8848 մ (Սագարմատհա սար) է։
Այգու տարածքում գտնվում են հետևյալ գագաթները (որոնցից 3-ն ունեն ավելի քան ութ հազար մետր բարձրություն)։
№ | Գագաթ | Բարձրություն, մ |
---|---|---|
1 | Սագարմատհա (Ջոմոլունգմա) | 8848 |
2 | Լհոցզե | 8516 |
3 | Չո-Օյյու | 8201 |
4 | Նուտցե | 7855 |
5 | Պումորի | 7165 |
6 | Ամա Դաբլամ | 6856 |
7 | Տամսերկու | 6808 |
Այգին ընդգրկում է Դուդհ Քոսի և Բհոթ Քոսի գետերի վերին ավազանները։
Այգու արևելյան մասում՝ ծովի մակարդակից 5 կմ բարձրության վրա, գտնվում է ամենաարագ զարգացող և ամենավտանգավոր Հիմալայան լճերից մեկը՝ Իմջա Ցոն[6][7]։
Ամենամեծ բնակավայրերն են՝ Նամչե Բազար, Կումջունգ, Դոլե, Մոչերմո, Տյանգբոչե, Պանգբոչե, Մոնժո, Պերիչե։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սագարմատհա նեպալի լեզվվ բառ է, որ կազմված է सगर् (սագար, նշանակում է երկինք) և माथा (մատհա, նշանակում է գլուխ) բաղադրիչներից[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.snp.gov.np/about-us
- ↑ https://whc.unesco.org/en/list/120
- ↑ Gurung, C. P.; Maskey, T. M.; Poudel, N.; Lama, Y.; Wagley, M. P.; Manandhar, A.; Khaling, S.; Thapa, G.; Thapa, S.; Wikramanayake, E. D. (2006). «The Sacred Himalayan Landscape: Conceptualizing, Visioning, and Planning for Conservation of Biodiversity, Culture and Livelihoods in the Eastern Himalaya» (PDF). In McNeely, J. A.; McCarthy, T. M.; Smith, A.; Whittaker, O. L.; Wikramanayake, E. D. (eds.). Conservation Biology in Asia. Kathmandu: Nepal Society for Conservation Biology, Asia Section and Resources Himalaya Foundation. էջեր 10–20. ISBN 99946-996-9-5.
- ↑ Bhuju, U.R.; Shakya, P.R.; Basnet, T.B.; Shrestha, S. (2007). Nepal Biodiversity Resource Book. Protected Areas, Ramsar Sites, and World Heritage Sites (PDF). Kathmandu: International Centre for Integrated Mountain Development, Ministry of Environment, Science and Technology, in cooperation with United Nations Environment Programme, Regional Office for Asia and the Pacific. ISBN 978-92-9115-033-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Sacred Himalayan Landscape». Government of Nepal – Department of National Parks and Wildlife Conservation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Imja Tsho, Nepal». NASA.
- ↑ «Evaluating the growth characteristics of a glacial lake and its degree of danger of outburst flooding». Norwegian Journal of Geography.
- ↑ Turner, R. L. (1931). सगर् sagar Արխիվացված 2019-09-13 Wayback Machine and माथा matha Արխիվացված 2019-09-13 Wayback Machine in: A comparative and etymological dictionary of the Nepali language. K. Paul, Trench, Trubner, London.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Sagarmatha National Park». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագարմատհա ազգային պարկ» հոդվածին։ |
|