Սաբրինա Էնն Լինն Քարփենթերը երգչուհի Մայլի Սայրուսի կողմից անցկացված «The Next Miley Cyrus Project» մրցույթում զբաղեցրեց երրորդ տեղը։ Հայտնի է նաև Դիսնեյ հեռուստաալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» սերիալում Մայա Խարտի դերի շնորհիվ։ Սաբրինան ունի երկու ավագ քույրեր՝ Շեննոն և Սառա Քարփենթեր։
2011 թվականին նա ելույթ ունեցավ Hunan Broadcasting System չինական հեռուստատեսության ուղիղ եթերում Gold Mango Audience փառատոնին։ Նա Քրիստինա Ագիլերայի ոճով կատարեց Էտտա Ջեյմսի երգը Ծաղրանկար ֆիլմից։ Երկու տարի անց Սաբրինային առաջարկեցին եթերաշրջանային դեր Fox հեռուստաալիքի «Գուդվինի խաղերը» սերիալում, որտեղ Սաբրինան խաղաց երիտասարդ Քլոյային, ինչպես նաև մշտական դեր Դիսնեյ հեռուստաալիքի «Գուլիվեր Քուին» հեռուստասերիալում՝ Այրիսի դերում։
2013 թվականի հունվարին Սաբրինան հրավիրվեց Դիսնեյ հեռուստաալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» հեռուստասերիալում Մայա Հարդի դերի համար[5]։ Այդ հեռուստասերիալը «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի շարունակությունն է հանդիսանում։ Սաբրինան ձայնագրել է «Smile» երգը՝ «Փերիներ» մուլտֆիլմի համար։ Նրա «All You Need» երգը դարձել է «Արքայադուստր Սոֆիա» մուլտֆիլմի սաունդթրեքը, որտեղ նա հնչունավորում էր արքայադուստր Վիվիանին։
Դերասանական կարիերայից բացի Սաբրինան զբաղվում է երգեցողությամբ, մարտի 14-ին Դիսնեյի ռադիոկայանին հայտնվեց նրա դեբյուտային սինգլը՝ «Cant Blame A Girl For Trying» և հենց այդ օրն էլ այն հայտնվեց iTunes-ում։ Այդ երգը նրա առաջին մինի-ալբոմի գլխավոր սինգլն է։ Նրա առաջին մինի-ալբոմը լույս տեսավ ապրիլի 8-ին և հասարակության կողմից լավ ընդունվեց։ Սաբրինան գրել է «Stand Out» երգը Դիսնեյ հեռուստաալիքի «Ինչպես ստեղծել իդեալական տղա» ֆիլմի համար, որի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 20-ին։ 2014 թվականի հուլիսի 20-ին Էնն Լիննը մասնակցեց «Do You Wanna Build A Snowman» երգի քավերի ձայնագրմանը, Դիսնեյ հեռուստաալիքի դերասանների հետ։ 2015 թվականի հունվարին հայտարարվել է, որ Սաբրինա Քարփենթերն ու Սոֆիա Կառսոնը
կնկարահանվեն «Դայակի հետագա արկածները» ֆիլմում, որը հիմնված է նույնատիպ «Դայակի արկածները» ֆիլմի հիման վրա։ Վերջինս էկրաններին է հայտնվել դեռևս 1987 թվականին։