Սաադ Աբդուլ-Ամիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաադ Աբդուլ-Ամիր
արաբ․՝ سعد عبد الأمير‎‎
Քաղաքացիությունը  Իրաք
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1992(1992-01-19)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Բաղդադ, Իրաք
Հասակ 180 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Սաադ Աբդուլ-Ամիր Լուայբի ազ-Զիրջավի (անգլ.՝ Saad Abdul-Amir Luaibi Al-Zirjawi, հունվարի 19, 1992(1992-01-19)[1], Բաղդադ, Իրաք), իրաքցի ֆուտբոլիստ, աջ կիսապաշտպան և «Ալ-Շորտա» ակումբի և Իրաքի ազգային հավաքականի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 14 տարեկանից՝ Բաղդադի «Ալ-Կարխ» ակումբի կազմում։ 16 տարեկան հասակում նա իր նորամուտն է նշել ազգային առաջնության երկրորդ դիվիզիոնի իր ակումբի մեծահասակների թիմի կազմում և հաջորդ երկու մրցաշրջանների ընթացքում մասնակցել է 40 հանդիպումների։

2010 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էրբիլ» ֆուտբոլային ակումբ, նա նվաճել է Իրաքի ֆուտբոլի չեմպիոնի տիտղոս և երկու անգամ եղել է ԱՖԿ գավաթի եզրափակչի մասնակից։

2015 թվականին նա տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադիսիյա» ակումբ՝ կնքելով մեկամյա պայմանագիր։ Նա նորամուտի հանդիպումը անցկացրել է նոր ակումբում՝ 2015 թվականի օգոստոսի 22-ին խաղալով «Ալ-Ֆայսալի» դեմ[2]։ 2015-ի նոյեմբերի 28-ին «Նաջրան» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը[3]։ Իսկ ընդհանուր առմամբ մրցաշրջանի ընթացքում նա խփել է 5 գոլ։ Մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգվել է։

Կարիեր Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերի 21-ին 18 տարեկան հասակում իր նորամուտի հանդիպումն անցկացրել է Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ Օմանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[4]։ Ազգային թիմի կազմում առաջին գոլը խփել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին Լիբանանի ազգային հավաքականի ֆուտբոլի դարպասին[5]։

Նա մասնակցել է Ասիայի գավաթի եզրափակիչ մրցաշարերին 2011 (խաղադաշտ դուրս չի եկել) և 2015 թվականներին (մասնակցել է բոլոր վեց հանդիպումներին)։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրաքի առաջնություն՝ 2011/12
  • Իրաքի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2012/13, 2013/14
  • ԱՖԿ գավաթի եզրափակիչ՝ 2012, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Al Quadisiya vs. Al Faisaly 1:0». int.soccerway.com.
  3. «Najran vs. Al Quadisiya 1:1». int.soccerway.com.
  4. Benjamin Strack-Zimmermann. «Iraq vs. Oman (3:2)». www.national-football-teams.com.
  5. Benjamin Strack-Zimmermann. «Lebanon vs. Iraq (1:1)». www.national-football-teams.com.