Jump to content

Ռուտա Մեյլուտիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուտա Մեյլուտիտե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Rūta Meilutytė
Ազգություն՝լիտվացի
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Լիտվա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 19, 1997 (27 տարեկան)
Ծննդավայր՝Լիտվա Կաունաս, Լիտվա
Ակումբ՝Plymouth Leander
Մարզիչ(ներ)՝Ջոն Ռուդ
Հասակ՝172 սմ
Քաշ՝64 կգ

Ռուտա Մեյլուտիտե (լիտ.՝ Rūta Meilutytė, մարտի 19, 1997(1997-03-19), Կաունաս, Լիտվա), լիտվացի լողորդուհի, օլիմպիական չեմպիոն (2012)[1] և աշխարհի չեմպիոն (2013) 100 մ տարածությունում (բրաս), աշխարհի փոխչեմպիոն 50 մետր տարածությունում (բրաս, 2013), աշխարհի առաջնության երկու ոսկե և մեկ արծաթե մեդալների դափնեկիր կարճ մրցատարածությունում (2012)։ 50 և 100 մետր մրցատարածություններում բրաս լողաձևի ռեկորդակիր։ Լիտվացի միակ լողորդն է, որ մեդալի է արժանացել Օլիմպիական խաղերում։ Ապրում և մարզվում է Մեծ Բրիտանիայում։

Ռուտան լիտվացի այլ մարզիկների հետ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուտա Մեյլուտիտեն ծնվել է 1997 թվականի մարտի 19-ին Լիտվայի Կաունաս քաղաքում։ Նա ունի երկու եղբայր։ 2001 թվականի մարտին, երբ Ռուտա Մեյլուտիտեն չորս տարեկան էր, նրա մայրը մահացել է ավտովթարից[2]։ Ռուտա Մեյլուտիտեն լողով զբաղվել սկսել է յոթ տարեկան հասակում[3]։ Նրա առաջին մարզիչը եղել է Հեդրյուս Մարտինիոնիսը[4]։ Չլինելով շատ բարձրահասակ՝ 13 տարեկան հասակում նա հագնում էր 43 համարի կոշիկ, իսկ ներկայում՝ 44 համարի[2][5][6][7]։ 13 տարեկանում Ռուտա Մեյլուտիտեն Կաունասից տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի Պլիմուտ քաղաք, որտեղ բնակվում էին հայրն ու եղբայրները։ Այդ ժամանակվանից էլ նա մարզվում է Ջոն Ռուդի (անգլ.՝ Jon Rudd) մոտ[8]։

2012 թվականին Լոնդոնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ 15-ամյա Ռուտա Մեյլուտիտեն եղել է ամենաերիտասարդ մասնակիցների շարքում։ Նա մասնակցել է երեք մարզաձևերի մրցություններին, որոնցում հաղթող էր ճանաչվել 2011 թվականին անցկացված Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնի ժամանակ։ 50 և 100 մետր մրցատարածություններում ազատ ոճով լողում Ռուտա Մեյլուտիտեն նախնական մրցության ժամանակ գրավել է 26-րդ և 29-րդ տեղերը համապատասխանաբար, ընդ որում՝ 50 մետր մրցատարածությունում սահմանել է ազգային ռեկորդ։ 100 մետր մրցատարածությունում (բրաս) Ռուտա Մեյլուտիտեն նախնական մրցության ժամանակ ցույց է տվել լավագույն ժամանակը՝ սահմանելով ազգային ռեկորդ, իսկ կիսաեզրափակչում սահմանել է Եվրոպայի նոր ռեկորդ՝ 1:05.21[9]: Հաղթանակ տանելով նաև եզրափակչում (1:05.47[10][11][12][13])՝ նա արժանացել է ոսկե մեդալի և դարձել լիտվացի առաջին լողորդուհին, որ վաստակել է օլիմպիական մեդալ, ինչպես նաև լողի ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնը վերջին 16 տարիների ընթացքում։

Ռուտա Մեյլուտիտեի հայրը Սաուլյուս Մեյլուտիսն է։ Նրա մայրը՝ Ինգրիդան, մահացել է ավտովթարից 34 տարեկան հասակում[4]։ Այդ ողբերգությունից մեկ տարի անց Սաուլյուս Մեյլուտիսն ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և բնակություն հաստատել Պլիմուտ քաղաքում, որտեղ նա աշխատանքի է ընդունվել հիվանդանոցում։ Տեսնելով դստեր տաղանդը՝ Սաուլյուս Մեյլուտիսը նրան ուղարկել է Plymouth Leander լողի ակումբ, որ Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկն է։

Ռուտա Մեյլուտիտեն ունի երկու եղբայր՝ Մարգիրիսն ու Մինդաուգասը։

  • «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչ (8 օգոստոսի, 2012 թվական)[14][15],
  • 2012 թվականին DELFI պորտալի և «Valstybė» ամսագրի կողմից կազմակերպված մրցույթում ճանաչվել է տարվա մարդ[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Women’s 100m Breaststroke — Final(անգլ.)
  2. 2,0 2,1 «Be motinos užaugusią plaukikę pergalių keliu lydi tėvas». lrytas.lt. 2012 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «R.Meilutytės pirmasis treneris: ji verkė, kai tėtis neleido plaukti». Kauno diena. 2012 թ․ հուլիսի 31. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 4,0 4,1 «Литовка Мейлутите завоевала для страны «золото»». Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին. Վերցված է 2016-04-12-ին.
  5. http://i-swimmer.ru/foto/lithuania/meilutyte/meilutyte.htm In Russian
  6. «Rūta Meilutytė, who grew up without mother is accompanied on her road to victories by her father». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  7. http://deportes.elpais.com/deportes/2013/07/30/actualidad/1375211827_715106.html In Spanish
  8. http://www.yourswimlog.com/how-badass-is-ruta-meilutytes-start/
  9. Women’s 100m Breaststroke — Semifinals(անգլ.)
  10. «Lithuanian 15-year-old Ruta Meilutyte wins shock gold». Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  11. Walker, Peter; Bull, Andy (2012 թ․ հուլիսի 31). «Ruta Meilutyte grabs a gold for Lithuania». Guardian UK. London. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  12. «Rūta Meilutytė is the new world champion». Lithuania Tribune. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  13. «Meilutytė: I have to say no to Great Britain». Lithuania Tribune. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.
  14. Декрет от 8 августа 2012 года № 1K-1172 (Информация на сайте Президента Литвы Արխիվացված 2011-08-31 Wayback Machine)(լիտվ.)
  15. Prezidentė ordinu apdovanojo olimpinę čempionę R.Meilutytę(լիտվ.)
  16. Мейлутите стала Человеком года

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուտա Մեյլուտիտե» հոդվածին։