Ռուտա Մեյլուտիտե
Ռուտա Մեյլուտիտե | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Rūta Meilutytė |
Ազգություն՝ | լիտվացի |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 19, 1997 (26 տարեկան) |
Ծննդավայր՝ | ![]() |
Ակումբ՝ | Plymouth Leander |
Մարզիչ(ներ)՝ | Ջոն Ռուդ |
172 սմ | |
Քաշ՝ | 64 կգ |
Ռուտա Մեյլուտիտե (լիտ.՝ Rūta Meilutytė, մարտի 19, 1997, Կաունաս, Լիտվա), լիտվացի լողորդուհի, օլիմպիական չեմպիոն (2012)[1] և աշխարհի չեմպիոն (2013) 100 մ տարածությունում (բրաս), աշխարհի փոխչեմպիոն 50 մետր տարածությունում (բրաս, 2013), աշխարհի առաջնության երկու ոսկե և մեկ արծաթե մեդալների դափնեկիր կարճ մրցատարածությունում (2012)։ 50 և 100 մետր մրցատարածություններում բրաս լողաձևի ռեկորդակիր։ Լիտվացի միակ լողորդն է, որ մեդալի է արժանացել Օլիմպիական խաղերում։ Ապրում և մարզվում է Մեծ Բրիտանիայում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուտա Մեյլուտիտեն ծնվել է 1997 թվականի մարտի 19-ին Լիտվայի Կաունաս քաղաքում։ Նա ունի երկու եղբայր։ 2001 թվականի մարտին, երբ Ռուտա Մեյլուտիտեն չորս տարեկան էր, նրա մայրը մահացել է ավտովթարից[2]։ Ռուտա Մեյլուտիտեն լողով զբաղվել սկսել է յոթ տարեկան հասակում[3]։ Նրա առաջին մարզիչը եղել է Հեդրյուս Մարտինիոնիսը[4]։ Չլինելով շատ բարձրահասակ՝ 13 տարեկան հասակում նա հագնում էր 43 համարի կոշիկ, իսկ ներկայում՝ 44 համարի[2][5][6][7]։ 13 տարեկանում Ռուտա Մեյլուտիտեն Կաունասից տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի Պլիմուտ քաղաք, որտեղ բնակվում էին հայրն ու եղբայրները։ Այդ ժամանակվանից էլ նա մարզվում է Ջոն Ռուդի (անգլ.՝ Jon Rudd) մոտ[8]։
2012 թվականին Լոնդոնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ 15-ամյա Ռուտա Մեյլուտիտեն եղել է ամենաերիտասարդ մասնակիցների շարքում։ Նա մասնակցել է երեք մարզաձևերի մրցություններին, որոնցում հաղթող էր ճանաչվել 2011 թվականին անցկացված Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնի ժամանակ։ 50 և 100 մետր մրցատարածություններում ազատ ոճով լողում Ռուտա Մեյլուտիտեն նախնական մրցության ժամանակ գրավել է 26-րդ և 29-րդ տեղերը համապատասխանաբար, ընդ որում՝ 50 մետր մրցատարածությունում սահմանել է ազգային ռեկորդ։ 100 մետր մրցատարածությունում (բրաս) Ռուտա Մեյլուտիտեն նախնական մրցության ժամանակ ցույց է տվել լավագույն ժամանակը՝ սահմանելով ազգային ռեկորդ, իսկ կիսաեզրափակչում սահմանել է Եվրոպայի նոր ռեկորդ՝ 1:05.21[9]: Հաղթանակ տանելով նաև եզրափակչում (1:05.47[10][11][12][13])՝ նա արժանացել է ոսկե մեդալի և դարձել լիտվացի առաջին լողորդուհին, որ վաստակել է օլիմպիական մեդալ, ինչպես նաև լողի ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնը վերջին 16 տարիների ընթացքում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուտա Մեյլուտիտեի հայրը Սաուլյուս Մեյլուտիսն է։ Նրա մայրը՝ Ինգրիդան, մահացել է ավտովթարից 34 տարեկան հասակում[4]։ Այդ ողբերգությունից մեկ տարի անց Սաուլյուս Մեյլուտիսն ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և բնակություն հաստատել Պլիմուտ քաղաքում, որտեղ նա աշխատանքի է ընդունվել հիվանդանոցում։ Տեսնելով դստեր տաղանդը՝ Սաուլյուս Մեյլուտիսը նրան ուղարկել է Plymouth Leander լողի ակումբ, որ Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկն է։
Ռուտա Մեյլուտիտեն ունի երկու եղբայր՝ Մարգիրիսն ու Մինդաուգասը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչ (8 օգոստոսի, 2012 թվական)[14][15],
- 2012 թվականին DELFI պորտալի և «Valstybė» ամսագրի կողմից կազմակերպված մրցույթում ճանաչվել է տարվա մարդ[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Women’s 100m Breaststroke — Final(անգլ.)
- ↑ 2,0 2,1 «Be motinos užaugusią plaukikę pergalių keliu lydi tėvas»։ lrytas.lt։ հուլիսի 30, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2012
- ↑ «R.Meilutytės pirmasis treneris: ji verkė, kai tėtis neleido plaukti»։ Kauno diena։ հուլիսի 31, 2012։ Վերցված է օգոստոսի 2, 2012
- ↑ 4,0 4,1 Литовка Мейлутите завоевала для страны «золото»
- ↑ http://i-swimmer.ru/foto/lithuania/meilutyte/meilutyte.htm In Russian
- ↑ «Rūta Meilutytė, who grew up without mother is accompanied on her road to victories by her father»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-08-ին։ Վերցված է 2016-04-12
- ↑ http://deportes.elpais.com/deportes/2013/07/30/actualidad/1375211827_715106.html In Spanish
- ↑ http://www.yourswimlog.com/how-badass-is-ruta-meilutytes-start/
- ↑ Women’s 100m Breaststroke — Semifinals(անգլ.)
- ↑ «Lithuanian 15-year-old Ruta Meilutyte wins shock gold»։ Վերցված է հուլիսի 31, 2012
- ↑ Walker Peter, Bull Andy (հուլիսի 31, 2012)։ «Ruta Meilutyte grabs a gold for Lithuania»։ Guardian UK (London)։ Վերցված է հուլիսի 31, 2012
- ↑ «Rūta Meilutytė is the new world champion»։ Lithuania Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-01-ին
- ↑ «Meilutytė: I have to say no to Great Britain»։ Lithuania Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին
- ↑ Декрет от 8 августа 2012 года № 1K-1172 (Информация на сайте Президента Литвы Archived 2011-08-31 at the Wayback Machine.)(լիտվ.)
- ↑ Prezidentė ordinu apdovanojo olimpinę čempionę R.Meilutytę(լիտվ.)
- ↑ Мейлутите стала Человеком года
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը London 2012 կայքում (անգլ.)
- Էջը I-Swimmer.ru կայքում
- Рекорд Руты Мейлутите на дистанции 100 метров брассом.
|