Ռուս-հնդկական հարաբերություններ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Հնդկաստան |
Ռուսաստան |
Ռուս-հնդկական հարաբերություններ (ռուս.՝ Российско-индийские отношения, հինդի՝ भारत-रूस सम्बन्ध), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Հնդկաստանի Հանրապետության միջև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1947 թվականի ապրիլին։ Կնքվել են համաձայնագրեր առևտրային, Հնդկաստանին տեխնիկական օգնություն ցույց տալու (1953), Բհիլայում մետալուրգիական գործարանի կառուցման (1955) վերաբերյալ։ Այնուհետև ստորագրվել են ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի նավահանգիստների միջև կանոնավոր նավարկության (1956), Հնդկաստանին երկարաժամկետ վարկ տրամադրելու (1957), օդային հաղորդակցության, Բոմբեյի տեխնոլոգիական ինստիտուտին սարքավորում նվիրաբերելու (1958), բժշկական արդյունաբերության պետական ձեռնարկությունների շինարարությանը աջակցելու (1959), մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության (1960) են համաձայնագրեր։ 1960–1970-ական թվականները ստորագրվել են մի շարք համաձայնագրեր Բոկարոյի մետալուրգիական գործարանի շինարարության, տնտեսության, տեխնիկական, գիտական համագործակցության վերաբերյալ։ 1971 թվականի օգոստոսին 20 տարի ժամկետով կնքված «խաղաղության, բարեկամության և համագործակցության» պայմանագիրը դարձավ Ասիայում խաղաղության և կայունության խոշոր գործոններից։ Ստորագրվեցին նոր համաձայնագրեր տիեզերական հետազոտությունների ասպարեզում համագործակցության (1972), կիրառական գիտությունների և տեխնիկայի ասպարեզում համագործակցության (1972), տնտեսական և առևտրական հետագա համագործակցության, ռադիոյի և հեռուստատեսության ասպարեզում համագործակցության (1973), նավագնացությունը երկու երկրների միջև ընդլայնելու (1975) վերաբերյալ։ Կարևոր համաձայնագրեր էին համարվում 1979 թվականին կնքված տնտեսական, առևտրական և գիտատեխնիկական համագործակցության 10—15 տարվա ծրագիրը, 1981–1985 թվականի տնտեսական, տեխնիկական համագործակցության և առևտրական համաձայնագրերը (1980), 1981–1982 թվականի մշակութային, գիտական և կրթական փոխանակման ծրագիրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 8)։ |