Ռումելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումելիայի քարտեզը 1801 թվականին

Ռումելիա (թուրքերեն՝ Rumeli Rumeli՝ երկիր (el) ռումների (rum)[1], հուն․՝ Ρούμελη), Բալկանների պատմական անվանումը։ Անվանման հիմքը Բյուզանդիայի արաբերեն անվանումն է՝ Ռում (Հռոմ), այսինքն Արևելյան Հռոմեական կայսրություն:

Սկզբնականում Ռումելիա էին անվանում Օսմանյան կայսրության եվրոպական տիրապետությունը, որի մեջ էր մտնում Թրակիան և Մակեդոնիայի մի հատվածը, ի տարբերություն Անատոլիայի ասիական տիրապետության։

Ռումելիայի փոխանորդն ու բանակի հրամանատարությունն անվանվում էր բեյլերբեյ (բեյլերբեգ), որի աթոռանիստն էր Էդիրնեն, հետո Սոֆիան։ 1836 թվականին տեղափոխվեց Մոնաստիր (Բիտոլու)։ Տարածարշջանը գտնվում էր արևմտամակեդոնյան և ալբանական հողերի հարևանությամբ։ Նահանգի «Ռումելիա» անվանումն անհետացավ 1864 թվականի բարեփոխումներից հետո։

1878 թվականին Բեռլինի կոնգրեսի որոշմամբ ձևավորվեց Արևելյան Ռումելիայի ինքնավար մարզը՝ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո[2]։ Այդ հողերը, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, պետք է անցնեին Բուլղարիային, բայց Բեռլինի կոնգրեսի որոշմամբ այլ որոշում կայացվեց։ Թեև այն գտնվում էր անձամբ սուլթանի ռազմական և քաղաքական տիրապետության ներքո, սակայն ղեկավարումը իրականացվում էր քրիստոնյա գեներալների կողմից, որոնց նշանակում էր սուլթանը։ 1885 թվականի հեղափոխությունից հետո տարածքը փաստացի անցավ Բուլղարիայի իշխանության տիրապետությանը իսկ 1908 թվականին՝ վերջնական բռնակցվեց։

Այսօր այդ տարածքները Բուլղարիայի հարավարևելյան հատվածում են (խոշորագույն քաղաքը Պլովդիվն է)։

Ներկայումս երբեմն Ռումելիա են անվանում Թուրքիայի եվրոպական հատվածը՝ Արևելյան Թրակիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopædia Britannica – Rumelia at Encyclopædia Britannica.com
  2. Verena Knaus; Gail Warrander (2010). Kosovo. Bradt Travel Guides. էջ 11. ISBN 1841623318.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումելիա» հոդվածին։