Ռուդոլֆինում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆինումի դիմային հատվածը

Ռուդոլֆինում, շինություն Պրահայում (Չեխիա)։ Կառուցված է նոր վերածննդյան ոճով և գտնվում է Վլտավա գետի ափին, Յան Պալախի հրապարակում։ 1885 թվականից, բացումից ի վեր այն կապված է արվեստի ու երաժշտության հետ։ Այժմ շենքում տեղակայված են Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Ռուդոլֆինում պատկերասրահը։ Դրա ամենամեծ Դվորժակ դահլիճը Պրահայի գարուն միջազգային երաժշտական փառատոնի անցկացման վայրերից է և հայտնի է իր գերազանց ակուստիկայով։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆինումը մշտական գործունեության վայր է Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համար 1946 թվականից։ Այն յուրաքանչյուր տարի հունիսին հյուրընկալում է Չեխիայի գարուն միջազգային երաժշտական փառատոնը[1]։ Շենքը նախագծվել է ճարտարապետ Ժոզեֆ Զիթեքի և նրա աշակերտ Ժոզեֆ Շուլցի կողմից և բացվել է 1885 թվականի փետրվարի 8-ին։ Այն կոչվել է Ավստրիայի արքա Ռուդոլֆի անունով, ով ղեկավարում էր շենքի բացման ժամանակաշրջանում։ 1919-1939 թվականներին շենքը ծառայել է որպես Չեխոսլովակիայի խորհրդարանի նստավայր։ Ռուդոլֆինումի Դվորժակ սրահը Եվրոպայի ամենահին համերգային սրահներից մեկն է և հայտնի է իր գերազանց ակուստիկյի համար։ 1896 թվականի հունվարի 8-ին Անտոնին Դվորժակն անձամբ է ղեկավարել Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որն առաջինն էր սրահում[2]։ Շենքում է գտնվում նաև Ռուդոլֆինում պատկերասրահը, որը մասնագիտացած է հիմնականում ժամանակակից արվեստի ուղղությամբ։ Անցկացված հիմնական ցուցահանդեսներն են. Լուսանկարիչ, նկարիչ, առեղծված (Ֆրանտիսեկ Դրտիկոլ, 1998), Ռետրոսպեկտիվ (Սինդի Շերման, 1998), 1840-1950 թվականների չեխական լուսանկարչություն (Աննելիս Շտրբա, 2005), Քնած հրեշտակները (Գոթֆրիդ Հելնյուն, 2008)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bernd F. Gruschwitz, Prague, pg. 48, Nelles (2001), 3-88618-861-2
  2. Pablo de Sarasate, The Strad, vol. 71, pg. 445, Lavendar Publications (1960)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆինում» հոդվածին։