Ռուդ Գելս
Ռուդ Գելս հոլ.՝ Ruud Geels | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 28, 1948[1] | ||
Ծննդավայր | Հաառլեմ, Նիդերլանդներ | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 18, 2023[2] (75 տարեկան) | ||
Մահվան վայր | Հաառլեմ, Նիդերլանդներ | ||
Հասակ | 181 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռուդ Գելս (հոլ.՝ Geertruida "Ruud" Maria Geels, հուլիսի 28, 1948[1], Հաառլեմ, Նիդերլանդներ - նոյեմբերի 18, 2023[2], Հաառլեմ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող, 1974-1981 թվականներին նա 20 հանդիպում է անցկացրել Հոլանդիայի հավաքականի կազմում և դարձել 11 գոլի հեղինակ։ Գելսն առավել հայտնի էր գլխով հարվածելու իր վարպետությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ֆուտբոլային կարիերան Ռուդ Գելսն սկսել է «Տելսթար» ակումբում, որտեղ երկու տարվա ընթացքում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ 1966 թվականին նա տեղափոխվել է «Ֆեյենորդ», որտեղ իր առաջին մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում և խփել է 8 գոլ։ 1967/68 առաջնությունում նա 35 խաղում խփել է 20 գոլ և նրա ակումբը զբաղեցրել է երկրորդ տեղը։ 1969 թվականին Գելսը դարձել է Նիդերլանդների ֆուտբոլի գավաթակիր և չեմպիոն, իսկ մեկ տարի անց՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող։
Ռուդ Գելսը «Ֆեյենորդի» կազմում անցկացրել է 89 հանդիպում և դարձել 46 գոլի հեղինակ։
1970 թվականին Ռուդը տեղափոխվել է Դեյվենտեր քաղաքի «Գոու Էհեդ Իգլզ» ակումբ։ Ակումբի կազմում երկու մրցաշրջանի 62 խաղում խփել է 35 գոլ։ Նրա ակումբը հիմնականում տեղ է զբաղեցրել Նիդեռլանդների առաջնության աղյուսակի միջնամասում։ 1972 թվականին Գելսը դարձել է բելգիական «Բրյուգգե» ակումբի լեգիոներ։ Բելգիական ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանում Ռուդը դարձել է երկրի չեմպիոն։ Ռմբարկուների միջև պայքարում Ռուդը դարձել է 10 գոլի հեղինակ, իսկ առաջին տեղը զբաղեցրել է հոլանդացի մեկ այլ լեգիոներ՝ Ռոբ Ռենսենբրինկը, որը 1972/73 մրցաշրջանում դարձել է 16 գոլի հեղինակ։
Ռուդ Գելսը «Բրյուգեի» կազմում երկու մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 53 հանդիպում և խփել 28 գոլ։
1973/74 Բելգիայի առաջնության ավարտից հետո Գելսը վերադարձել է հայրենիք և դարձել Ամստերդամի «Այաքսի» խաղացող։ «Այաքսի» կազմում իր առաջին մրցաշրջանում Ռուդը 30 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն, չնայած դրան, Այաքսը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։
«Այաքսում» անցկացրած չորս մրցաշրջանների ընթացքում Գելսը չորս անգամ դարձել է երկրի առաջնության լավագույն ռմբարկու, իսկ 1975 թվականին France Football ֆրանսիական ամենշաբաթյա շաբաթաթերթի կողմից արժանացել է արծաթե խաղակոշիկի՝ որպես Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկը։ Նույն թվականին Ռուդը դարձել է Նիդեռլանդների լավագույն ֆուտբոլիստ։ 1977 և 1978 թվականներին Գելսն արժանացել է բրոնզե խաղակոշիկի՝ ըստ France Football շաբաթաթերթի՝ որպես Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկը։
1978 թվականին Ռուդ Գելսը վերադարձել է Բելգիա և պայմանագիր կնքել Անդերլեխտի հետ։ Գելսը տպավորիչ ելույթ է ունեցել 1978/79 թվականների Բելգիայի առաջնությունում, նա 28 խաղում խփել է 25 գոլ։
Անդերլեխտի կազմում հոլանդացի ֆուտբոլիստը 1978 թվականին նվաճել է Եվրոպայի սուպերգավաթը։
1979 թվականին Ռուդը տեղափոխվել է Ռոտերդամի «Սպարտա», որի կազմում երկու մրցաշրջանում՝ 48 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ։ 1977/78 թվականների մրցաշրջանում Ռուդը 22 գոլով կրկին դարձել է Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու, իսկ Եվրոպայում այդ արդյունքով նա գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե խաղակոշիկի։
Հետագայում Ռուդ Գելսը հանդես է եկել է «ՊՍՎ Էյնդհովեն» և «ՆԱԿ Բրեդա» ակումբներում։ Հոլանդացի ֆուտբոլիստն իր ֆուտբոլային կարիերան ավարտել է 1984 թվականին։ Հոլանդիայի բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուների պատմության մեջ Ռուդը երկրորդ տեղում է, նա միակն է, որին հաջողվել է հինգ անգամ դառնալ առաջնության լավագույն ռմբարկու։
Ռուդ Գելսը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 18-ին 75 տարեկան հասակում[3]։
Կարիերան ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուդ Գելսը Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականում իր առաջնախաղը նշել է 1974 թվականի մարտի 27-ին՝ Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Ազգային հավաքականում նա իր առաջին գոլը խփել է 1974 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0։ 1974 թվականին Ռուդ Գելսը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ երկու տարի անց Գելսը ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1976 թվականի Եվրոպայի առաջնությանը, որտեղ նրա հավաքականը գրավել է երրորդ տեղը։
Ռուդ Գելսը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Ազգային հավաքականում վերջին խաղը նա անցկացրել է 1981 թվականի հոկտեմբերի 14-ին և դարձել գոլի հեղինակ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 1974 թ․
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 1976 թ․
- Հոլանդիայի չեմպիոն, 1968/69 թթ․
- Հոլանդիայի առաջնության եռակի արծաթե մեդալակիր, 1966/67, 1967/68, 1969/70 թթ.
- Հոլանդիայի գավաթակիր, 1968/69 թթ․
- Եվրոպայի գավաթակիր, 1969/70 թթ․
Բելգիայի չեմպիոն, 1972/73 թթ․
- Հոլանդիայի չեմպիոն, 1976/77 թթ․
- Հոլանդիայի առաջնության արծաթե մեդալակիր, 1977/78 թթ․
- Հոլանդիայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, 1974/75, 1975/76 թթ.
- Բելգիայի առաջնության արծաթե մեդալակիր, 1978/79 թթ․
- Եվրոպայի սուպերգավաթի հաղթող, 1978 թ․
Հոլանդիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1981/82 թթ․
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոլանդիայի առաջնության հնգակի լավագույն ռմբարկու՝ 1974/75 (30 գոլ), 1975/76 (29 գոլ), 1976/77 (34 գոլ), 1977/78 (30 գոլ), 1980/81 (22 գոլ)
- «Ոսկե գնդակի» կրկնակի հավակնորդ, 1975, 1977 թթ․
- Արծաթե խաղակոշիկի մրցանակակիր, 1975 թ․ (30 գոլ)
- Բրոնզե խաղակոշիկի հաղթող կրկնակի մրցանակակիր, 1977 թ․(34 գոլ), 1978 թ․ (30 գոլ)
- Հոլանդիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում 2-րդ տեղ, 265 գոլ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Topschutter Ruud Geels op 75-jarige leeftijd overleden (նիդերլ.) — 2023.
- ↑ «Topschutter Ruud Geels op 75-jarige leeftijd overleden». ESPN.nl (հոլանդերեն). 2023 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Профиль игрока на worldfootball.netԱրխիվացված 2012-11-03 Wayback Machine(գերմ.)
- Статистика матчей за сборную Нидерландов на сайте voetbalstats.nlԱրխիվացված 2013-06-28 Wayback Machine
- Статистика на сайте vi.nl
- Статистика выступлений за «Брюгге»
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդ Գելս» հոդվածին։ |
|
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Հարլեմ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 18 մահեր
- 2023 մահեր
- Հարլեմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Բրյուգգեի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- ՆԱԿ Բրեդայի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Սպարտա Ռոտերդամի ֆուտբոլիստներ
- Տելստարի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆեյենորդի ֆուտբոլիստներ