Ռուբեն Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Նորայրի Մելիքյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1982(1982-06-26) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
ՄասնագիտությունԻրավաբան
Երեխաներ2 որդի

Ռուբեն Նորայրի Մելիքյան (հունիսի 26, 1982(1982-06-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, ԵՊՀ դասախոս, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թվականին Երևանում։ Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա)։ 2008 թվականի վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում՝ իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր)։ 2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ։ 2006 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թվականին՝ դոցենտի գիտական կոչում։ 2007-2012 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես Դատարանի նախագահի խորհրդական։ 2012 թվականի հունվարի 18-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ[2]։ 2013 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[3]։ 2013 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիս եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր։ 2016 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 26-ը ստանձնել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը[4] :

2020 թվականի Հայաստանի սահմանադրական հանրաքվեի ժամանակ եղել է «Ոչ» քարոզչական կողմի ղեկավարը[5]։

Անկուսակցական է։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019, ապրիլի 6-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է «Մխիթար Գոշ» մեդալի[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուբեն Նորայրի Մելիքյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
  2. Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. «Արցախը նոր օմբուդսմեն ունի». https://artsakhpress.am/arm/. 5 մայիսի 13:08. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». www.elections.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
  6. «Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ինձ համար պատվաբեր էր. Ռուբեն Մելիքյան». artsakhpress.am. 6 ապրիլի, 2019.