Ռոստովի պետական բժշկական համալսարան
Տեսակ | համալսարան և համալսարան |
---|---|
Հիմնադրված է | 1918 |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Պարգևներ | |
Կայք | rostgmu.ru |
Rostov State Medical University Վիքիպահեստում |
Ռոստովի պետական բժշկական համալսարան (ռուս.՝ Ростовский государственный медицинский университет), Դոնի Ռոստով քաղաքում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատություն, Ռուսաստանի հարավի խոշորագույն ուսումնական, գիտական և բուժական բազային կենտրոն[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին Վարշավայի ռուսական համալսարանի հիման վրա ստեղծվել է բժշկական ֆակուլտետը։ 1920 թվականին ֆակուլտետն առաջին անգամ ավարտել է 295 բժիշկ։ Հետագայում Հյուսիսկովկասյան համալսարանի բժշկական ֆակուլտետը միավորվել է Ռոստովի կանանց բժշկական ինստիտուտի հետ։ ՌԽՖՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի կարգադրությամբ և ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի ու Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ 1930 թվականի հոկտեմբերի 10-ին ստեղծվել է բժշական ինստիտուտը։
1980 թվականին բժշկական ինստիտուտը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 60 երկրների համար կադրեր պատրաստելու համար։ 1994 թվականին բժշկական ինստիտուտը վերափոխվել է Ռոստովի պետական բժշկական համալսարանի։
Համալսարանի անվանումներն են՝
- 1915—1930՝ Վարշավայի համալսարանի բժշկական ֆակուլտետ,
- 1930—1980՝ Ռոստովի պետական բժշկական ինստիտուտ (Ռոստովի բժշկական համալսարան),
- 1980—1994՝ Ռոստովի Ժողովուրդների բարեկամության շքանշանի բժշական ինստիտուտ,
- 1994-այժմ՝ Ռոստովի պետական բժշկական համալսարան (ՌոստՊԲՀ)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ունի 11 ֆակուլտետ և բժշկական քոլեջ, որոնք ուսանողներ են պատրաստում միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրով, բազմապրոֆիլ կլինիկա, գիտահետազոտական ինստիտուտներ, գիտական կենտրոններ և պրոբլեմային լաբորատորիաներ։
Բուհում ամեն տարի կրթություն են ստանում մոտ 7 000 ուսանող։ Որակավորման բարձրացման և մասնագետների վերապատրաստման ֆակուլտետն ունի 7000 ունկնդիր։ Ամեն տարի ավելի քանի 650 մարդ կրթություն է ստանում ինտերնատուրայում, օրդինատուրայում և ասպիրանտուրայում։
Համալսարանում կա 91 ամբիոն, որտեղ պրոֆեսորադասախոսական կազմից աշխատում են ավելի քան 800 մարդ, որից 130-ը գիտությունների դոկտոր են, պրոֆեսոր, մոտ 500-ը՝ գիտությունների թեկնածու։ Համալսարանն ունի սեփական բժշկական կլինիկա։
Համալսարանի մի շարք շինություններ ունեն մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ՝ Ռոստովի (Վարշավայի) համալսարանի վարչական առանձնաշենքը և Նիկոլաևի քաղաքային հիվանդանոցի համալիրը[2]։
Ռեկտորատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոստովի պետական բժշկական համալսարանը տարբեր ժամանակներում գլխավորել են.
- Ալեքսեյ Լիխաչյով (1930—1935),
- Մկրտիչ Գարդաշյան (1935—1937),
- Նիկոլայ Կորգանով (1937—1938, 1944—1945),
- Ալեքսանդր Միրոնով (1938-1942),
- Լեոնիդ Կուլիկով (1945—1950),
- Գրիգորի Իվախնենկո (1950—1956),
- Եվգենի Գուբարև (1956—1959),
- Պյոտր Կովալենկո (1959—1963),
- Յուրի Ռիժկով (1963—1980),
- Նիկոլայ Կարկիշչենկո (1980—1986),
- Վիկտոր Չերնիշով (1986—2009),
- Ալեքսեյ Սավիսկո (2009—2010),
- Սերգեյ Շլիկ (2012-ից այժմ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Общая информация об университете
- ↑ «г. Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». donland.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Рост ГМУ
- Николай Николаевич Корганов Արխիվացված 2018-03-23 Wayback Machine. История кафедры психиатрии Ростовского государственного медицинского университета » ( Бухановский А.О., Солдаткин В.А.)
- РОСТГМУ — история создания РостГМУ 2010 Արխիվացված 2018-05-17 Wayback Machine
- Ростовский государственный медицинский университет, кафедра социальной гигиены Արխիվացված 2018-02-07 Wayback Machine.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստովի պետական բժշկական համալսարան» հոդվածին։ |
|