Jump to content

Ռոստովի պետական բժշկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստովի պետական բժշկական համալսարան
բելառուս․՝ Растоўскі дзяржаўны медыцынскі інстытут, ռուս.՝ Ростовский медицинский институт և ռուս.՝ Ростовский-на-Дону медицинский институт
Տեսակհամալսարան և համալսարան
Հիմնադրված է1918
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Պարգևներ
Բարեկամության շքանշան
Կայքrostgmu.ru
 Rostov State Medical University Վիքիպահեստում

Ռոստովի պետական բժշկական համալսարան (ռուս.՝ Ростовский государственный медицинский университет), Դոնի Ռոստով քաղաքում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատություն, Ռուսաստանի հարավի խոշորագույն ուսումնական, գիտական և բուժական բազային կենտրոն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին Վարշավայի ռուսական համալսարանի հիման վրա ստեղծվել է բժշկական ֆակուլտետը։ 1920 թվականին ֆակուլտետն առաջին անգամ ավարտել է 295 բժիշկ։ Հետագայում Հյուսիսկովկասյան համալսարանի բժշկական ֆակուլտետը միավորվել է Ռոստովի կանանց բժշկական ինստիտուտի հետ։ ՌԽՖՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի կարգադրությամբ և ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի ու Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ 1930 թվականի հոկտեմբերի 10-ին ստեղծվել է բժշական ինստիտուտը։

1980 թվականին բժշկական ինստիտուտը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 60 երկրների համար կադրեր պատրաստելու համար։ 1994 թվականին բժշկական ինստիտուտը վերափոխվել է Ռոստովի պետական բժշկական համալսարանի։

Համալսարանի անվանումներն են՝

  • 1915—1930՝ Վարշավայի համալսարանի բժշկական ֆակուլտետ,
  • 1930—1980՝ Ռոստովի պետական բժշկական ինստիտուտ (Ռոստովի բժշկական համալսարան),
  • 1980—1994՝ Ռոստովի Ժողովուրդների բարեկամության շքանշանի բժշական ինստիտուտ,
  • 1994-այժմ՝ Ռոստովի պետական բժշկական համալսարան (ՌոստՊԲՀ)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ունի 11 ֆակուլտետ և բժշկական քոլեջ, որոնք ուսանողներ են պատրաստում միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրով, բազմապրոֆիլ կլինիկա, գիտահետազոտական ինստիտուտներ, գիտական կենտրոններ և պրոբլեմային լաբորատորիաներ։

Բուհում ամեն տարի կրթություն են ստանում մոտ 7 000 ուսանող։ Որակավորման բարձրացման և մասնագետների վերապատրաստման ֆակուլտետն ունի 7000 ունկնդիր։ Ամեն տարի ավելի քանի 650 մարդ կրթություն է ստանում ինտերնատուրայում, օրդինատուրայում և ասպիրանտուրայում։

Համալսարանում կա 91 ամբիոն, որտեղ պրոֆեսորադասախոսական կազմից աշխատում են ավելի քան 800 մարդ, որից 130-ը գիտությունների դոկտոր են, պրոֆեսոր, մոտ 500-ը՝ գիտությունների թեկնածու։ Համալսարանն ունի սեփական բժշկական կլինիկա։

Համալսարանի մի շարք շինություններ ունեն մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ՝ Ռոստովի (Վարշավայի) համալսարանի վարչական առանձնաշենքը և Նիկոլաևի քաղաքային հիվանդանոցի համալիրը[2]։

Ռեկտորատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի պետական բժշկական համալսարանը տարբեր ժամանակներում գլխավորել են.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Общая информация об университете
  2. «г. Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». donland.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստովի պետական բժշկական համալսարան» հոդվածին։