Ռոջեր Հանթ
Ռոջեր Հանթ անգլ.՝ Roger Hunt | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 20, 1938[1][2] | ||
Ծննդավայր | Glazebury, Culcheth and Glazebury, Warrington, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 27, 2021[3][4] (83 տարեկան) | ||
Մահվան վայր | Ուորինգտոն, Warrington, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 1,75 մետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոջեր Հանթ(անգլ.՝ Roger Hunt;հուլիսի 20, 1938[1][2], Glazebury, Culcheth and Glazebury, Warrington, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - սեպտեմբերի 27, 2021[3][4], Ուորինգտոն, Warrington, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Անգլիայի հավաքականի հարձակվող, 1966 թվականի աշխարհի չեմպիոն, 1968 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1958 թվականին «Լիվերպուլում», հետագայում դառձել Անգլիայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ Անգլիայի գավաթակիր, երեք անգամ Անգլիայի սուպերգավաթակիր և մեկ անգամ ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի եզրափակչի մասնակից։ «Լիվերպուլի» կազմում եղել է 1959 թվականի սեպտեմբերի 9-ից, իսկ վերջին հանդիպումը անցկացրել է 1969 թվականի դեկտեմբերի 13-ին։ Առաջին գոլը խփել է ակումբի կազմում առաջին իսկ խաղում 1959 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ վերջինը՝ 1969 թվականի նոյեմբերի 26-ին։ Ընդհանուր առմամբ, «Լիվերպուլը» անցկացրել է 492 հանդիպում (404-ը լիգայում) և խփել 286 գոլ (245-ը լիգայում)։ 1969 թվականին տեղափոխվել է «Բոլթոն Ուոնդերերս», որտեղ հանդես է եկել մինչև իր կարիերայի ավարտը՝ 1972 թվականին, այդ ընթացքում խաղալով 76 հանդիպում և խփելով 24 գոլ։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի գլխավոր ազգային հավաքականի կազմում սկզնակը նշել է 1962 թվականի ապրիլի 4-ին Ավստրիայի հավաքականի դեմ խաղում, նույն խաղում խփել է նաև իր առաջին գոլը։ Մասնակցել է 1962 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին, 1966 թվականին հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 1968 թվականին թիմի հետ նվաճել է 3-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում։ Ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիայի չեմպիոն (2)։ 1963-1964, 1965-1966
- Անգլիայի գավաթակիր՝ 1964-1965
- Անգլիայի սուպերգավաթակիր (3)։ 1964 (բաժանված հաղթանակ), 1965 (բաժանված հաղթանակ), 1966
- Գավաթակիրների գավաթի եզրափակչի մասնակից՝ 1965-1966
Անգլիայի հավաքական
- Աշխարհի չեմպիոն՝ 1966
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1968
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[5] | Եվրագավաթներ[6] | Այլ[7] | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լիվերպուլ | 1959-1960 | 36 | 21 | 2 | 2 | - | - | 0 | 0 | 38 | 23 |
1960-1961 | 32 | 15 | 4 | 4 | - | - | 0 | 0 | 36 | 19 | |
1961-1962 | 41 | 41 | 5 | 1 | - | - | 0 | 0 | 46 | 42 | |
1962-1963 | 42 | 24 | 6 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 48 | 26 | |
1963-1964 | 41 | 31 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 46 | 33 | |
1964-1965 | 40 | 25 | 8 | 5 | 9 | 7 | 1 | 0 | 58 | 37 | |
1965-1966 | 37 | 29 | 1 | 1 | 7 | 2 | 1 | 0 | 46 | 32 | |
1966-1967 | 39 | 14 | 3 | 1 | 5 | 3 | 1 | 1 | 48 | 19 | |
1967-1968 | 40 | 25 | 11 | 2 | 6 | 3 | 0 | 0 | 57 | 30 | |
1968-1969 | 38 | 13 | 7 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 47 | 17 | |
1969-1970 | 18 | 6 | 2 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 22 | 7 | |
Ընդամենը | 404 | 244 | 54 | 23 | 31 | 17 | 3 | 1 | 492 | 285 | |
Բոլթոն Ուոնդերերս | 1969-1970 | 17 | 5 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 17 | 5 |
1970-1971 | 24 | 8 | ? | 0 | - | - | 0 | 0 | ? | 8 | |
1971-1972 | 35 | 11 | ? | 1 | - | - | 0 | 0 | ? | 12 | |
Ընդամենը | 76 | 24 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 84 | 25 | |
Հելլենիկ
(վարձակալություն) |
1971 | 6 | 3 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 6 | 3 |
Ընդամենը | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 3 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 486 | 271 | 62 | 24 | 31 | 17 | 3 | 1 | 582 | 313 |
Անձնական կյանք և վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզումն ավարտելուց հետո ֆուտբոլային կարիերան միացավ եղբայրը՝ Փիթերը, ով ղեկավարում էր Hunt Brothers փոքր մարզական թիմը, որը հայտնի էր Ռիչարդ և Հարի Հանթերով 1929 թվականին և Richard and Harry Hunt in 1929[8][9]։
Առաջին ամուսնությամբ ամուսնացել է Պատրիսիա Օ'Բրայենի հետ, նրանից ունեցել է երկու երեխա[10]։ Վերջին տարիներին նա ապրում էր իր երկրորդ կնոջ՝ Ռովանի հետ Ուորինգթոնի մոտակայքում[11]։
Հանթը մահացել է 84 տարեկան հասակում 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ երկարատև հիվանդությունից հետո[12]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականին Ալան Բոլի, Ջորջ Քոենի և Նոբբի Սթայլսի հետ միասին՝ պարգևատրվել են 5-րդ դասի «Բրիտանական կայսրության ասպետի շքանշանով»։
- 2006 թվականին դարձել է անգլիական ֆուտբոլի փառքի սրահի անդամ[13]։
- Նույն թվականին ընդգրկվել է «Լիվերպուլ» ՖԱ-ի ֆուտբոլիստների պատվավոր ցուցակում (100 և ավելի խաղ)՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը[14]։
- 2016 թվականին ընտրվել է Բորո Ուորինգթոնի պատվավոր քաղաքացի[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.skysports.com/football/news/11669/12420391/liverpool-great-and-world-cup-winner-roger-hunt-dies-aged-83
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.thefa.com/news/2021/sep/28/roger-hunt-obituary-20212809
- ↑ Кубок Англии, Кубок Футбольной лиги.
- ↑ Кубок европейских чемпионов, Кубок ярмарок, Кубок обладателей кубков УЕФА.
- ↑ Суперкубок Англии.
- ↑ «'Gentleman, modest and one of Liverpool's greatest'». BBC Sport. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «End of the road for Hunt haulage yard». Warrington Guardian. 2002 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Verney, Harriet (2018 թ․ հոկտեմբերի 9). «A game of two halves: Meet the footballers' wives rewriting the rules». Tatler. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Squires, Theo (2020 թ․ հունվարի 12). «Liverpool legend Roger Hunt on his Reds career, favourite current stars, Jurgen Klopp and much more». Liverpool Echo. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Liverpool FC mourns passing of Roger Hunt». liverpoolfc.com. Liverpool FC. 2021 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Roger Hunt». National Football Museum. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Worrall, Frank (2014). Luis Suarez: The Biography of the World's Most Controversial Footballer. John Blake Publishing. ISBN 978-1-7841801-9-5.
- ↑ «Remembering Roger Hunt MBE». Warrington Borough Council. 2021 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль игрока на Liverbird.ru(ռուս.)
- Профиль игрока на официальном сайте «Ливерпуля»(անգլ.)
- Профиль игрока на LFChistory.net(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Հանթ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 27 մահեր
- 2021 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բոլթոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ