Ռոնելա Հայաթի
Ռոնելա Հայաթի | |
---|---|
Բնօրինակ անուն | ալբ․՝ Ronela Hajati |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1989 (34 տարեկան) Տիրանա, Ալբանիա |
Երկիր | Ալբանիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Ronela Hajati Վիքիպահեստում |
Ռոնելա Հայաթի (սեպտեմբերի 2, 1989, Տիրանա, Ալբանիա), հայտնի նաև որպես Ռոնելա, ալբանացի երգչուհի, երգահան և պարուհի։ Ծնվել և մեծացել է Տիրանայում։ Նա նախքան երաժշտության կարիերան սկսելը մանկուց սկսել է ելույթ ունենալ երգի և պարի տարբեր մրցույթներում։ Հայաթին հայտնի է յուրահատուկ երաժշտական ոճով և ներկայացման ձևով։ 2021 թվականին 60-րդ «Festivali i Këngës» երաժշտական մրցույթում հաղթելուց հետո դարձավ Ալբանիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1989-2020: Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոնելա Հայաթին ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 2-ին նախկինում Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության կազմում գտնվող Տիրանա քաղաոում՝ ալբանացիների ընտանիքում[1][2]։ Նրա մայրը Կորչայից է, իսկ հայրը՝ Մարաշ Հայաթին՝ Շկոդերից[3][4]։ Երաժշտության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելով դեռ փոքր տարիքից՝ Հայաթին տարրական դպրոցում սովորել է բալետ և դաշնամուր[5]։ Նա նաև մասնակցել է ալբանական երգի և պարի մի շարք մրցույթների[2][6]։ Հայաթին շարունակեց իր վաղ կարիերան՝ մասնակցելով տարբեր միջոցառումների, ինչպիսիք էին «Top Fest»-ը և «Kënga Magjike»-ն[1]։ 2013 թվականի մայիսին մեծ իրարանցում առաջացրած «Mala Gata» սինգլի թողարկմամբ նա զգալի ճանաչում ձեռք բերեց ալբանախոս Բալկաններում[7]։ 2013 թվականի վերջին նա մասնակցեց «Kënga Magjike» երաժշտական մրցույթի 15-րդ թողարկմանը «Mos ma lsho» («Մի թող ինձ») երգով, որը նրան շնորհեց համացանցի համակրանք մրցանակ մեծ եզրափակչում[8]։ 2015 թվականի դեկտեմբերին Հայաթին թողարկեց իր հաջորդ սինգլը՝ «A do si kjo» («Կցանկանայի դա») և Ալբանիայում զբաղեցրեց 13-րդ տեղը[9][10]։ Հաջորդ չարթերային «Marre» («Merry») սինգլը թողարկվեց 2016 թվականի հունիսին և նույնպես զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը[11]։
2017-2018 թվականներին Հայաթին թողարկեց հաջորդ չորս սինգլները, այդ թվում՝ «Mos ik» («Մի գնա»), «Sonte» («Այս գիշեր»), «Maje men» («Վեհ տղամարդիկ») և «Do ta luj» («Ես կխաղամ այն»), որոնք հասան կոմերցիոն հաջողությունների և Ալբանիայում մտան 30 լավագույնների մեջ[12][13][14][15]։ 2018 թվականի դեկտեմբերին Հայաթին հաջողությամբ վերադարձավ «Kënga Magjike»՝ մասնակցելու մրցույթի 20-րդ թողարկմանը՝ «Vuj» երգով, որում նա ի վերջո զբաղեցրեց չորրորդ տեղը[16]։ 2019 թվականի մարտին, որոշ ժամանակ բացակայելուց հետո, երգչուհին թողարկեց «Pa dashni» («Առանց սիրո») երգը և Ալբանիայում զբաղեցրեց վեցերորդ տեղը[17][18]։ Նրա հաջողությունը չարթերում մեկնարկեց 2019 թվականի հունիսին «Çohu» («Վեր կաց») սինգլով՝ ալբանացի ռեփեր Դոն Ֆենոմի մասնակցությամբ, որը հայտնվեց երկրի թոփ 100-ի յոթերորդ տեղում[19][20]։ 2020 թվականի հուլիսին ալբանական «KF Tirana» ֆուտբոլային ակումբը դիմեց Հայաթիին՝ հովանավորելու և կատարելու ակումբի օրհներգը «Bardh' e blu» («Սպիտակ և կապույտ»)՝ ակումբի հարյուրամյակի տոնակատարության շրջանակներում[21][22]։
2021-Մեր օրեր։ RRON և Եվրատեսիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաթին 2021 թվականի մարտին հայտարարեց իր դեբյուտային «RRON» ալբոմի մասին[23]։ Նրա գլխավոր «Prologue» սինգլը նույն ամսին հայտնվեց Ալբանիայի Թոփ 100-ի 19-րդ հորիզոնականում, իսկ մեկ ամիս անց բարձրացավ երկրորդ տեղը[24][25]։ Երկրորդ սինգլը՝ «Shumë i mirë» (Աղմուկ և խաղաղություն), որը 2021 թվականի վերջին հասել է 15-րդ տեղը, առաջադրվել է մրցանակի 2021 թվականին Չեռնոգորիայի Ուլցին քաղաքում անցկացվող «Netët e Klipit Shqiptar» Գալա-համերգում։ «Shumë i mirë»-ից հետո երրորդ «Aventura» սինգլը, որը թողարկվել է 2021 թվականի մայիսին, զբաղեցրել է երրորդ տեղը իր հայրենի երկրում[24][25]։ 2021 թվականի հունիսին Հայաթին համագործակցեց կոսովացի-ալբանացի երաժիշտ Վիգ Պոպպոյի հետ ալբոմի չորրորդ «Alo» սինգլում, որն այդ ամսվա թոփ 15-ի մեջ էր մտնում[26][27]։ 2021 թվականի հոկտեմբերին թողարկված «Leje» («Ես թույլ եմ տալիս») ալբոմը, ի վերջո, զբաղեցրեց 13-րդ տեղը[28]։ Ալբանական «RTSH» հեռուստաընկերությունը 2021 թվականի նոյեմբերին հաղորդել է, որ Հայաթին ընտրվել է 20 մասնակիցների մեջ՝ մասնակցելու «Festivali i Këngës» մրցույթի 60-րդ թողարկմանը՝ «Sekret» երգով[29]։ Նույն ամսին նրան դիմել են նաև Տիրանայում հայտնի «Nata e Bardhë» փառատոնում ելույթ ունենալու համար[30]։ 2021 թվականի դեկտեմբերին «Festivali i Këngës»-ի մեծ եզրափակչի ժամանակ Հայաթին հայտարարվեց մրցույթի հաղթող և այդպիսով ընտրվեց որպես Ալբանիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում[31][32]։
Արտիստայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաթին հայտնի է յուրահատուկ երաժշտական ոճով և ներկայացման ձևով։ Նրան հիմնականում նկարագրում են որպես փոփ արտիստ, չնայած նա փորձարկումներ է կատարում տարբեր երաժշտական ժանրերի, այդ թվում՝ ռիթմ ընդ բլյուզի և ռեգգիի մեջ[1][33][34][35]։ Նա հայտնի ամերիկացի երաժիշտ Մսյքլ Ջեքսոնին անվանել է իր կուռքը և իր ամենամեծ երաժշտական ազդեցություններից մեկը[36]։ Հայաթին նաև պուերտոռիկացի երաժիշտ Ռիկի Մարտինի երկրպագուն է և ներկա է եղել 2021 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում կայացած նրա համերգին[36]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաթին համարվում է մարմնի և ինքնավստահության խորհրդանիշ[37][38][39]։ Նա նաև զուսպ մարդ է իր անձնական կյանքում։ 2015 թվականին նա հարաբերություններ սկսեց ալբանացի երաժիշտ Յանգ Զերկայի հետ, ում հետ նա համագործակցում էր բազմաթիվ սինգլներում և երաժշտական տեսահոլովակներում, նախքան բաժանումը 2018 թվականին[40]։ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաթին ապրում է իր մոր հետ Տիրանայում[41]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- RRON (TBA)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես առաջատար արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Դիրքը չարթերում | Ալբոմ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
«ALB» [42] | ||||||||||
«Requiem»
(Օրգեսա Զաիմիի հետ) |
2006 | Չկա տվյալ | Առանց ալբոմի | |||||||
«Me ty nuk shkoj» | 2007 | |||||||||
«Shume Nice» | 2009 | |||||||||
«Kam frikë te të dua» | ||||||||||
«Harroje» | 2010 | |||||||||
«Neles» (Visari Skillz-ի հետ) |
2011 | |||||||||
«Nuk ka më kthim» | 2012 | |||||||||
«Mala Gata» | 2013 | |||||||||
«Mos ma lsho» | ||||||||||
«Veç na» (Agon Amiga-ի հետ) |
2014 | |||||||||
«A do si kjo» | 2015 | 13 | ||||||||
«Amini» | 2016 | — | ||||||||
«Marre» | 13 | |||||||||
«Syni i jemi» (Young Zerka-ի հետ) |
— | |||||||||
«Mos ik» | 2017 | 21 | ||||||||
«Ladies» | — | |||||||||
«Sonte» (Lyrical Son-ի հետ) |
22 | |||||||||
«Diamanta» (с Young Zerka) |
— | |||||||||
«Maje men» | 2018 | 24 | ||||||||
«Do ta luj» | 18 | |||||||||
«Vuj» | — | |||||||||
«Pa dashni» | 2019 | 6 | ||||||||
«Çohu» (Դոն Ֆենոմի մասնակցությամբ) |
7 | |||||||||
«Lage» | 6 | |||||||||
«MVP» | 1 | |||||||||
«Genjeshtar je X Pare» | 2020 | 16 | ||||||||
«Bardh e blu» | — | |||||||||
«Prologue» | 2021 | 2 | RRON | |||||||
«Shumë i mirë» | 15 | |||||||||
«Aventura» | 3 | |||||||||
«Alo» (Վիգ Պոպպաի հետ) |
14 | |||||||||
«Leje» (Կլեմենտի հետ) |
13 | |||||||||
«Sekret» | — | Առանց ալբոմ | ||||||||
«—» նշանակում է ձայնագրություն, որը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածքում։ |
Արտիստների հետ համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
«Ka je 2x» (Ադրիան Գաջա և Ռոնելա Հայաթի) |
2017 | Ոչ ալբոմային սինգլներ |
«Dilema» (Դոն Ֆենոմ և Ռոնելա Հայաթի) |
2019 |
Երգերի հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգ | Տարեթիվ | Արտիստ | Ալբոմ | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
«Anna» | 2018 | Young Zerka | Առանց ալբոմի | [43] |
«Nuk ma nin» | [44] | |||
«Maraz» | 2019 | Anxhela Peristeri | [45] | |
«Lujta» | 2020 | [46] | ||
«Oj dashni» | 2021 | Ardit Çuni | [47] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Ronela Hajati – Biografia» (ալբաներեն). TeksteShqip. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 2,0 2,1 «Ronela Hajati #Bio» (ալբաներեն). Top Channel. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «A e dini prej nga e ka origjinën Ronela Hajati?» (ալբաներեն). Privé. 2018 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Ronela Hajati i emocionon të gjithë, bën gjestin më të bukur për babanë e ndjerë (FOTO)». Shekulli (ալբաներեն). 2020 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «10 gjëra që mbase nuk i dinit për Ronela Hajatin». Anabel Magazine (ալբաներեն). 2018 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Ronela Hajati bëhet nostalgjike, ja fotot nga fëmijëria». Bota Sot (ալբաներեն). 2016 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Ronela publikon këngën e re». Telegrafi (ալբաներեն). 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Besa fituese e Kënga Magjike 2013». Lajme (ալբաներեն). 2013 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Ronela publikon 'A do si kjo'» (ալբաներեն). Klan Kosova. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ Velija, Kreizia (2016 թ․ ապրիլի 15). «Ronela Hajati, ja kur e publikon këngën e re» (ալբաներեն). Top Albania Radio. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Ronela Hajati publikon 'Marre-n'». Telegrafi (ալբաներեն). 2016 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Zbuloni se kujt i thotë Ronela Hajati 'Mos Ik'» (ալբաներեն). Top Channel. 2017 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Ronela Hajati: Do doja të fitoja dy çmime në natën e madhe të 'Top Music Awards'» (ալբաներեն). Top Channel. 2017 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Ronela Hajati rikthehet në 'The Top List' me 'Maje Men', si këngë e sugjeruar nga publiku, pas shumë javësh mungesë» (ալբաներեն). Top Channel. 2018 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Ronela Hajati: 'Do ta luj', një këngë që ta kërcejnë dhe ata që më kanë inat» (ալբաներեն). Top Channel. 2018 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Ronela: Mora gjithçka që kam dashur në 'Kënga Magjike', dashurinë tuaj». Telegrafi (ալբաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Ronela Hajati po vjen 'Pa dashni'». Telegrafi (ալբաներեն). 2019 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Ronela Hajati publikon këngën e re 'Pa dashni'». Telegrafi (ալբաներեն). 2019 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Ronela Hajata dhe Don Phenom publikojnë 'Çohu'». Koha Ditore (ալբաներեն). 2019 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Dy këngë nga Ronela dhe Don Phenom këtë javë, po vetëm njëra gjen vend në 'The Top List'» (ալբաներեն). Top Channel. 2019 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Ronela Hajati vjen ndryshe, publikon këngën dedikuar ekipit të Tiranës» (ալբաներեն). ABC News. 2021 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Publikohet 'Bardh' e blu', kënga mbështetëse për KF Tiranën nga Ronela Hajati dhe DJ Sardi». Telegrafi (ալբաներեն). 2020 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Ronela Hajati së shpejti lanson albumin 'Rron', pas 20 vitesh karrierë». Telegrafi (ալբաներեն). 2021 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ 24,0 24,1 «Ronela Hajati publikon këngën e parë 'Prologue' nga albumi 'Rron', vjen me paraqitje unike në klip». Telegrafi (ալբաներեն). 2021 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 25,0 25,1 «Ronela gati për albumin, por kënga e parë pak si e çuditshme» (ալբաներեն). Top Channel. 2021 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Publikohet 'Alo' nga Ronela Hajati dhe Vig Poppa». Telegrafi (ալբաներեն). 2021 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Reka, Sindi (2021 թ․ հունիսի 16). «Ronela Hajati tregon bashkëpunimin e rradhës me reperin e njohur shqiptar dhe ka një datë publikimi!» (ալբաներեն). Top Albania Radio. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Reka, Sindi (2021 թ․ սեպտեմբերի 22). «Ronela do të sjellë "Leje" më shpejt nga çfarë mendonim!». Top Albania Radio (ալբաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Tejeci, Erdi (2021 թ․ նոյեմբերի 9). «Albania: Festivali i Këngës 60 artists include Mirud, Alban Ramosaj and Ronela Hajati». Wiwibloggs. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Demetja, Kris (2021 թ․ նոյեմբերի 21). «Për të gjithë ju që iu kishte munguar, rikthehet 'Nata e Bardhë'!» (ալբաներեն). Top Albania Radio. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «The 'Sekret' is out: Ronela Hajati will represent Albania 🇦🇱». European Broadcasting Union (EBU). 2021 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Ronela Hajati fiton vendin e parë në Festivalin e Këngës» (ալբաներեն). Radio Televizioni Shqiptar (RTSH). 2021 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Ronela Hajati publikon këngën e re 'Lage'». Telegrafi (ալբաներեն). 2019 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Verës së nxehtë vetëm Ronela i bën derman, ju lag të gjithëve». Top Channel (ալբաներեն). 2019 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Ronela Hajati publikon këngën e re 'Do ta luj'». Telegrafi (ալբաներեն). 2018 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 36,0 36,1 «Ronela Hajati sapo na prezantoi idhullin e saj». Kosovarja-ks (ալբաներեն). 2018 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Ronela Hajati tërheq vëmendje me pozat ku thekson të pasmet». Telegrafi (ալբաներեն). 2020 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «'Super Photoshop, je dhe dy herë kaq' – Ronela Hajati nuk ia përton një përgjigje ndjeksës, zbulon edhe nëse ështe ende beqare» (ալբաներեն). 2021 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: Text "Telegrafi" ignored (օգնություն) - ↑ «Ronela e vetmja këngëtare që ka guximin të dalë siç e ka falë Zoti». Kosovarja (ալբաներեն). 2020 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Ronela Hajati dhe Young Zerka i japin fund lidhjes 3-vjeçare, mosmarrëveshjet që i çuan drejt ndarjes» (ալբաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: Text "Telegrafi" ignored (օգնություն) - ↑ «'E dua burrin Shqiptar, dua të dashuroj por…' – Ronela Hajti zbulon më kë jeton dhe sherrin ku 'bëri të vdekur një djalë': Qeshte e tallej syte më bënin xixa» (ալբաներեն). 2021 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: Text "Telegrafi" ignored (օգնություն) - ↑ Note: «The Top List» are the charts conducted by Top Channel since December 2015. For peak positions in Albania:
- For «A do si kjo»:«The Top List – 17/01/2016» (ալբաներեն). Top Channel. 2016 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «Marre»:«The Top List – 03/07/2016» (ալբաներեն). Top Channel. 2016 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «Mos ik»:«The Top List – 23/04/2017» (ալբաներեն). Top Channel. 2017 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «Sonte»:«The Top List – 03/09/2017» (ալբաներեն). Top Channel. 2017 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «Maje men»:«The Top List – 06/05/2018» (ալբաներեն). Top Channel. 2018 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «Do ta luj»:«The Top List – 01/07/2018» (ալբաներեն). Top Channel. 2018 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «Pa dashni»:«The Top List – 02/06/2019» (ալբաներեն). Top Channel. 2019 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «Çohu»:«The Top List – 09/06/2019» (ալբաներեն). Top Channel. 2019 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «Lage»:«The Top List – 30/06/2019» (ալբաներեն). Top Channel. 2019 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «MVP»:«The Top List – 29/09/2019» (ալբաներեն). Top Channel. 2019 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «Genjeshtar je X Pare»:«The Top List – 22/03/2020» (ալբաներեն). Top Channel. 2020 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- For «Prologue»:«The Top List – 17/04/2021» (ալբաներեն). Top Channel. 2021 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
- For «Shumë i mirë»:«The Top List – 11/12/2021» (ալբաներեն). Top Channel. 2021 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
- For «Aventura»:«The Top List – 05/06/2021» (ալբաներեն). Top Channel. 2021 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
- For «Alo»:«The Top List – 26/06/2021» (ալբաներեն). Top Channel. 2021 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
- For «Leje»:«The Top List – 06/11/2021» (ալբաներեն). Top Channel. 2021 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Young Zerka publikon projektni e ri 'Anna'». Telegrafi (ալբաներեն). 2018 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «'Nuk ma nin', publikohet kënga e re nga Young Zerka». Telegrafi (ալբաներեն). 2018 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «'Maraz', thotë Anxhela Peristeri në projektin e ri». Lajmi (ալբաներեն). 2019 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Anxhela Peristeri e ka lansuar klipin e këngës 'Lujta'». Telegrafi (ալբաներեն). 2020 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «'Oj dashni', Çiljeta Xhilaga publikon duetin me këngëtarin e njohur» (ալբաներեն). ABC News. 2021 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.