Ռոնելա Հայաթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնելա Հայաթի
Բնօրինակ անունալբ․՝ Ronela Hajati
Ծնվել էսեպտեմբերի 2, 1989(1989-09-02) (34 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
Երկիր Ալբանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Ronela Hajati Վիքիպահեստում

Ռոնելա Հայաթի (սեպտեմբերի 2, 1989(1989-09-02), Տիրանա, Ալբանիա), հայտնի նաև որպես Ռոնելա, ալբանացի երգչուհի, երգահան և պարուհի։ Ծնվել և մեծացել է Տիրանայում։ Նա նախքան երաժշտության կարիերան սկսելը մանկուց սկսել է ելույթ ունենալ երգի և պարի տարբեր մրցույթներում։ Հայաթին հայտնի է յուրահատուկ երաժշտական ոճով և ներկայացման ձևով։ 2021 թվականին 60-րդ «Festivali i Këngës» երաժշտական մրցույթում հաղթելուց հետո դարձավ Ալբանիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-2020: Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնելա Հայաթին ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 2-ին նախկինում Ժողովրդական Սոցիալիստական ​​Հանրապետության կազմում գտնվող Տիրանա քաղաոում՝ ալբանացիների ընտանիքում[1][2]։ Նրա մայրը Կորչայից է, իսկ հայրը՝ Մարաշ Հայաթին՝ Շկոդերից[3][4]։ Երաժշտության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելով դեռ փոքր տարիքից՝ Հայաթին տարրական դպրոցում սովորել է բալետ և դաշնամուր[5]։ Նա նաև մասնակցել է ալբանական երգի և պարի մի շարք մրցույթների[2][6]։ Հայաթին շարունակեց իր վաղ կարիերան՝ մասնակցելով տարբեր միջոցառումների, ինչպիսիք էին «Top Fest»-ը և «Kënga Magjike»-ն[1]։ 2013 թվականի մայիսին մեծ իրարանցում առաջացրած «Mala Gata» սինգլի թողարկմամբ նա զգալի ճանաչում ձեռք բերեց ալբանախոս Բալկաններում[7]։ 2013 թվականի վերջին նա մասնակցեց «Kënga Magjike» երաժշտական մրցույթի 15-րդ թողարկմանը «Mos ma lsho» («Մի թող ինձ») երգով, որը նրան շնորհեց համացանցի համակրանք մրցանակ մեծ եզրափակչում[8]։ 2015 թվականի դեկտեմբերին Հայաթին թողարկեց իր հաջորդ սինգլը՝ «A do si kjo» («Կցանկանայի դա») և Ալբանիայում զբաղեցրեց 13-րդ տեղը[9][10]։ Հաջորդ չարթերային «Marre» («Merry») սինգլը թողարկվեց 2016 թվականի հունիսին և նույնպես զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը[11]։

2017-2018 թվականներին Հայաթին թողարկեց հաջորդ չորս սինգլները, այդ թվում՝ «Mos ik» («Մի գնա»), «Sonte» («Այս գիշեր»), «Maje men» («Վեհ տղամարդիկ») և «Do ta luj» («Ես կխաղամ այն»), որոնք հասան կոմերցիոն հաջողությունների և Ալբանիայում մտան 30 լավագույնների մեջ[12][13][14][15]։ 2018 թվականի դեկտեմբերին Հայաթին հաջողությամբ վերադարձավ «Kënga Magjike»՝ մասնակցելու մրցույթի 20-րդ թողարկմանը՝ «Vuj» երգով, որում նա ի վերջո զբաղեցրեց չորրորդ տեղը[16]։ 2019 թվականի մարտին, որոշ ժամանակ բացակայելուց հետո, երգչուհին թողարկեց «Pa dashni» («Առանց սիրո») երգը և Ալբանիայում զբաղեցրեց վեցերորդ տեղը[17][18]։ Նրա հաջողությունը չարթերում մեկնարկեց 2019 թվականի հունիսին «Çohu» («Վեր կաց») սինգլով՝ ալբանացի ռեփեր Դոն Ֆենոմի մասնակցությամբ, որը հայտնվեց երկրի թոփ 100-ի յոթերորդ տեղում[19][20]։ 2020 թվականի հուլիսին ալբանական «KF Tirana» ֆուտբոլային ակումբը դիմեց Հայաթիին՝ հովանավորելու և կատարելու ակումբի օրհներգը «Bardh' e blu» («Սպիտակ և կապույտ»)՝ ակումբի հարյուրամյակի տոնակատարության շրջանակներում[21][22]։

2021-Մեր օրեր։ RRON և Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաթին 2021 թվականի մարտին հայտարարեց իր դեբյուտային «RRON» ալբոմի մասին[23]։ Նրա գլխավոր «Prologue» սինգլը նույն ամսին հայտնվեց Ալբանիայի Թոփ 100-ի 19-րդ հորիզոնականում, իսկ մեկ ամիս անց բարձրացավ երկրորդ տեղը[24][25]։ Երկրորդ սինգլը՝ «Shumë i mirë» (Աղմուկ և խաղաղություն), որը 2021 թվականի վերջին հասել է 15-րդ տեղը, առաջադրվել է մրցանակի 2021 թվականին Չեռնոգորիայի Ուլցին քաղաքում անցկացվող «Netët e Klipit Shqiptar» Գալա-համերգում։ «Shumë i mirë»-ից հետո երրորդ «Aventura» սինգլը, որը թողարկվել է 2021 թվականի մայիսին, զբաղեցրել է երրորդ տեղը իր հայրենի երկրում[24][25]։ 2021 թվականի հունիսին Հայաթին համագործակցեց կոսովացի-ալբանացի երաժիշտ Վիգ Պոպպոյի հետ ալբոմի չորրորդ «Alo» սինգլում, որն այդ ամսվա թոփ 15-ի մեջ էր մտնում[26][27]։ 2021 թվականի հոկտեմբերին թողարկված «Leje» («Ես թույլ եմ տալիս») ալբոմը, ի վերջո, զբաղեցրեց 13-րդ տեղը[28]։ Ալբանական «RTSH» հեռուստաընկերությունը 2021 թվականի նոյեմբերին հաղորդել է, որ Հայաթին ընտրվել է 20 մասնակիցների մեջ՝ մասնակցելու «Festivali i Këngës» մրցույթի 60-րդ թողարկմանը՝ «Sekret» երգով[29]։ Նույն ամսին նրան դիմել են նաև Տիրանայում հայտնի «Nata e Bardhë» փառատոնում ելույթ ունենալու համար[30]։ 2021 թվականի դեկտեմբերին «Festivali i Këngës»-ի մեծ եզրափակչի ժամանակ Հայաթին հայտարարվեց մրցույթի հաղթող և այդպիսով ընտրվեց որպես Ալբանիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում[31][32]։

Արտիստայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաթին հայտնի է յուրահատուկ երաժշտական ոճով և ներկայացման ձևով։ Նրան հիմնականում նկարագրում են որպես փոփ արտիստ, չնայած նա փորձարկումներ է կատարում տարբեր երաժշտական ​​ժանրերի, այդ թվում՝ ռիթմ ընդ բլյուզի և ռեգգիի մեջ[1][33][34][35]։ Նա հայտնի ամերիկացի երաժիշտ Մսյքլ Ջեքսոնին անվանել է իր կուռքը և իր ամենամեծ երաժշտական ​​ազդեցություններից մեկը[36]։ Հայաթին նաև պուերտոռիկացի երաժիշտ Ռիկի Մարտինի երկրպագուն է և ներկա է եղել 2021 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում կայացած նրա համերգին[36]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաթին համարվում է մարմնի և ինքնավստահության խորհրդանիշ[37][38][39]։ Նա նաև զուսպ մարդ է իր անձնական կյանքում։ 2015 թվականին նա հարաբերություններ սկսեց ալբանացի երաժիշտ Յանգ Զերկայի հետ, ում հետ նա համագործակցում էր բազմաթիվ սինգլներում և երաժշտական ​​տեսահոլովակներում, նախքան բաժանումը 2018 թվականին[40]։ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաթին ապրում է իր մոր հետ Տիրանայում[41]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • RRON (TBA)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես առաջատար արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Դիրքը չարթերում Ալբոմ
«ALB»
[42]
«Requiem»

(Օրգեսա Զաիմիի հետ)

2006 N/A Առանց ալբոմի
«Me ty nuk shkoj» 2007
«Shume Nice» 2009
«Kam frikë te të dua»
«Harroje» 2010
«Neles»
(Visari Skillz-ի հետ)
2011
«Nuk ka më kthim» 2012
«Mala Gata» 2013
«Mos ma lsho»
«Veç na»
(Agon Amiga-ի հետ)
2014
«A do si kjo» 2015 13
«Amini» 2016
«Marre» 13
«Syni i jemi»
(Young Zerka-ի հետ)
«Mos ik» 2017 21
«Ladies»
«Sonte»
(Lyrical Son-ի հետ)
22
«Diamanta»
(с Young Zerka)
«Maje men» 2018 24
«Do ta luj» 18
«Vuj»
«Pa dashni» 2019 6
«Çohu»
(Դոն Ֆենոմի մասնակցությամբ)
7
«Lage» 6
«MVP» 1
«Genjeshtar je X Pare» 2020 16
«Bardh e blu»
«Prologue» 2021 2 RRON
«Shumë i mirë» 15
«Aventura» 3
«Alo»
(Վիգ Պոպպաի հետ)
14
«Leje»
(Կլեմենտի հետ)
13
«Sekret» Առանց ալբոմ
«—» նշանակում է ձայնագրություն, որը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածքում։

Արտիստների հետ համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ալբոմ
«Ka je 2x»
(Ադրիան Գաջա և Ռոնելա Հայաթի)
2017 Ոչ ալբոմային սինգլներ
«Dilema»
(Դոն Ֆենոմ և Ռոնելա Հայաթի)
2019

Երգերի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ Տարեթիվ Արտիստ Ալբոմ Ծանոթագրություններ
«Anna» 2018 Young Zerka Առանց ալբոմի [43]
«Nuk ma nin» [44]
«Maraz» 2019 Anxhela Peristeri [45]
«Lujta» 2020 [46]
«Oj dashni» 2021 Ardit Çuni [47]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ronela Hajati – Biografia» (ալբաներեն)։ TeksteShqip։ Արխիվացված է օրիգինալից 20 January 2022-ին։ Վերցված է 22 February 2020 
  2. 2,0 2,1 «Ronela Hajati #Bio» (ալբաներեն)։ Top Channel։ Արխիվացված է օրիգինալից 19 December 2020-ին։ Վերցված է 22 February 2020 
  3. «A e dini prej nga e ka origjinën Ronela Hajati?» (ալբաներեն)։ Privé։ 24 December 2018։ Վերցված է 14 September 2021 
  4. «Ronela Hajati i emocionon të gjithë, bën gjestin më të bukur për babanë e ndjerë (FOTO)»։ Shekulli (ալբաներեն)։ 15 January 2020։ Արխիվացված է օրիգինալից 21 November 2021-ին։ Վերցված է 21 November 2021 
  5. «10 gjëra që mbase nuk i dinit për Ronela Hajatin»։ Anabel Magazine (ալբաներեն)։ 14 August 2018։ Արխիվացված է օրիգինալից 21 November 2021-ին։ Վերցված է 21 November 2021 
  6. «Ronela Hajati bëhet nostalgjike, ja fotot nga fëmijëria»։ Bota Sot (ալբաներեն)։ 26 August 2016։ Արխիվացված է օրիգինալից 19 December 2020-ին։ Վերցված է 22 February 2020 
  7. «Ronela publikon këngën e re»։ Telegrafi (ալբաներեն)։ 17 May 2013։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2021-ին։ Վերցված է 1 March 2021 
  8. «Besa fituese e Kënga Magjike 2013»։ Lajme (ալբաներեն)։ 2 December 2013։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2021-ին։ Վերցված է 1 March 2021 
  9. «Ronela publikon 'A do si kjo'» (ալբաներեն)։ Klan Kosova։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2021-ին։ Վերցված է 1 March 2021 
  10. Velija Kreizia (15 April 2016)։ «Ronela Hajati, ja kur e publikon këngën e re» (ալբաներեն)։ Top Albania Radio։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2021-ին։ Վերցված է 1 March 2021 
  11. «Ronela Hajati publikon 'Marre-n'»։ Telegrafi (ալբաներեն)։ 24 June 2016։ Արխիվացված է օրիգինալից 27 June 2016-ին։ Վերցված է 1 March 2021 
  12. «Zbuloni se kujt i thotë Ronela Hajati 'Mos Ik'» (ալբաներեն)։ Top Channel։ 3 March 2017։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2021-ին։ Վերցված է 1 March 2021 
  13. «Ronela Hajati: Do doja të fitoja dy çmime në natën e madhe të 'Top Music Awards'» (ալբաներեն)։ Top Channel։ 19 August 2017։ Արխիվացված է օրիգինալից 8 February 2021-ին։ Վերցված է 1 March 2021 
  14. «Ronela Hajati rikthehet në 'The Top List' me 'Maje Men', si këngë e sugjeruar nga publiku, pas shumë javësh mungesë» (ալբաներեն)։ Top Channel։ 1 October 2018։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2021-ին։ Վերցված է 1 March 2021 
  15. «Ronela Hajati: 'Do ta luj', një këngë që ta kërcejnë dhe ata që më kanë inat» (ալբաներեն)։ Top Channel։ 23 June 2018։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2021-ին։ Վերցված է 1 March 2021 
  16. «Ronela: Mora gjithçka që kam dashur në 'Kënga Magjike', dashurinë tuaj»։ Telegrafi (ալբաներեն)։ 9 December 2018։ Արխիվացված է օրիգինալից 18 September 2020-ին։ Վերցված է 10 November 2021 
  17. «Ronela Hajati po vjen 'Pa dashni'»։ Telegrafi (ալբաներեն)։ 19 March 2019։ Արխիվացված է օրիգինալից 15 November 2021-ին։ Վերցված է 15 November 2021 
  18. «Ronela Hajati publikon këngën e re 'Pa dashni'»։ Telegrafi (ալբաներեն)։ 28 March 2019։ Արխիվացված է օրիգինալից 15 November 2021-ին։ Վերցված է 15 November 2021 
  19. «Ronela Hajata dhe Don Phenom publikojnë 'Çohu'»։ Koha Ditore (ալբաներեն)։ 1 June 2019։ Արխիվացված է օրիգինալից 15 November 2021-ին։ Վերցված է 15 November 2021 
  20. «Dy këngë nga Ronela dhe Don Phenom këtë javë, po vetëm njëra gjen vend në 'The Top List'» (ալբաներեն)։ Top Channel։ 12 June 2019։ Արխիվացված է օրիգինալից 15 November 2021-ին։ Վերցված է 15 November 2021 
  21. «Ronela Hajati vjen ndryshe, publikon këngën dedikuar ekipit të Tiranës» (ալբաներեն)։ ABC News։ 20 July 2021։ Արխիվացված է օրիգինալից 13 January 2021-ին։ Վերցված է 2 December 2021 
  22. «Publikohet 'Bardh' e blu', kënga mbështetëse për KF Tiranën nga Ronela Hajati dhe DJ Sardi»։ Telegrafi (ալբաներեն)։ 28 July 2020։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2021-ին։ Վերցված է 2 December 2021 
  23. «Ronela Hajati së shpejti lanson albumin 'Rron', pas 20 vitesh karrierë»։ Telegrafi (ալբաներեն)։ 1 March 2021։ Արխիվացված է օրիգինալից 1 March 2021-ին։ Վերցված է 1 March 2021 
  24. 24,0 24,1 «Ronela Hajati publikon këngën e parë 'Prologue' nga albumi 'Rron', vjen me paraqitje unike në klip»։ Telegrafi (ալբաներեն)։ 15 March 2021։ Արխիվացված է օրիգինալից 22 October 2021-ին։ Վերցված է 22 October 2021 
  25. 25,0 25,1 «Ronela gati për albumin, por kënga e parë pak si e çuditshme» (ալբաներեն)։ Top Channel։ 26 March 2021։ Արխիվացված է օրիգինալից 22 October 2021-ին։ Վերցված է 22 October 2021 
  26. «Publikohet 'Alo' nga Ronela Hajati dhe Vig Poppa»։ Telegrafi (ալբաներեն)։ 20 June 2021։ Արխիվացված է օրիգինալից 20 June 2021-ին։ Վերցված է 22 October 2021 
  27. Reka Sindi (16 June 2021)։ «Ronela Hajati tregon bashkëpunimin e rradhës me reperin e njohur shqiptar dhe ka një datë publikimi!» (ալբաներեն)։ Top Albania Radio։ Արխիվացված է օրիգինալից 22 October 2021-ին։ Վերցված է 22 October 2021 
  28. Reka Sindi (22 September 2021)։ «Ronela do të sjellë "Leje" më shpejt nga çfarë mendonim!»։ Top Albania Radio (ալբաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 6 December 2021-ին։ Վերցված է 6 December 2021 
  29. Tejeci Erdi (9 November 2021)։ «Albania: Festivali i Këngës 60 artists include Mirud, Alban Ramosaj and Ronela Hajati»։ Wiwibloggs։ Արխիվացված է օրիգինալից 9 November 2021-ին։ Վերցված է 9 November 2021 
  30. Demetja Kris (21 November 2021)։ «Për të gjithë ju që iu kishte munguar, rikthehet 'Nata e Bardhë'!» (ալբաներեն)։ Top Albania Radio։ Արխիվացված է օրիգինալից 26 November 2021-ին։ Վերցված է 26 November 2021 
  31. «The 'Sekret' is out: Ronela Hajati will represent Albania 🇦🇱»։ European Broadcasting Union (EBU)։ 29 December 2021։ Արխիվացված է օրիգինալից 29 December 2021-ին։ Վերցված է 29 December 2021 
  32. «Ronela Hajati fiton vendin e parë në Festivalin e Këngës» (ալբաներեն)։ Radio Televizioni Shqiptar (RTSH)։ 29 December 2021։ Արխիվացված է օրիգինալից 29 December 2021-ին։ Վերցված է 29 December 2021 
  33. «Ronela Hajati publikon këngën e re 'Lage'»։ Telegrafi (ալբաներեն)։ 2019-06-21։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-22-ին։ Վերցված է 2021-11-09 
  34. «Verës së nxehtë vetëm Ronela i bën derman, ju lag të gjithëve»։ Top Channel (ալբաներեն)։ 2019-07-01։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-27-ին։ Վերցված է 2021-11-09 
  35. «Ronela Hajati publikon këngën e re 'Do ta luj'»։ Telegrafi (ալբաներեն)։ 2018-06-14։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին։ Վերցված է 2021-11-09 
  36. 36,0 36,1 «Ronela Hajati sapo na prezantoi idhullin e saj»։ Kosovarja-ks (ալբաներեն)։ 2018-11-03։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին։ Վերցված է 2020-02-22 
  37. «Ronela Hajati tërheq vëmendje me pozat ku thekson të pasmet»։ Telegrafi (ալբաներեն)։ 5 October 2020։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2021-ին։ Վերցված է 20 December 2021 
  38. «'Super Photoshop, je dhe dy herë kaq' – Ronela Hajati nuk ia përton një përgjigje ndjeksës, zbulon edhe nëse ështe ende beqare» (ալբաներեն)։ 12 August 2021։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2021-ին։ Վերցված է 20 December 2021 
  39. «Ronela e vetmja këngëtare që ka guximin të dalë siç e ka falë Zoti»։ Kosovarja (ալբաներեն)։ 20 January 2020։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2021-ին։ Վերցված է 20 December 2021 
  40. «Ronela Hajati dhe Young Zerka i japin fund lidhjes 3-vjeçare, mosmarrëveshjet që i çuan drejt ndarjes» (ալբաներեն)։ 3 December 2018։ Արխիվացված է օրիգինալից 26 October 2021-ին։ Վերցված է 26 October 2021 
  41. «'E dua burrin Shqiptar, dua të dashuroj por…' – Ronela Hajti zbulon më kë jeton dhe sherrin ku 'bëri të vdekur një djalë': Qeshte e tallej syte më bënin xixa» (ալբաներեն)։ 17 December 2021։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2021-ին։ Վերցված է 20 December 2021 
  42. Note: «The Top List» are the charts conducted by Top Channel since December 2015. For peak positions in Albania:
  43. «Young Zerka publikon projektni e ri 'Anna'»։ Telegrafi (ալբաներեն)։ 30 April 2018։ Արխիվացված է օրիգինալից 3 May 2018-ին։ Վերցված է 16 December 2021 
  44. «'Nuk ma nin', publikohet kënga e re nga Young Zerka»։ Telegrafi (ալբաներեն)։ 6 September 2018։ Արխիվացված է օրիգինալից 7 September 2018-ին։ Վերցված է 16 December 2021 
  45. «'Maraz', thotë Anxhela Peristeri në projektin e ri»։ Lajmi (ալբաներեն)։ 26 April 2019։ Արխիվացված է օրիգինալից 16 December 2021-ին։ Վերցված է 16 December 2021 
  46. «Anxhela Peristeri e ka lansuar klipin e këngës 'Lujta'»։ Telegrafi (ալբաներեն)։ 22 July 2020։ Արխիվացված է օրիգինալից 24 July 2020-ին։ Վերցված է 16 December 2021 
  47. «'Oj dashni', Çiljeta Xhilaga publikon duetin me këngëtarin e njohur» (ալբաներեն)։ ABC News։ 22 December 2021։ Արխիվացված օրիգինալից 22 December 2021-ին։ Վերցված է 19 January 2022