Ռոյ Բերենս
Ռոյ Բերենս հոլ.՝ Roy Beerens | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 22, 1987[1][2][3] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Բլադել, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | winger | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոյ Յոհաննես Հենդրիկուս Բեհրենս (հոլ.՝ Roy Johannes Hendricus Beerens, դեկտեմբերի 22, 1987[1][2][3], Բլադել, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, որը խաղացել է եզրային հարձակվողի դիրքում։ Նա խաղացել է Հոլանդիայի հավաքականում։ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերենսը ՊՍՎ ակումբի սան է։ 2005 թվականին Էրեդիվիզիում իր նորամուտն է նշել թիմի կազմում։ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Ռոդայի դեմ խաղում Ռոյը խփել է իր առաջին գոլը ՊՍՎ-ի կազմում[4]։ Առաջին մրցաշրջանում դարձել է Նիդերլանդների չեմպիոն, չնայած այն բանին, որ գրեթե չի խաղացել։ 2007 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Բերենսը վարձավճարով հանդես է եկել ՆՖԿ-ի կազմում։ Նույն թվականին հեռացել է ՊՍՎ-ից մեծ մրցակցության պատճառով և պայմանագիր կնքել «Հերենվեն» ակումբի հետ։ 2008 թվականի փետրվարի 2-ին «Վիտեսի» դեմ խաղում Ռոյը «դուբլ» է արել՝ խփելով առաջին գոլը նոր թիմի կազմում[5]։ 2009 թվականին Բերենսն օգնել է «Հերենվենին» նվաճել Նիդերլանդների գավաթը։ == 2011 թվականին Ռոյը տեղափոխվել է Ադրբեջան։ Օգոստոսի 21-ին իր նախկին ակումբի՝ ՆՖԿ-ի դեմ խաղում իր նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Սեպտեմբերի 10-ին «Վիտեսի» դեմ խաղում Բերենսն իր առաջին գոլն է խփել ԱԶ-ի կազմում[7]։ 2013 թվականին նա երկրորդ անգամ է դարձել ազգային գավաթակիր։
2014 թվականի հուլիսին Բերենսը տեղափոխվել է «Հերտա»՝ կնքելով եռամյա պայմանագիր[8]։ Օգոստոսի 23-ին Բրեմենի «Վերդերի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Բունդեսլիգայում[9]։
2016 թվականի ամռանը Ռոյը տեղափոխվել է անգլիական «Ռեդինգ»՝ կնքելով եռամյա պայմանագիր[10]։ Օգոստոսի 6-ին «Պրեստոն Նորթ Ընդի» դեմ խաղում նորամուտն է նշել Չեմպիոնշիփում[11]։ Սեպտեմբերի 24-ին «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում Բերենսը խփել է իր առաջին գոլը «Ռեդինգի» կազմում[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «ПСВ VS. Рода 4:1». soccerway.com. 2006 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Херенвен VS. Витесс 7:0». soccerway.com. 2008 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «АЗ VS. НЕК 4:0». soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «АЗ VS. Витесс 4:0». soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Roy Beerens verstärkt Hertha BSC» (գերմաներեն). herthabsc.de. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 11.7.2014-ին.
- ↑ «АЗ VS. Витесс 2:2». soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Рой Беренс перешел из «Герты» в «Рединг»». sports.ru. 2016 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Рединг VS. Престон Норт Энд 1:0». soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Рединг VS. Хаддерсфилд Таун 1:0». soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Բերենս» հոդվածին։ |
|