Jump to content

Ռոմեո Մոնդեգյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմեո Մոնդեգյու
Տեսակթատերական կերպար և գեղարվեստական անձ
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր և Լուիջի դա Պորտո
Ներկայացված էՌոմեո և Ջուլիետ
Մասն էRomeo and Juliet?
Սեռարական
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Բնակության վայրCasa di Romeo?
Հրարած տիեզերքիցRomeo and Juliet universe?
 Romeo (character) Վիքիպահեստում

Ռոմեո Մոնդեգյու (իտալ.՝ Romeo Montecchi), Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության գլխավոր հերոսը։ Ռոմեո անունը դարձել է սիրահարված պատանուն բնութագրող հասարակ անուն[1][2], ինչպես նաև դժբախտ սիրո խորհրդանիշ[3]։

Կերպարի ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու դժբախտ սիրահարների կերպարները հայտնվում են Օվիդիոսի մոտ՝ նրա «Կերպարանափոխությունների» Պիրամի և Ֆիսբայի մասին պոեմում։

Ռոմեոյի և Ջուլիետայի անուններն առաջին անգամ օգտագործվում են Լուիջի դա Պորտոյի «Երկու ազնիվ սիրահարների նորահայտ պատմությունը» ինքնակենսագրական ստեղծագործության մեջ (լույս է տեսել 1530 թվականին), ընդ որում գործողությունը տեղի է ունենում հենց Վերոնա քաղաքում։ Մոնտեքիո Մաջորեում սկալիգերների վսեմ ամրոցները (այժմ կոչվում են Ռոեոյի և Ջուլիետի ամրոցներ) ոգեշնչել են հեղինակին ստեղծել Կապուլետ և Մոնդեգյու անհաշտ ընտանիքների մասին ստեղծագործության գլխավոր հայեցակարգը։ Մոնդեգյուի անվան մեջ հեշտ է գտնել Ռոմեո Մոնդեգյուի հետ կապը։ Գլխավոր հերոսի անունը Լուիջի դա Պորտոն կարող էր վերցնել Դանթեից, որտեղ կա Ռոմեո դի Վիլանովա (երգ VI v.127) անունով հերոս։ Ուսումնասիրությունները հաստատում են դա Պորտոյի պատմության ինքնակենսագրական լինելը, որտեղ Ռոմեոյի և Ջուլիետի կերպարների ետևում թաքնված են Լուիջին և նրա զարմիկ Լյուչինա Սավորնյանը[4][5]։

Լուիջի դա Պորտոյի պատմության համար որպես ոգեշնչման աղբյուր, հավանաբար, ծառայել է Մազուչչո Սալեռնիտանոի «Մարիոտտո և Գանոցցա» պատմվածքը, որը նա վերամշակել է և ներմուծել բազմաթիվ տարրեր, որոնք այնուհետև փոխառել են այլ գրողներ[4]։ Սյուժեն հայտնի էր Վերածննդի դարաշրջանի իտալացի գրողների շրջանում։ Մատտեո Բանդելլոն 1554 թվականին գրել է նովել, որը հիմք է դարձել Արթուր Բրուքի «Ռոմեո և Ջուլիետ» (1562) պոեմի համար, որն էլ իր հերթին ոգեշնչել է Շեքսպիրին։

Ռոմեոն առաջին անգամ հայտնվում է առաջին արարվածի առաջին տեսարանում՝ Վերոնա քաղաքի փողոցներից մեկում Մոնդեգյուի և Կապուլետի ծառաների միջև կարճ կռվից հետո։ Ռոմեոն, որ Մոնդեգյու ընտանիքի միակ որդին և ժառանգն է[6], Շեքսպիրի կողմից պատկերվել է որպես այդ ժամանակվա համար կարծրատիպային իտալացի՝ բռնկվող և ռոմանտիկ[7]։ Բանդելլոն նշում է Ռոմեոյի տարիքը՝ 21 տարեկան[6], որը համապատասխանում է Լուիջի դա Պորտոյի տարիքին, երբ նա գրել է սիրահարների պատմությունը[8]։

Ռոմեոն ծանր ապրումներ ունի գեղեցկուհի Ռոսալինի հանդեպ իր անպատասխանատու սիրո պատճառով։ Նրա զարմիկ Բենվոլիոն և ընկերը՝ Մերկուտիոն, ցանկանալով շեղել նրան սիրային մտորումներից, համոզում են գնալ դիմակահանդես-պարահանդես Կապուլետի տանը՝ իրենց ինքնությունը քողարկելով դիմակներով։ Տիբալտը՝ տիկին Կապուլետի եղբորորդին և Ջուլիետի զարմիկը, ճանաչում է Ռոմեոյին և ուզում է վտարել նրան, բայց տանտերը նրան կանգնեցնում է՝ ասելով․

Հանդարտ, սիրելիս, ձեռք չտաս նրան,
Իրեն պահում է նա մի վեհաշուք ջենտլմենի պես։
Եվ, ստույգն ասած, մեր վերոնացիք գովում են նրան,
Իբրև մի պարկեշտ և կիրթ պատանու։
Քաղաքիս ամբողջ գանձերը ինձ տան,
Չէի կամենա իմ այս հարմի տակ անպատվել նրան։

Էլեանոր Ֆորտեսկյու-Բրիքդեյլ, «Ռոմեոյի և Ջուլիետի հրաժեշտը» (XIX—XX դարերի սահմանագիծ)

Ռոմեոն և Ջուլիետը սիրահարվում են պարահանդեսի ժամանակ, համբուրվում և հետագայում իմանում են, որ իրենք պատկանում են պատերազմող ընտանիքների։ Գիշերը Ռոմեոն գալիս է Ջուլիետի պատշգամբ, և երիտասարդները պայմանավորվում են գաղտնի հարսանիքի մասին։ Վանական Լորենցոյի, որը հույս ունի, որ նրանց միությունը կհաշտեցնի այդ ընտանիքներին, Ջուլիետի դայակի օգնությամբ սիրահարները ամուսնանում են։

Հաջորդ օրը Տիբալտը փողոցում վիրավորում է Ռոմեոյին, որը նրա հետ վեճի մեջ չի մտնում, բայց այդ ժամանակ Մերկուտիոն կռվում է Տիբալտի հետ ընկերոջ պատվի համար։ Ռոմեոն փորձում է բաժանել կռվողներին, բայց նրա թևի տակից Տիբալտը մահացու վիրավորում է Մերկուտիոյին և փախչում։ Զայրացած Ռոմեոն հասնում և տապալում է Տիբալտին։ Վերոնայի դուքսը, որը նախկինում մահ էր խոստացել նրան, ով կդառնա Մոնդեգյու և Կապուլետի ընտանիքների միջև արյունահեղության մեղավորը, վշտացած է իր ազգականի՝ Մերկուտիոյի մահվամբ և Ռոմեոյին վտարում է Վերոնայից։ Լորենցոն երիտասարդին խորհուրդ է տալիս ժամանակավորապես պատսպարվել Մանտովա քաղաքում։

Մինչ Ռոմեոն գտնվում է Վերոնայից դուրս, Ջուլիետի ծնողները նախապատրաստում են նրա հարսանիքը Պարիսի՝ դուքսի ազգականի հետ։ Ջուլիետի խնդրանքով վանական Լորենցոն աղջկան տալիս է դեղ, որի շնորհիվ նա կարող է սուզվել երկօրյա քնի մեջ, որը նման է մահվան։ Վանականը մարդ է ուղարկում Ռոմեոյի մոտ՝ բացատրելու Ջուլիետի ենթադրյալ մահվան մասին, սակայն նա չի հասցնում զգուշացնել Ռոմեոյին։ Վերջինս հանդիպում է Պարիսին, սպանում նրան և թույն խմում։ Ջուլիետը, արթնանալով և տեսնելով մահացած Ռոմեոյին, խոցում է իրեն դաշույնով։ Մոնտեգյու և Կապուլետ ընտանիքների ղեկավարները հաշտվում են իրենց երեխաների մարմինների մոտ։

Դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային բալետի բեմում Ռոմեոյի դերերգի ականավոր կատարողներն էին Յուրի Ժդանովը, Կոնստանտին Սերգեևը, Նիկիտա Դոլգուշինը, Արևմուտքում՝ Սերժ Լիֆարը և Ժորժ Սկիբինը։

Ռոմեոյի տունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնայում 14-րդ դարի առանձնատունը, որը զբոսաշրջիկների կողմից համարվում է Շեքսպիրի պիեսի հերոս Ռոմեոյի տունը, իրականում պատկանել է Նոգարոլի ընտանիքին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Словарь крылатых слов. Plutex. 2004.
  2. Толковый словарь Ефремовой. Т. Ф. Ефремова. 2000.
  3. Словарь иностранных слов, вошедших в состав русского языка.- Чудинов А. Н., 1910.
  4. 4,0 4,1 Luigi Da Porto, Matteo Bandello, Pierre Boaistuau, Victoria University (Toronto, Ont ) Centre for Reformation and Renaissance Studies Romeo and Juliet Before Shakespeare: Four Early Stories of Star-crossed Love. — Centre for Reformation and Renaissance Studies, 2000. — 140 с. — ISBN 9780772720153
  5. 365 дней (13.02.2017). «Правдивая история о Ромео и Джульетте HD». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 William Shakespeare Romeo and Juliet: Third Series. — Bloomsbury Publishing, 2015-09-30. — 474 с. — ISBN 9781408151976
  7. Vincenza Minutella Reclaiming Romeo and Juliet: Italian Translations for Page, Stage and Screen. — Rodopi, 2013-10-01. — 260 с. — ISBN 9789401209861
  8. Silvia Bigliazzi, Lisanna Calvi Shakespeare, Romeo and Juliet, and Civic Life: The Boundaries of Civic Space. — Routledge, 2015-09-16. — 320 с. — ISBN 9781317556978

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմեո Մոնդեգյու» հոդվածին։