Ռոզա Սարգսյան
Ռոզա Սարգսյան ուկրաիներեն՝ Роза Володимирівна Саркісян | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Roza Sarkisian Վիքիպահեստում |
Ռոզա Սարգսյան (հունվարի 20, 1987, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի թատերական ռեժիսոր, կուրատոր։ 2017 թվականից Ուկրաինայի՝ Լվովում երեխաների և պատանիների համար առաջին ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն։
1992 թվականից ապրում է Ուկրաինայում ծնողների հետ։ 2004 թվականին ընդունվել Է Խարկովի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ, 2009 թվականին ավարտել է այն քաղաքական սոցիոլոգի, հումանիտար առարկաների դասախոսի մասնագիտությամբ։ 2008 թվականից միաժամանակ սովորել է Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ա.Ս. Բարսեղյանի արվեստանոցում Խարկովի արվեստի ազգային համալսարանի թատերական ֆակուլտետի դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի ամբիոնում, ավարտել է դասընթացը 2012 թվականին։
2011 թվականից պրոֆեսիոնալ բեմում է։ Աշխատել է Սևերոդոնեցկի քաղաքային թատրոնում, Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնում, «Թատերական պալատ» թատրոնում (Մոսկվա), Ուդմուրտի ռուսական դրամայի ակադեմիական թատրոնում և այլն։ 2014 թվականից զբաղվել է անկախ թատրոնի շարժմամբ՝ թատերական նկարիչ և ռեժիսոր Դիանա Խոդյաչիխի հետ միասին Խարկովի մունիցիպալ պատկերասրահի բազայի վրա ստեղծելով DeFacto թատրոնը։ Թատրոնը մասնակցել է միջազգային փառատոների և կոլաբորատիվ նախագծերի՝ համագործակցելով եվրոպական և Ուկրաինական տարբեր կազմակերպությունների և թատրոնների հետ։ Ամենամեծ արձագանքն ստացել է «Այո, իմ ֆյուրեր!» ըստ Բրիգիտա Շվայգերի պիեսի, երաժշտությունը՝ Ա. Մալացկովսկայայի, որտեղ քննադատությունը նշում էր Բերտոլդ Բրեխտի և Անտոնեն Արտոյի ավանդույթներին հետևելը[1]։ 2015 թվականին դրամատուրգ և կուրատոր Իրինա Գորեցը Պոլտավայի ժամանակակից երկխոսության թատրոնում բեմադրել է «Մեծ ֆիլտրի տեսությունը» ներկայացումը։ 2016 թվականին Կիևի Գոգոլֆեստում «Վախի քարտեզներ, ինքնության քարտեզներ» միջազգային նախագծի շրջանակներում լեհ Ագնեշկա Բլոնսկայի հետ բեմադրել է «Իմ պապը փորել է, հայրս փորել է, իսկ ես չեմ լինի» ներկայացումը, ներկայացումը ցուցադրվել է նաև Օդեսայում՝ առաջացնելով հանրության ոչ միանշանակ արձագանքը[2]։ 2017 թվականին Լեհաստանի մշակույթի նախարարության «Գաուդե Պոլոնիա» կրթաթոշակով կես տարի հետազոտել է լեհական անկախ թատերական շարժումը և վերապատրաստվել Վարշավայի պետական թատրոններում, դարձել Ուկրաինական անկախ թատրոնի «Դեսանտ» փառատոնի կուրատորներից մեկը։
2017 թվականի սեպտեմբերին հաղթել է Ուկրաինայի՝ Լվովի երեխաների և պատանիների համար առաջին ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրենի մրցույթում։ Միաժամանակ դարձել Է Ուկրաինայում Բրիտանական խորհրդի Երիտասարդ ռեժիսորների մրցույթի դափնեկիրներից մեկը՝ բեմադրելով Սառա Քեյնի «Փսիխոզ 4.48» պիեսը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ О. Дорофеева. В Харькове показали «Да, мой фюрер!» // Театральный портал
- ↑ Кто мы и откуда: одесская трагедия 2 мая, Революция Достоинства и другое в современном театре // «Южный курьер», 29.9.2016.
- ↑ Ukrainian Directors «Take the Stage» at the British Council Theatre Competition // UATV English, 10.10.2017.