Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց (Տագանրոգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց (այլ կիրառումներ)
Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց ռուս.՝ Улица Розы Люксембург | |
---|---|
Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց, 79 | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 4760 մետր |
Սկիզբ | Նեկրասովի նրբանցք |
Ավարտ | Վինոգրադնայա փողոց |
Նախկին անվանում | Վեցերորդ երկայնական փողոց Կոնտորսկայա փողոց Ելիզավետայի փողոց |
Անվանվել է | Ռոզա Լյուքսեմբուրգ |
Փոստային ինդեքս | 347900 |
Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց (ռուս.՝ Улица Розы Люксембург), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է հասարակական գործիչ, մարքսիզմի տեսաբան և հեղափոխական Ռոզա Լյուքսեմբուրգի պատվին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցը գտնվում է Նեկրասովի նրբանցքի և Վինոգրադնայա փողոցի միջև[1]։ Երկարությունը՝ 4760 մ։ Տների համարակալումը սկսվում է Նեկրասովի նրբանցքից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես փողոցը կոչվում էր Վեցերորդ երկայնական[2]։ Այնուհետև վերանվանվել է Կոնտորսկայա, ըստ ամենայնի, այն պատճառով, որ այստեղ բնակվել են բազմաթիվ գրասենյակային աշխատողներ[2]։ Մեկ այլ՝ Ելիզավետայի փողոց անունը կապված է Ալեքսանդր I կայսեր Տագանրոգ կատարած այցելության հետ։ Նրա կինը՝ Ելիզավետա Ալեքսեևնան, այցելելով Կարանտինային զբոսայգի, անցել է այս փողոցով[2]։ Ռոզա Լյուքսեմբուրգը, որի անունով հետագայում կոչել են փողոցը, ապրել է 47 տարի։ Լինելով իմպերիալիզմի դեմ պայքարի կրքոտ մարտիկ՝ նա սպանվել է հակահեղափոխականների կողմից 1919 թվականին[2]։
Փողոցում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի ուսանողական թիվ 7 հանրակացարան՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 38 (Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցի և Տուրգենևի նրբանցքի խաչմերուկ)
- Կրավչենկոյի առանձնատուն՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 52[3]
- Զախարովների տուն՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 65[3]
- Չեխովների ընտանիքի տոհմական կալվածք՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 77 (հին համարակալմամբ՝ 67[4])
- Բլոնսկիների կալվածք՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 91[5]
- Տագանրոգի Ի. Ա. Բլոնսկայայի անվան մանկական գեղարվեստական դպրոց՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 153
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (Хроника обывательской жизни). — Таганрог: БАННЭРплюс, 2000. — 436 с.
- ↑ 3,0 3,1 Богомаз П. Д. Миусская старина. — Таганрог, 2008— С. 83.
- ↑ Гаврюшкин О. П. Из прошлого старого Таганрога. — Таганрог: БАННЭРплюс, 2003. — 408 с.
- ↑ Вовк Е. Навеки с Таганрогом // Таганрогская правда. — 2010. — 26 окт.