Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց (այլ կիրառումներ)
Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց
ռուս.՝ Улица Розы Люксембург
Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց, 79
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն4760 մետր
ՍկիզբՆեկրասովի նրբանցք
ԱվարտՎինոգրադնայա փողոց
Նախկին անվանումՎեցերորդ երկայնական փողոց
Կոնտորսկայա փողոց
Ելիզավետայի փողոց
Անվանվել էՌոզա Լյուքսեմբուրգ
Փոստային ինդեքս347900

Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց (ռուս.՝ Улица Розы Люксембург),  փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է հասարակական գործիչ, մարքսիզմի տեսաբան և հեղափոխական Ռոզա Լյուքսեմբուրգի պատվին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցը գտնվում է Նեկրասովի նրբանցքի և Վինոգրադնայա փողոցի միջև[1]։ Երկարությունը՝ 4760 մ։ Տների համարակալումը սկսվում է Նեկրասովի նրբանցքից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես փողոցը կոչվում էր Վեցերորդ երկայնական[2]։ Այնուհետև վերանվանվել է Կոնտորսկայա, ըստ ամենայնի, այն պատճառով, որ այստեղ բնակվել են բազմաթիվ գրասենյակային աշխատողներ[2]։ Մեկ այլ՝ Ելիզավետայի փողոց անունը կապված է Ալեքսանդր I կայսեր Տագանրոգ կատարած այցելության հետ։ Նրա կինը՝ Ելիզավետա Ալեքսեևնան, այցելելով Կարանտինային զբոսայգի, անցել է այս փողոցով[2]։ Ռոզա Լյուքսեմբուրգը, որի անունով հետագայում կոչել են փողոցը, ապրել է 47 տարի։ Լինելով իմպերիալիզմի դեմ պայքարի կրքոտ մարտիկ՝ նա սպանվել է հակահեղափոխականների կողմից 1919 թվականին[2]։

Փողոցում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի ուսանողական թիվ 7 հանրակացարան՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 38 (Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցի և Տուրգենևի նրբանցքի խաչմերուկ)
  • Կրավչենկոյի առանձնատուն՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 52[3]
  • Զախարովների տուն՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 65[3]
  • Չեխովների ընտանիքի տոհմական կալվածք՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 77 (հին համարակալմամբ՝ 67[4])
  • Բլոնսկիների կալվածք՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 91[5]
  • Տագանրոգի Ի. Ա. Բլոնսկայայի անվան մանկական գեղարվեստական դպրոց՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փող., 153

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (Хроника обывательской жизни). — Таганрог: БАННЭРплюс, 2000. — 436 с.
  3. 3,0 3,1 Богомаз П. Д. Миусская старина. — Таганрог, 2008— С. 83.
  4. Гаврюшкин О. П. Из прошлого старого Таганрога. — Таганрог: БАННЭРплюс, 2003. — 408 с.
  5. Вовк Е. Навеки с Таганрогом // Таганрогская правда. — 2010. — 26 окт.