Ռոդոլֆ Ժյուլիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդոլֆ Ժյուլիան
Rodolphe Julian
Ռոդոլֆ Ժյուլիան
Ծնվել էհունիսի 13, 1839(1839-06-13)[1][2][3][…]
ԾննդավայրԼապալյու[4]
Վախճանվել էփետրվարի 11, 1907(1907-02-11)[5] (67 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ և ուսուցիչ
ՈւսուցիչԼեոն Կոնիե և Ալեքսանդր Կաբանել
ԱշակերտներGeorges Dutriac? և Իդա ֆոն Շուլցենհայմ
Պարգևներ
ԱմուսինԱմելի Բորի-Սորել[7]
 Rodolphe Julian Վիքիպահեստում

Ռոդոլֆ Ժյուլիան (ֆր.՝ Rodolphe Julian, հունիսի 13, 1839(1839-06-13)[1][2][3][…], Լապալյու[4] - փետրվարի 11, 1907(1907-02-11)[5], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ և մանկավարժ։

Ժյուլիանի ակադեմիայի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդոլֆ Ժյուլիանը ծնվել է 1839 թվականի հունիսի 13-ին Վոկլյուզ նահանգի Լապալյու կոմունայում Պիեռ Լուի Ժյուլիանի (ֆր.՝ Pierre Louis Julian) և Սոֆի Ֆավիեի (ֆր.՝ Sophie Favier) ընտանիքում։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդոլֆի վաղ տարիների մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, հայտնի է միայն, որ նկարչական ձիրքը վաղ է արտահայտվել։ Գավառից տեղափոխվել է Փարիզ, որտեղ սկզբում դժվար կյանք է ունեցել։ Եղել է Գեղեցիկ արվեստների ազգային դպրոցում Ալեքսանդր Կաբանելի և Լեոն Կոնիեի արտադասարանային աշակերտը։

Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1863 թվականից։ Նույն թվականին նրա որոշ նկարներ ներկայացվել են Փարիզի սալոնում։ Նույն սալոնում ցուցադրվել է նաև 1865 թվականին։ Որոշ գումար վաստակելով 1866 թվականին Փարիզում տուն է վարձել։

Ժյուլիանի ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշել է բացել սեփական նկարչական դպրոց, որը հետագայում կոչվել է նրա անունով՝ Ժյուլիանի ակադեմիա։ Ակադեմիայի տասը տարվա գործունեությունից հետո Ժյուլիենը թողել է նկարելը և իրեն նվիրել մանկավարժությանը։ 1901 թվականից նա ակդեմիայի թերթ է հրատարակել՝ L’Academie Julian, որը շարունակել է թողարկվել նրա մահից հետո ընդհուպ Առաջին համաշխարհային պատերազմը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի հունվարի 9-ին Ժյուլիենը ամուսնանում է Ամելի Բորի Սորելի հետ, որը ազնվական տոհմից էր։ Ամելին նույնպես նկարչուհի էր և սովորել էր Տոնի Ռոբեր Ֆլյորնի մոտ և ցուցադրվում էր Փարիզի սալոնում։ Ակսդեմիայում նա ղեկավարում էր կանացի մասը։ Նրանք ապրել են Փարիզի Ամբուազ փողոցում։

Ռոդոլֆ Ժյուլիանը մահացել է Փարիզում 1907 թվականի փետրվարի 12-ին, ըստ այլ վարկածի փետրվարի 2-ին։ Նա իր մահվանից մեկ տարի առաջ կտակ է գրել, որով իր զարմիկ Լուի Մարիուս Գարոտին նշանակել է իր տան և հողամասի կառավարիչ, իսկ կնոջը կտակել է Ակադեմիայից ստացվող եկամուտը։ Ժյուլիանը թաղվել է Լապալյուի գերեզմանատանը, մոր կողքին[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martine Hérold, L’Académie Julian à cents ans, 1968. Brochure commémorative des cent années de l'Académie Julian.
  • Catherine Fehrer, « New Light on the Académie Julian and its founder (Rodolphe Julian) » in La Gazette des Beaux-Arts, mai-juin 1984.
  • Samuel Montiège, "L'Académie Julian et ses élèves canadiens. Paris, 1880-1900", 2011.["http://hdl.handle.net/1866/5900"] in "Papyrus, Université de Montréal"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդոլֆ Ժյուլիան» հոդվածին։