Ռոբերտ Գոմես
Ռոբերտ Գոմես | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Robert Gomez |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1975 (48 տարեկան) Քորփուս Քրիսթի |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ինդի ռոք և ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կիթառահար և երաժիշտ |
Լեյբլ | Bella Union? |
Կայք | robertgomezmusic.com therobertgomez.com robertgomezmusic.com |
Ռոբերտ Գոմես (Robert Gomez, նոյեմբերի 17, 1975, Քորփուս Քրիսթի), ամերիկացի երգիչ, հեղինակ-կատարող, կիթառահար Տեխաս նահանգի Դենտոն քաղաքից։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին սեփական ուժերով թողարկել է «Etherville» ալբոմը[1], որից հետո պայմանագիր է կնքել բրիտանական «Bella Union» ձայնագրման լեյբլի հետ, որը 2007 թվականին հրապարակել է «Brand New Towns» սկավառակը[2]։ Երկրորդ ալբոմը բրիտանական մամուլում, այդ թվում՝ The Guardian-ում[3], The Sunday Times-ում[4] և The Independent-ում, ընդհանուր առմամբ արժանացել է դրական գնահատականների։ «The Independent»-ից Էնդի Գիլը ալբոմին տվել է 5-ից 5 աստղ՝ անվանելով այն «տարվա առաջին իսկապես ուժեղ ալբոմը»[5]։ Նույն թվականին կայացել է Գոմեսի ելույթը «World Cafe» ծրագրի ստուդիայում, որը թողարկվում էր NPR կայքում[6]։ Գոմեսը «Nylon» ամսագրում հիշատակվել է տեղական ուրիշ կատարողների՝ St. Vincent-ի, Midlake-ի, Baptist Generals-ի թվում[7]։ Գոմեսի երրորդ երգը թողարկվել է 2009 թվականին «Pine Sticks and Phosphorus» դենտոնական լեյբլով[8]։ Ներկայումս նա ձայնագրում է «Severance Songs» վերնագրով սկավառակը՝ ներշնչված Ռոբերտ Օլեն Բաթլերի «Severance» գրքով[9]։ Մենահամերգներին զուգահեռ Գոմեսը ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Սառա Ջաֆեն, Ջոն Գրանտը և Աննա-Լին Ուիլյամսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mason, Stewart. «Etherville». All Music Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2005-ին.
- ↑ Jeff, McCord. «Texas Monthly Interview». Texas Monthly, May 2007. Texas Montly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2007-ին.
- ↑ Rogers, Jude. «The Gaurdian». Rock Reviews. The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Edwards, Mark (2007 թ․ հունվարի 14). «Robert Gomez: Brand New Towns». The Sunday Times.
- ↑ Gill, Andy. «The Independent». Album: Robert Gomez. Independet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է Friday, 12 January 2007-ին.
- ↑ Dye, David. «Robert Gomez: Ethereal Indie-Folk». World Cafe Live. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է June, 28 2007-ին.
- ↑ «Rock America». Nylon Magazine, Rock America. Nylon Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբեր-ին.
- ↑ Ragett, Ned. «Pine Sticks and Phosphorus». All Music Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2009-ին.
- ↑ Odom, Andy. «Tireless in Seattle». Dentoneer. Dentoneer. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|