Jump to content

Ռոբերտ Արզումանյան (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Արզումանյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Անդրանիկի Արզումանյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1940(1940-12-20)
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2000(2000)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդիվանագետ
Գործունեությունպետական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ռոբերտ Անդրանիկի Արզումանյան (դեկտեմբերի 20, 1940(1940-12-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2000, Երևան, Հայաստան), խորհրդային և հայկական պետական ու կուսակցական գործիչ, դիվանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանում։

  • 1957 — ավարտել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան միջնակարգ դպրոգը։
  • 1964 — ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
  • 1964-1968 — ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ, բաժնի վարիչ։
  • 1968-1972 — Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահ (ՀԵԿ)։
  • 1972-1975 — ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար։
  • 1975-1980 — Հայաստանի կոմունիստական կուսակցության Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար։
  • 1980-1984 — պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում ԽՄԿԿ Կենտկոմի աշխատակազմում։
  • 1984-1986ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։
  • 1986-1988 — Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, բյուրոյի անդամ։
  • 1988-1991 — արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության (ԱԵՄԿ) նախագահ։
  • 1991-2000Ալեքսանդրիայում (Եգիպտոս) Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության փոխդեսպան։ Համատեղությամբ՝ Եգիպտոսում ռուսական մշակութային կենտրոնի տնօրեն։

Ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի և Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։

Նրա ակտիվ աջակցությամբ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում (Գյումրի) ստեղծվեցին ազգային մշակույթի, արվեստի և ճարտարապետության մի շարք առարկաներ՝ Կումայրի թանգարան-արգելոց, քանդակագործ-մոնումենտալիստ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, Լենինականի պատմության թանգարան, ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կյանքի թանգարան (Ձիթողյանց տուն), երիտասարդական պալատ, գեղագիտական կրթության կենտրոն, Հայաստանի պետական թանգարանի Լենինական մասնաճյուղ և այլն։

Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով, մեդալներով։