Ռոբերտ Այլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Այլեր
անգլ.՝ Robert Iler
Ծնվել էմարտի 2, 1985(1985-03-02)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ԿրթությունPS 6?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, պոկեր խաղացող և պոդքաստեր
Պարգևներ և մրցանակներ

Ռոբերտ Այլեր (ռուս.՝ Robert Michael Iler, մարտի 2, 1985(1985-03-02)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան, հայտնի է դարձել «Սոպրանոները» քրեա-դրամատիկական սերիալում Էյ-Ջեյ Սոպրանոյի դերի շնորհիվ, որը 1999-2007 թվականներին ցուցադրվել է HBO հեռուստաալիքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում՝ իռլանդական ծագում ունեցող ընտանիքում[2][3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ էկրանին հայտնվել է 1995 թվականին Մերիլին Մենսոնի «Dope Hat» սինգլի տեսահոլովակում։

1997 թվականին դեր է ստացել Pizza Hut գովազդում, նկարահանվել է էպիզոդիկ դերեր է կատարել «Saturday Night Live» հեռուստաշոուում և մի քանի ֆիլմերում։ Միևնույն ժամանակ ակտիվորեն հաճախել է դերասանական փորձերի։ Լսումներից մեկի ժամանակ ստացել է գլխավոր հերոս Թոնի Սոպրանոյի որդու՝ Էյ-Ջեյ Սոպրանոյի դերը։ 2001 թվականի մայիսին կրթությունը շարունակելու համար ընտրել է տնային կրթության ձևը[2][3]։

Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հուլիսին Այլերը ձերբակալվել էր բրազիլացի երկու զբոսաշրջիկներին թալանելու փորձ կատարելու և մարիխուանա օգտագործելու համար։ Գողությունը խոստովանելու դիմաց նա ստացել է երեք տարի պայմանական ազատազրկում[4]։ Այլերի շահերը պաշտպանում էր հայտնի փաստաբան Մայքլ Բախները[5]։

2005 թվականի հոկտեմբերի 23-ին թղթախաղի անօրինական ակումբներ ոստիկանների այցի ժամանակ նկատվել է «Ace Point» ակումբի այցելուների թվում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 Տիկի ծածկագիր The Tic Code Դենի Հարլի
1999-2007 Սոպրանոյի կլան The Sopranos Էյ Ջեյ Սոպրանո
1997-2003 Օզ Oz Խաղային շոուի մասնակից
2002 Լովելաս Tadpole Չարլի
2003 Խենթ Daredevil Հանցագործ №1
2004 Օրենք և կարգ. հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Թրոյ Լինսկի
2004 Մեռած գոտի The Dead Zone Դերեկ Ռանկին
2006 Չորս թագավորներ Four Kings Ռոբ
2009 Օրենք և կարգ Law & Order Չադ Քլեյն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Thttps://techsoftware.site
  2. 2,0 2,1 Levin, Gary (March 30, 2007). «Gandolfini, Iler sit down for father-son chat». USA Today.
  3. 3,0 3,1 «Cast of 'Sopranos' Discusses Show's Success». CNN. 2001 թ․ մայիսի 18.
  4. 'Sopranos' Star Busted. The Smoking Gun. August 1, 2001.
  5. Rush, George (2001 թ․ հուլիսի 10). «Sopranos Teen Eyes Role With grand Jury». NY Daily news. No. Archives. NY Daily News. NY Daily news. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Այլեր» հոդվածին։