Jump to content

Ռոբերտ Այլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Այլեր
անգլ.՝ Robert Iler
Ծնվել էմարտի 2, 1985(1985-03-02)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ԿրթությունPS 6?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, պոկեր խաղացող և պոդքաստեր
Պարգևներ և մրցանակներ

Ռոբերտ Այլեր (ռուս.՝ Robert Michael Iler, մարտի 2, 1985(1985-03-02)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան, հայտնի է դարձել «Սոպրանոները» քրեա-դրամատիկական սերիալում Էյ-Ջեյ Սոպրանոյի դերի շնորհիվ, որը 1999-2007 թվականներին ցուցադրվել է HBO հեռուստաալիքով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում՝ իռլանդական ծագում ունեցող ընտանիքում[2][3]։

Առաջին անգամ էկրանին հայտնվել է 1995 թվականին Մերիլին Մենսոնի «Dope Hat» սինգլի տեսահոլովակում։

1997 թվականին դեր է ստացել Pizza Hut գովազդում, նկարահանվել է էպիզոդիկ դերեր է կատարել «Saturday Night Live» հեռուստաշոուում և մի քանի ֆիլմերում։ Միևնույն ժամանակ ակտիվորեն հաճախել է դերասանական փորձերի։ Լսումներից մեկի ժամանակ ստացել է գլխավոր հերոս Թոնի Սոպրանոյի որդու՝ Էյ-Ջեյ Սոպրանոյի դերը։ 2001 թվականի մայիսին կրթությունը շարունակելու համար ընտրել է տնային կրթության ձևը[2][3]։

Խնդիրներ օրենքի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հուլիսին Այլերը ձերբակալվել էր բրազիլացի երկու զբոսաշրջիկներին թալանելու փորձ կատարելու և մարիխուանա օգտագործելու համար։ Գողությունը խոստովանելու դիմաց նա ստացել է երեք տարի պայմանական ազատազրկում[4]։ Այլերի շահերը պաշտպանում էր հայտնի փաստաբան Մայքլ Բախները[5]։

2005 թվականի հոկտեմբերի 23-ին թղթախաղի անօրինական ակումբներ ոստիկանների այցի ժամանակ նկատվել է «Ace Point» ակումբի այցելուների թվում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1999Տիկի ծածկագիրThe Tic CodeԴենի Հարլի
1999-2007Սոպրանոյի կլանThe SopranosԷյ Ջեյ Սոպրանո
1997-2003ՕզOzԽաղային շոուի մասնակից
2002ԼովելասTadpoleՉարլի
2003ԽենթDaredevilՀանցագործ №1
2004Օրենք և կարգ. հատուկ կորպուսLaw & Order: Special Victims UnitԹրոյ Լինսկի
2004Մեռած գոտիThe Dead ZoneԴերեկ Ռանկին
2006Չորս թագավորներFour KingsՌոբ
2009Օրենք և կարգLaw & OrderՉադ Քլեյն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Thttps://techsoftware.site
  2. 1 2 Levin, Gary (March 30, 2007). «Gandolfini, Iler sit down for father-son chat». USA Today.
  3. 1 2 «Cast of 'Sopranos' Discusses Show's Success». CNN. 2001 թ․ մայիսի 18.
  4. 'Sopranos' Star Busted. The Smoking Gun. August 1, 2001.
  5. Rush, George (2001 թ․ հուլիսի 10). «Sopranos Teen Eyes Role With grand Jury». NY Daily news. No. Archives. NY Daily News. NY Daily news. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Այլեր» հոդվածին։