Ռյոմեր (Մայնի Ֆրանկֆուրտ)
Ռյոմեր (գերմ.՝ Römer, baraci` հռոմեացի), հնագույն քաղաքապետարանը Մայնի Ֆրանկֆուրտում։ Արդեն ավելի քան 600 տարի աստիճանաձև ճակտոնով շենքը հանդիսանում է քաղաքի խորհրդանիշը։ Շինության անվանումն առաջացել է նախկին երեք առանձին շինություններից երկրորդի անունից, որն անվանել են «Տուն հռոմեացու մոտ» (գերմ.՝ Haus zu Römer):
Կենտրոնական շինության անվանման ծագումը բացահայտված չէ` չնայած այն բանին, որ պատմական հետազոտությունների ընթացքում բազմազան, հաճախ իրար հակասող վարկածներ են առաջ քաշվել։ Ամեն դեպքում, «Ռյոմեր» անվանումով արդեն շատ հարյուրամյակներ մատնանշում են քաղաքապետարանի շենքերի համալիրը Մայնի Ֆրանկֆուրտում։
14-րդ դարում քաղաքային կառավարմանն անհրաժեշտ էր շինություն։ Այդ նպատակով 1405 թվականի մարտի 11-ին քաղաքային իշխանությունները 800 գուլդենով գնում են քաղաքի կենտրոնում գտնվող երկու բնակելի շենքեր, որոնք կոչվում էին «Տուն հռոմեացու մոտ» և «Տուն ոսկե կարապի մոտ»` բնակիչներին ցմահ տարեկան 65 գուլդեն վճարելով վարձակալության համար։ Վերանորոգման արդյունքում շենքում հայտնվում են Կայսերական մեծ դահլիճը և կայսրի ընտրությունների համար նախատեսված հատուկ սենյակը` զարդարված զինանշանը պատկերող ֆրեսկոներով և ազնվականների դիմանկարներով։ Ժամանակի հետ քաղաքային իշխանությունները երկու շինություններին ավելացնում են մոտակա այլ շենքեր ևս։
Կառլոս IV կայսրի կնիքով Ֆրանկֆուրտը օրենքով հռչակվում է Հռոմեական Սրբազան կայսրության կայսրերի ընտրության վայր։ Ռյոմերը մի քանի հարյուրամյակ` սկսած միջնադարից մինչև Հռոմեական Սրբազան կայսրության փլուզումը 1806 թվականին, եղել է գերմանական արքաների ու կայսրերի թագադրման վայր` իր արժանի տեղը գրավելով Գերմանիայի պատմության մեջ։ Ֆրանկֆուրտյան քաղաքապետարանում հաճախ հավաքվել է և կայսրության բարձրագույն օրենսդիր մարմինը` Ռայխստագը։ Շենքն օգտագործվել է նաև ֆրանկֆուրտյան տոնավաճառի կարիքների համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ռյոմերը վնասվել է` վերանորոգման ենթարկվելով հետպատերազմյան շրջանում։ Չնայած քաղաքապետարանի ներկայիս շենքի հարդարանքին` Ռյոմերը գոթական առավել նշանավոր շինություններից է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Architekten- & Ingenieur-Verein (Hrsg.): Frankfurt am Main und seine Bauten. Selbstverlag des Vereins, Frankfurt am Main 1886, стр. 28-33, 58 & 59, 65 & 67
- Otto Donner-von-Richter: Die Maler-Familie Fyoll und der Römerbau. In: Archiv für Frankfurts Geschichte und Kunst. K. Th. Völckers Verlag, Frankfurt am Main 1896
- Georg Hartmann, Fried Lübbecke: Alt-Frankfurt. Ein Vermächtnis. Verlag Sauer und Auvermann, Glashütten 1971
- Gustav Ide: Der Führer durch den Römer. Leo Heß, Frankfurt am Main 1938
- Hermann Meinert, Theo Derlam: Das Frankfurter Rathaus. Seine Geschichte und sein Wiederaufbau. Verlag Waldemar Kramer, Frankfurt am Main 1952
- Hans Pehl: Kaiser und Könige im Römer. Das Frankfurter Rathaus und seine Umgebung. Verlag Josef Knecht, Frankfurt 1980, ISBN 3-7820-0455-8
- Walter Sage: Das Bürgerhaus in Frankfurt a. M. bis zum Ende des Dreißigjährigen Krieges. Wasmuth, Tübingen 1959, стр. 27 & 28, 93 — 99, 104
- Hermann Traut: Der Römer und die neuen Rathausbauten zu Frankfurt a. M.. 3. Auflage. Römerverlag, Frankfurt am Main 1924
- Carl Wolff, Rudolf Jung: Die Baudenkmäler von Frankfurt am Main — том 2, Weltliche Bauten. Selbstverlag/Völcker, Frankfurt am Main 1898, стр. 131—258
- Werner Wolf-Holzäpfel: Der Architekt Max Meckel (1847—1910). Kunstverlag Josef Fink, Lindenberg 2000, стр. 129—146
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյոմեր (Մայնի Ֆրանկֆուրտ)» հոդվածին։ |
|