Ռիտա (ֆիլմ, 1957)
Ռիտա լատիշ․՝ Rita | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ Լատվիական ԽՍՀ |
Թվական | 1957 |
Լեզու | լատիշերեն |
Ռեժիսոր | Ադա Ներետնիեցե |
Երաժշտություն | Ադոլֆ Սկուլտե |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
«Ռիտա» (ռուս.՝ «Рита»), 1957 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադա Ներետնիեցեն Ֆեոդոր Կնորեի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։
Ֆիլմն արժանացել է երկրորդ մրցանակի Համամիութենական կինոփառատոնի մանկական ֆիլմերի բաժնում (1959), ստացել է մրցանալ Մերձբալթյան հանրապետությունների, Բելառուսի և Մոլդովայի 2-րդ կինոփառատոնում (Վիլնյուս, 1959), առաջադրվել է «Բյուրեղապակյա գլոբուսի» Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում (1958)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կառուցված է ծերունի Լուսիսի հիշողությունների տեսքով իր թոռնուհի Ռիտայի՝ լատիշ աղջկա մասին, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից գրավված Լատվիայում ամեն օր կյանքը վտանգելով փրկել է մի քանի վիրավոր զինվորների՝ ռուսի, ֆրանսիացու և երկու լատիշի, ինչում նրան օգնել է գերմանացի տղա Արթուրը՝ Կրամերների որդին (գերմանացի զույգ, որը «նոր հողեր» էր ժամանել որպես «տիրապետող ռասա»)։ Ռիտային և Կրամերին անսպասելի օգնություն է ցուցաբերում գերմանացի հակաֆաշիստ Էրիխը, որը հասկանում է, որ Ռիտան ինչ-որ մեկին թաքցնում է ձեղնահարկում, բայց չի մատնում նրան... Կարմիր բանակի գալուց առաջ հիտլերականները կասկածում են աղջկան, բայց խորհրդային զինվորները գալիս են ժամանակին և նացիստներին թույլ չեն տալիս հաշվեհարդար տեսնել գերիների և Ռիտայի հետ, բայց ֆաշիստական գնդակից առաջացած սպին մնում է որպես պատերազմի հետք նրա դեմքին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինեսե Գուլբե – Ռիտա / Ինեսա
- Էդուարդ Պավուլս – Սերգեյ Սաննիկով
- Վալդեմարս Զանդբերգս – Մարիս
- Առնոլդ Լինինշ – Պյեր
- Ռոբերտս Լիգերս – Այվարս
- Հարի Ավենս – Լուսիս պապ
- Լիլիա Ժվիգուլե – Մարթա
- Յանիս Գրանտինշ – Էրիխ
- Առնոլդ Միլբրետս – Բերտ
- Հարիս Միսինշ – Կամերեր
- Վելտա Լինե – Կամերերի կինը
- Իմանտ Սկրաստինշ – Արթուրը պատերազմից հետո
- Մ. Լապինշ – Արթուրը պատերազմից առաջ
- Ի. Լապինյա — փոքրիկ Ինեսե
Էպիզոդներում` Էվալդս Վալտերս, Միերվալդիս Օզոլինշ, Ագրիյ Աուգշկապ, Ալֆոնս Կալպակս, Վալենտինս Սկուլմե և այլն։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ՎԳԻԿ-ի շրջանավարտ Ադա Ներետնիեցեի նորամուտային աշխատանքնէ գեղարվեստական կինոյի բնագավառում։
Սցենարը գրել է Ֆեոդոր Կնորեն հատուկ մանկահասակ դերասանուհի Ինեսե Գուլբեի համար, որը երկրորդական դեր է խաղացել նախորդ «Փոթորկից հետո» (1956) ֆիլմում։
Նկարահանումներն անացկացվել են Տուկումս քաղաքում, այդ քաղաքի դպրոցում, բայց դպրոցի ավերակներն իրական են․ դա Ջուկստե քաղաքի՝ պատերազմի ժամանակ ավերված դպրոցն է։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը գրավում էր անկեղծությամբ, հումանիստական ուղղվածությամբ, որոնք զգացվում էին թե՛ ռեժիսորի, թե՛ Ռիտայի երիտասարդ դերակատարի, թե՛ վիրավոր զինվորների ճշմարիտ կերպարներ կերտած դերասանների աշխատանքում։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Фильм привлекал искренностью, гуманистической направленностью, ощущавшимися в работе и режиссёра, и юной исполнительницы роли Риты, и актёров, создавших правдивые образы раненых солдат.
— կինոգետ Ռիմա Կարպինա[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ռիտա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ Эдуард Павулс / Р. Карпина. — Искусство, Ленинградское отд., 1980. — 143 с. — стр. 43․
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Рита»: о съёмках худож. фильма на Рижской киностудии. Рассказывают режиссёр и актёры) // Кино (Рига), № 5, 1982. — стр. 8-9
- Рита // Советские художественный фильмы: Звуковые фильмы, 1930—1957. / ВГФК, Москва. — М.: Искусство, 1961. — стр. 736
- Рита // Краткая история советского кино / Виталий Ждан. — М.: Искусство, 1969. — 615 с. — стр. 574
- Рита // Великая Отечественная, 1941—1945: каталог киновидоматериалов, Том 2. — М.: Гостелерадиофонд, 1994. — стр. 61
|