Ռիվկա Քարմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիվկա Քարմի
Դիմանկար
Ծնվել է1948
ԾննդավայրԶիխրոն Յաակով, Հայֆայի մարզ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան
Մասնագիտությունգենետիկ և բժիշկ
ԱշխատավայրԲեն-Գուրիոնի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Rivka Carmi Վիքիպահեստում

Ռիվկա Քարմի (եբրայերեն՝ רבקה כרמי‎, 1948, Զիխրոն Յաակով, Հայֆայի մարզ, Իսրայել), իսրայելացի մանկաբույժ, գենետիկ, 2006 թվականի մայիսից հանդիսանում է Նեգևի Բեն Գուրիոն համալսարանի (BGU) նախագահը։ Ռիվկա Քարմին առաջին կինն է, որը նշանակվել է իսրայելական համալսարանի նախագահ։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվկա Քարմին ծնվել է 1948 թվականի օգոստոսին Իսրայելում, մեծացել է Զիխրոն Յաակովում։ Քարմիի մայրը՝ Զիպորան, սոցիալական աշխատող էր, հայրը՝ Մանախիմը, հաշվապահ, նկարիչ և սիրողական հնագետ, ով մահացել էր, երբ Քարմին 14 տարեկան էր։ Քարմին Իսրայելի պաշտպանության բանակում եղել է կապիտան, գիտնական-սպաների ուսումնական դպրոցի հրամանատար։ Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ մասնակցել է Իսրայելի պաշտպանության բանակում գործող անհայտ կորածների հաշվողական միավորի ստեղծմանը։ Քարմին ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանի Հադասսա բժշկական դպրոցը, վերապատրաստվել է որպես մանկաբույժ։ Սորոկա համալսարանի բժշկական կենտրոնից ստացել է նեոնատոլոգիայի ամբիոնում ուսանելու կրթաթոշակ և Բոստոնի մանկական հիվանդանոցում ու Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցում բժշկական գենետիկայի գծով լրացուցիչ կրթության կրթաթոշակ[2]։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան համալսարանի վարչական բնագավառում գործունեություն ծավալելը պրոֆեսոր Քարմիի հետազոտությունը հիմնականում կենտրոնացած էր Նեգևի արաբ-բեդվին բնակչության գենետիկական հիվանդությունների կլինիկական դրսևորումների և մոլեկուլային հիմքերի սահմանազատման վրա[3][4][5][6]։ Բժշկական գենետիկայի ավելի քան 150 հրապարակումների հեղինակ է, նրա հետազոտությունը ներառում էր 12 նոր գենի հայտնաբերում[7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25], 2 նոր սինդրոմների սահմանազատում[26][27][28], որոնցից մեկը հայտնի է որպես Քարմիի սինդրոմ։ Քարմիի առաջին ակադեմիական հրատարակությունը (1977) նկարագրում է հանկարծակի մանկական մահվան երևույթի հետ կապված ածխածնի երկօքսիդի թթվածնային կափույրների կուտակումը[29]։ Նրա համայնքային օգնության ծրագրերն ուղղված են եղել ժառանգական հիվանդությունների կանխարգելմանը, բեդվինական համայնքներում կանանց կրթության բարելավմանը։ Քարմին ներգրավված է եղել Նեգևի Բեն Գուրիոն համալսարանում խոշոր կենսատեխնոլոգիական նախաձեռնությունների ստեղծման գործում, Նեգևում եղել է կենսատեխնոլոգիայի ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար։

Ակադեմիական և այլ պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվկա Քարմին Ծագումնաբանական մրցանակների հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ է[30]։ Մեծ Բրիտանիա-իսրայելա գիտական խորհրդի հիմնադիր անդամ է, միաժամանակ՝ 2010-2017 թվականներին եղել է գիտական խորհրդի համանախագահ պրոֆեսոր Ռայմոնդ Դվեքի հետ[31]։ 2013 թվականի ապրիլի 4-ին Արդարադատության նախարար Ցիփի Լիվնին Քարմիին նշանակել է Ռիվլին կոմիտեի կազմում։ Հանձնաժողովը ուսումնասիրել է Դեմոնայում գտնվող միջուկային հետազոտական հաստատության աշխատակիցների փոխհատուցման համաձայնագիրը, որոնք ենթարկվել են ոսկրային ճառագայթման և ախտորոշվել էին քաղցկեղով։ 2014 թվականի մայիսին Քարմին նշանակվել է Locker Committee-ի անդամ, որն ուսումնասիրել է Իսրայելի ազգային պաշտպանության բյուջեն։ Բացի այդ, Քարմին խթանում է կանանց կարգավիճակի, հատկապես ակադեմիական ու բժշկական ոլորտներում, բարձրացմանը։ 2011 թվականին նշանակվել է Բարձրագույն ուսումնական հաստատությունների կոմիտեում (այսպես կոչված Քարմի թիմ) կանանց ներկայացվածության խթանման նախագահ[32]։ 2015 թվականին Քարմին հանդես է եկել որպես Իսրայելի բժշկական ասոցիացիայի աշխատանքային խմբի ղեկավար, ուսումնասիրել կանանց կարգավիճակը բժշկության մեջ։

Պրոֆեսոր Քարմիի պաշտոնավարման երկարաձգման վեճ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերին նախագահի որոնողական հանձնաժողովը խորհուրդ տվեց պրոֆեսոր Քարմիի պաշտոնավարման ժամկետը երկու տարով երկարացվել է մինչև 2020 թվականի մայիսը։ Ի պատասխան, ակադեմիական սենատը արտահերթ նիստ անցկացրեց, որտեղ հայտարարեց, որ որոնողական հանձնաժողովը ձախողել է և կոչ արեց գործադիր կոմիտեի նախագահի պարոն Աշեր Հելեդին հրաժարական տալ[33]։ Գործադիր կոմիտեն որոշեց հաստատել երկարաձգումը, չնայած ակադեմիական անձնակազմի առարկություններին, ինչը հանգեցրեց հետագա բողոքների[34]։ Բացի այդ, պետական վերահսկողական կոմիտեն սկսել է ընտրության գործընթացի հետաքննություն[35]։ Իր կոլեգաներին ուղված պատասխան նամակում համալսարանի նախագահ Քարին ասում է.

Իմ մտքում միայն համալսարանի լավն է, ուստի երբ ընտրվի նոր ղեկավար, ես առաջինը կշնորհավորեմ նրան՝ իմ տեղը թողնելու և ճանապարհը բացելու նրա համար, նույնիսկ եթե դա ավելի վաղ լինի, քան առաջիկա պաշտոնավարման երկու տարիները[36]։

2018 թվականի փետրվարին գործադիր կոմիտեն հայտարարեց, որ 2018 թվականի վերջին կընտրվի նոր նախագահ և պրոֆեսոր Քարիին կավարտի որպես նախագահ իր պաշտոնավարումը[37]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թ.՝ JEWISH 100 մրցանակակիրներ, The Algemeiner[38]
  • 2015 թ.՝ Honorary Commander of the Order of the British Empire (CBE)[39]
  • 2015 թ.՝ The Paul Harris Fellow recognition, Rotary
  • 2013 թ.՝ Honorary degree, Dalhousie University, Halifax, Canada[40]
  • 2009 թ.՝ Իսրայելական ամբուլատոր մանկական ասոցիացիայի (IAPA) գերազանցության պարգև[41]
  • 2008 թ.՝ Ամերիկայի կանանց սիոնիստական կազմակերպության Հռչակավոր կանանց մրցանակ
  • 2003 թ.՝ «Բժշկության նվաճում» մրցանակ՝ Բեեր Շևայի քաղաքապետարանի կողմից
  • 2002 թ.՝ Խաղաղության մրցանակ Կանադայի միջազգային գիտական փոխանակման ծրագրի (CISEPO) կողմից (Քարմին եղել է Իսրայելի բժիշկ դեկանների ներկայացուցիչ)
  • 2001 թ.՝ Դաունի համախտանիշով երեխաների համար Yated հարատև նվաճման մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bbc.com/news/world-34745739
  2. «Juggling Act». Haaretz (անգլերեն). 2012 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Bet-Or H, Weizman D, Elbedour K, Shoham-Vardi I, Carmi R (2000). «Community based program to prevent hereditary deafness among the negev bedouins in israel». J Med Genet. A15 (37).{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Scott, D. A.; Carmi, R.; Elbedour, K.; Yosefsberg, S.; Stone, E. M.; Sheffield, V. C. (1996 թ․ օգոստոսի 1). «An autosomal recessive nonsyndromic-hearing-loss locus identified by DNA pooling using two inbred Bedouin kindreds». American Journal of Human Genetics. 59 (2): 385–391. ISSN 0002-9297. PMC 1914732. PMID 8755925.
  5. Raz, Aviad E.; Atar, Marcela; Rodnay, Maya; Shoham-Vardi, Ilana; Carmi, Rivka. «Between Acculturation and Ambivalence: Knowledge of Genetics and Attitudes towards Genetic Testing in a Consanguineous Bedouin Community». Public Health Genomics. 6 (2): 88–95. doi:10.1159/000073004.
  6. Scott, D. A.; Carmi, R.; Elbedour, K.; Duyk, G. M.; Stone, E. M.; Sheffield, V. C. (1995 թ․ հոկտեմբերի 1). «Nonsyndromic autosomal recessive deafness is linked to the DFNB1 locus in a large inbred Bedouin family from Israel». American Journal of Human Genetics. 57 (4): 965–968. ISSN 0002-9297. PMC 1801487. PMID 7573061.
  7. Birnbaum, Ramon Y.; Landau, Daniella; Elbedour, Khalil; Ofir, Rivka; Birk, Ohad S.; Carmi, Rivka (2008 թ․ ապրիլի 15). «Deletion of the first pair of fibronectin type III repeats of the integrin β-4 gene is associated with epidermolysis bullosa, pyloric atresia and aplasia cutis congenita in the original Carmi syndrome patients». American Journal of Medical Genetics Part A (անգլերեն). 146A (8): 1063–1066. doi:10.1002/ajmg.a.31903. ISSN 1552-4833.
  8. Chiang, Annie P.; Beck, John S.; Yen, Hsan-Jan; Tayeh, Marwan K.; Scheetz, Todd E.; Swiderski, Ruth E.; Nishimura, Darryl Y.; Braun, Terry A.; Kim, Kwang-Youn A. (2006 թ․ ապրիլի 18). «Homozygosity mapping with SNP arrays identifies TRIM32, an E3 ubiquitin ligase, as a Bardet–Biedl syndrome gene (BBS11)». Proceedings of the National Academy of Sciences (անգլերեն). 103 (16): 6287–6292. doi:10.1073/pnas.0600158103. ISSN 0027-8424. PMC 1458870. PMID 16606853.
  9. Nishimura, Darryl Y.; Fath, Melissa; Mullins, Robert F.; Searby, Charles; Andrews, Michael; Davis, Roger; Andorf, Jeaneen L.; Mykytyn, Kirk; Swiderski, Ruth E. (2004 թ․ նոյեմբերի 23). «Bbs2-null mice have neurosensory deficits, a defect in social dominance, and retinopathy associated with mislocalization of rhodopsin». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America (անգլերեն). 101 (47): 16588–16593. doi:10.1073/pnas.0405496101. ISSN 0027-8424. PMC 534519. PMID 15539463.
  10. Mykytyn, Kirk; Nishimura, Darryl Y.; Searby, Charles C.; Shastri, Mythreyi; Yen, Hsan-jan; Beck, John S.; Braun, Terry; Streb, Luan M.; Cornier, Alberto S. (2002 թ․ օգոստոսի 1). «Identification of the gene (BBS1) most commonly involved in Bardet-Biedl syndrome, a complex human obesity syndrome». Nature Genetics (անգլերեն). 31 (4): 435–438. doi:10.1038/ng935. ISSN 1061-4036. PMID 12118255.
  11. Walder, Roxanne Y.; Landau, Daniel; Meyer, Peter; Shalev, Hanna; Tsolia, Maria; Borochowitz, Zvi; Boettger, Melanie Barbara; Beck, Gretel E.; Englehardt, Richard K. (2002 թ․ հունիսի 1). «Mutation of TRPM6 causes familial hypomagnesemia with secondary hypocalcemia». Nature Genetics (անգլերեն). 31 (2): 171–174. doi:10.1038/ng901. ISSN 1061-4036. PMID 12032570.
  12. Nishimura, Darryl Y.; Searby, Charles C.; Carmi, Rivka; Elbedour, Khalil; Maldergem, Lionel Van; Fulton, Anne B.; Lam, Byron L.; Powell, Berkley R.; Swiderski, Ruth E. (2001 թ․ ապրիլի 2). «Positional cloning of a novel gene on chromosome 16q causing Bardet–Biedl syndrome (BBS2)». Human Molecular Genetics (անգլերեն). 10 (8): 865–874. doi:10.1093/hmg/10.8.865. ISSN 0964-6906. PMID 11285252.
  13. Haider, Neena B.; Jacobson, Samuel G.; Cideciyan, Artur V.; Swiderski, Ruth; Streb, Luan M.; Searby, Charles; Beck, Gretel; Hockey, Robin; Hanna, David B. (2000 թ․ փետրվարի 1). «Mutation of a nuclear receptor gene, NR2E3, causes enhanced S cone syndrome, a disorder of retinal cell fate». Nature Genetics (անգլերեն). 24 (2): 127–131. doi:10.1038/72777. ISSN 1061-4036. PMID 10655056.
  14. Carstea, Eugene D.; Morris, Jill A.; Coleman, Katherine G.; Loftus, Stacie K.; Zhang, Dana; Cummings, Christiano; Gu, Jessie; Rosenfeld, Melissa A.; Pavan, William J. (1997 թ․ հուլիսի 11). «Niemann-Pick C1 Disease Gene: Homology to Mediators of Cholesterol Homeostasis». Science (անգլերեն). 277 (5323): 228–231. doi:10.1126/science.277.5323.228. ISSN 0036-8075. PMID 9211849.
  15. Maman, Eran; Maor, Esther; Kachko, Leonid; Carmi, Rivka (1998 թ․ հունիսի 30). «Epidermolysis bullosa, pyloric atresia, aplasia cutis congenita: Histopathological delineation of an autosomal recessive disease». American Journal of Medical Genetics (անգլերեն). 78 (2): 127–133. doi:10.1002/(sici)1096-8628(19980630)78:2<127::aid-ajmg6>3.0.co;2-l. ISSN 1096-8628.
  16. Scott, Da; Kraft, Ml; Carmi, R; Ramesh, A; Elbedour, K; Yairi, Y; Srisailapathy, C. R. Srikumari; Rosengren, Ss; Markham, Af (1998 թ․ հունվարի 1). «Identification of mutations in the connexin 26 gene that cause autosomal recessive nonsyndromic hearing loss». Human Mutation (անգլերեն). 11 (5): 387–394. doi:10.1002/(sici)1098-1004(1998)11:5<387::aid-humu6>3.0.co;2-8. ISSN 1098-1004.
  17. Buskila, Dan; Neumann, Lily; Hazanov, Ilia; Carmi, Rivka (1996 թ․ դեկտեմբերի 1). «Familial aggregation in the fihromyalgia syndrome». Seminars in Arthritis and Rheumatism. 26 (3): 605–611. doi:10.1016/S0049-0172(96)80011-4.
  18. Carmi, R.; Rokhlina, T.; Kwitek-Black, A. E.; Elbedour, K.; Nishimura, D.; Stone, E. M.; Sheffield, V. C. (1995 թ․ հունվարի 1). «Use of a DNA pooling strategy to identify a human obesity syndrome locus on chromosome 15». Human Molecular Genetics. 4 (1): 9–13. doi:10.1093/hmg/4.1.9. ISSN 0964-6906. PMID 7711739.
  19. Sheffield, Val C.; Carml, Rivka; Kwltek-Black, Anne; Rokhlina, Tatiana; Nishlmura, Darryl; Duyk, Geoffrey M.; Elbedour, Khalil; Sunden, Sara L.; Stone, Edwin M. (1994 թ․ օգոստոսի 1). «Identification of a Bardet-Biedl syndrome locus on chromosome 3 and evaluation of an efficient approach to homozygosity mapping». Human Molecular Genetics (անգլերեն). 3 (8): 1331–1335. doi:10.1093/hmg/3.8.1331. ISSN 0964-6906. PMID 7987310.
  20. Carmi, R.; Gohar, J.; Meizner, I.; Katz, M. (1994 թ․ հունիսի 1). «Spontaneous abortion–high risk factor for neural tube defects in subsequent pregnancy». American Journal of Medical Genetics (անգլերեն). 51 (2): 93–97. doi:10.1002/ajmg.1320510203. ISSN 1096-8628.
  21. Parvari, R.; Weinstein, Y.; Ehrlich, S.; Steinitz, M.; Carmi, R. (1994 թ․ փետրվարի 15). «Linkage localization of the thoraco-abdominal syndrome (TAS) gene to Xq25–26». American Journal of Medical Genetics (անգլերեն). 49 (4): 431–434. doi:10.1002/ajmg.1320490416. ISSN 1096-8628. PMID 7909197.
  22. Kwitek-Black, Anne E.; Carmi, Rivka; Duyk, Geoffrey M.; Buetow, Kenneth H.; Elbedour, Khalil; Parvari, Ruti; Yandava, Chandra Naidu; Stone, Edwin M.; Sheffield, Val C. (1993 թ․ դեկտեմբերի 1). «Linkage of Bardet–Biedl syndrome to chromosome 16q and evidence for non–allelic genetic heterogeneity». Nature Genetics (անգլերեն). 5 (4): 392–396. doi:10.1038/ng1293-392. PMID 8298649.
  23. Carmi, Rivka; Boughman, Joann A. (1992 թ․ հունվարի 1). «Pentalogy of Cantrell and associated midline anomalies: A possible ventral midline developmental field». American Journal of Medical Genetics (անգլերեն). 42 (1): 90–95. doi:10.1002/ajmg.1320420118. ISSN 1096-8628. PMID 1308371.
  24. Carmi, R.; Meizner, I.; Katz, M. (1990 թ․ հուլիսի 1). «Familial congenital diaphragmatic defect and associated midline anomalies: Further evidence for an X-linked midline gene?». American Journal of Medical Genetics (անգլերեն). 36 (3): 313–315. doi:10.1002/ajmg.1320360314. ISSN 1096-8628. PMID 2363430.
  25. Carmi, R.; Sofer, S.; Karplus, M.; Ben-Yakar, Y.; Mahler, D.; Zirkin, H.; Bar-Ziv, J.; Opitz, John M. (1982 թ․ մարտի 1). «Aplasia cutis congenita in two sibs discordant for pylori atresia». American Journal of Medical Genetics (անգլերեն). 11 (3): 319–328. doi:10.1002/ajmg.1320110308. ISSN 1096-8628.
  26. «OMIM - % 313850 - THORACOABDOMINAL SYNDROME; THAS». www.omim.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  27. «OMIM Entry - # 226730 - CARMI SYNDROME». www.omim.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  28. Carmi, R.; Barbash, A.; Mares, A. J. (1990 թ․ մայիսի 1). «The thoracoabdominal syndrome (TAS): A new X-linked dominant disorder». American Journal of Medical Genetics (անգլերեն). 36 (1): 109–114. doi:10.1002/ajmg.1320360122. ISSN 1096-8628. PMID 2139758.
  29. Gale, Rena; Redner-Carmi, Rivka; Gale, J. (1977 թ․ հոկտեմբերի 1). «Accumulation of Carbon Dioxide in Oxygen Hoods, Infant Cots, and Incubators». Pediatrics (անգլերեն). 60 (4): 453–456. ISSN 0031-4005. PMID 905008.
  30. «A member of the Advisory Board of the Genesis Prize Foundation». The Genesis Prize.
  31. «UK-Israel Science Council British Council». www.britishcouncil.org.il (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  32. «במוסדות להשכלה גבוהה קידום וייצוג נשים -תשע"ה 2015 דו"ח הועדה» (PDF).
  33. צור, ירדן (2017 թ․ նոյեմբերի 22). «חרף ההנחיות, אונ' בן גוריון רוצה להאריך את כהונת הנשיאה; הפרופסורים מתנגדים». הארץ (եբրայերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  34. צור, ירדן (2017 թ․ դեկտեմբերի 21). «מחריף המשבר באונ' בן גוריון: נעצר הליך מינוי הרקטור החדש». הארץ (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  35. «מבקר המדינה בודק הארכת מינויה של נשיאת אוניברסיטת בן גוריון». ערוץ עשר (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  36. (Tzur) צור, (Yarden) ירדן (2018 թ․ հունվարի 2). «(The president of Ben-Gurion University responds to the protest) נשיא אוניברסיטת בן גוריון מגיב למחאה». הארץ (եբրայերեն). Ha'aretz. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  37. צור, ירדן (2018 թ․ փետրվարի 5). «אוניברסיטת בן גוריון: נבחר נשיא חדש עד תום 2018». הארץ (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  38. «JEWISH 100 awardees». The Algemeiner. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  39. «Honorary Commander of the Order of the British Empire». GOV.UK. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  40. «Honorary degree, Dalhousie University». Dalhousie University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  41. «An award in excellence from the Israel Ambulatory Pediatric Association». inn.co.il. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]