Jump to content

Ռիչարդ Ռասսել Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Ռասսել Կրտսեր
անգլ.՝ Richard B. Russell
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1897(1897-11-02)[1]
ԾննդավայրWinder, Ջորջիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 21, 1971(1971-01-21)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջիայի համալսարան (1918)[2], Gordon State College? (1915)[2], տարրական դպրոց (1914)[2] և University of Georgia School of Law?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններmember of the Georgia House of Representatives?, Governor of Georgia?, President pro tempore of the United States Senate?, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և ԱՄՆ սենատոր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Richard Russell, Jr. Վիքիպահեստում

Ռիչարդ Բրևարդ Ռասսել Կրտսեր (անգլ.՝ Richard Brevard Russell, Jr., նոյեմբերի 2, 1897(1897-11-02)[1], Winder, Ջորջիա, ԱՄՆ - հունվարի 21, 1971(1971-01-21)[1], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, դեմոկրատ։ Եղել է Ջորջիայի նահանգապետը և ԱՄՆ-ի սենատոր[3][4]։ Պահպանողական կոալիցայի ոչ պաշտոնական ազդեցիկ գործիչ էր, Կոնգրեսում դեմ էր լիբերալներին։ Ռիչարդ Ռասսելը ծնվել է իրավաբանների ընտանիքում, 1918 թվականին Ռասսելը ավարտել է Ջորջիա համալսարանի իրավական դպրոցը և 1920-ական թվականներին սկսել է աշխատել հոր հետ` իրավաբանական գրասենյակում[5]։ 1921-1931 թվականներին եղել է Ջորջիա Պալատի ներկայացուցիչ անդամ, իսկ 1927 թվականից նրա անդամը։ 1931-1933 թվականները աշխատել է նահանգապետ իր հարազատ նահանգում[6]։ Այդ պաշտոնում նա կարողացավ կարգավորել պետական բյուջեն Մեծ ճգնաժամի շրջանում։ 1933 թվականին միացավ Կոնգրեսին, որպես սենատոր Ջորջիայից, այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև մահ։ 1952 թվականին Ռիչարդ Ռասսելը Դեմոկրատական կուսակցության կողմից փորձել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում։ Ռասսել եղել է Նախագահ Լինդոն Ջոնսոնի մտերիմ ընկերը և որոշ հարցերում նրա հետ համաձայն չէր։ Զգույշ էր Վիետնամի պատերազմի և սևամորթերի իրավունքների շարժման մասին իր դատողություններում։ 1956 թվականին եղել է հարավային նահանգների 19 սենատորներից մեկը, որը ստորագրել է Հարավային հրովարտակ փաստաթուղթը ընդդեմ ռասայական ինտեգրման պետական հաստատություններում։ Սենատում Ռասելը իր երկար պաշտոնամոլության ժամանակ եղել է մի քանի կոմիտեի անդամ։ Եղել է Ուորեն հանձնախմբի անդամ, որը 1963-1964 թվականներին Ջոն Քենեդու սպանություն հետաքննության գործով է զբաղվել։ Ռասսելը մահացել է 1971 թվականին հունվարի 21-ին և հուղարկավորվել է Վայնդերների ընտանեկան գերեզմանոցում։ ԱՄՆ-ի Ռազմական նավատորմը հայտարարեց, որ սուզանավը SSN-687 (դաս «Ստերջեն»)[7] կկոչեն Ռասսելի անունով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Biography at the Biographical Directory of the United States Congress{{re

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  3. root. "Richard Brevard Russell".
  4. "Sen. Richard B. Russell"
  5. National School Lunch Act"
  6. William J. Harris biography"
  7. SSN-637 Sturgeon class