Ռիո Մավյուբա
Ռիո Մավյուբա ֆր.՝ Rio Mavuba | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա[1], Անգոլա[2] և ԿԴՀ[3][4] | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1984[5][6][7] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով[8] | ||
Հասակ | 172 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռիո Անտոնիո Զոբա Մավյուբա (ֆր.՝ Rio Antonio Zoba Mavuba, մարտի 8, 1984[5][6][7], Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով[8]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում։
Զաիրցի ֆուտբոլիստ Մաֆուիլի Մավիուբի, որը 1974 թվականի աշխարհի առաջնության մասնակից էր, որդին է։ Ռիոն ծնվել է Անգոլայում քաղաքացիական պատերազմի ընթացքում՝ բաց ծովում գտնվող նավի վրա, և նրա խոսքերով, ծննդյան ժամանակ քաղաքացիություն չի ունեցել։ 2004 թվականին նա ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական թիմ տեղափոխվելուց հետո Մավյուբան նորամուտը նշել է Լիոնի «Օլիմպիկ Լիոն»–ի դեմ խաղում 2004 թվականի հունվարին։ 2007 թվականի հուլիսի 3-ին նա հինգ տարվա պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ, սակայն 2008 թվականի հունվարին 7–ին միլիոն եվրոյով վաճառվել է «Լիլ» ֆուտբոլային ակումբին։ 2015 թվականի մայիսին ակումբի հետ կնքել է նոր քառամյա պայմանագիր[9]։
2017 թվականի ամռանը դարձել է Պրահայի «Սպարտա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ ՝ կնքելով եռամյա պայմանագիր[10]։ 2018 թվականի օգոստոսին թիմը լքել է ազատ գործակալ կարգավիճակով[11]։ Որոշ ժամանակ անց Մավյուբան հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[12]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի չեմպիոն՝ 2010/11
- Ֆրանսիայի գավաթակի՝ 2010/11
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիոյի ծնողները մահացել են 1996 թվականի նոյեմբերի 30-ին՝ 12-ամյա որդուն թողնելով որբ[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ https://www.jeuneafrique.com/314456/societe/football-et-sils-avaient-choisi-de-jouer-pour-une-selection-africaine/
- ↑ https://www.ouest-france.fr/sport/football/entretien-rio-mavuba-en-1984-j-etais-un-refugie-en-2004-un-sans-papiers-6120409
- ↑ https://news.maxifoot.fr/info-030035_40916/football.php
- ↑ 5,0 5,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 6,0 6,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 7,0 7,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 8,0 8,1 8,2 https://web.archive.org/web/20131228022241/http://news.bbc.co.uk/sport2/hi/football/africa/3742472.stm
- ↑ Официально: «Лилль» переподписал Мавуба
- ↑ Мавуба продолжит карьеру в пражской «Спарте»
- ↑ Мавуба покинул «Спарту»
- ↑ Рио Мавуба завершил карьеру
- ↑ Mavuba: born without a nation
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на сайте «Спарты»(չեխ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Մավյուբա» հոդվածին։ |
|