Ռիո Մավյուբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռիո Մավյուբա
ֆր.՝ Rio Mavuba
Mavuba CSKA-LOSC.png
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 1984(1984-03-08)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Ատլանտյան օվկիանոս[4]
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան

Ռիո Անտոնիո Զոբա Մավյուբա (ֆր.՝ Rio Antonio Zoba Mavuba, մարտի 8, 1984(1984-03-08)[1][2][3], Ատլանտյան օվկիանոս[4]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում։

Զաիրցի ֆուտբոլիստ Մաֆուիլի Մավիուբի, որը 1974 թվականի աշխարհի առաջնության մասնակից էր, որդին է։ Ռիոն ծնվել է Անգոլայում քաղաքացիական պատերազմի ընթացքում՝ բաց ծովում գտնվող նավի վրա, և նրա խոսքերով, ծննդյան ժամանակ քաղաքացիություն չի ունեցել։ 2004 թվականին նա ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական թիմ տեղափոխվելուց հետո Մավյուբան նորամուտը նշել է Լիոնի «Օլիմպիկ Լիոն»–ի դեմ խաղում 2004 թվականի հունվարին։ 2007 թվականի հուլիսի 3-ին նա հինգ տարվա պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ, սակայն 2008 թվականի հունվարին 7–ին միլիոն եվրոյով վաճառվել է «Լիլ» ֆուտբոլային ակումբին։ 2015 թվականի մայիսին ակումբի հետ կնքել է նոր քառամյա պայմանագիր[5]։

2017 թվականի ամռանը դարձել է Պրահայի «Սպարտա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ ՝ կնքելով եռամյա պայմանագիր[6]։ 2018 թվականի օգոստոսին թիմը լքել է ազատ գործակալ կարգավիճակով[7]։ Որոշ ժամանակ անց Մավյուբան հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[8]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 2010/11
  • Ֆրանսիայի գավաթակի՝ 2010/11

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիոյի ծնողները մահացել են 1996 թվականի նոյեմբերի 30-ին՝ 12-ամյա որդուն թողնելով որբ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]