Ռեֆորմատականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեֆորմատականների եկեղեցու տեսքը Սանկտ Պետերբուրգում 1890-ական թվականներին

Ռեֆորմատականներ (լատին․՝ reformo), 16-րդ դարի ռեֆորմացիայի հետևանքով առաջացած եվրոպական մայրցամաքային ծագում ունեցող կալվինական եկեղեցիների հետևորդներ, ի տարբերություն անգլիական և շոտլանդական կալվինիստների։

Ռեֆորմատականների եկեղեցին կառուցվածքով նման է պրեսբիտերական եկեղեցուն, ղեկավարում են ընտրովի պաստորներն ու երեցները, մի քանի համայնքների պաստորներն ու երեցները կազմում են երեցարան (պրեսբիտերիում)։ Ռեֆորմատական եկեղեցիներ գոյություն ունեն Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլն։ ԽՍՀՄ-ում ռեֆորմատականներ կան Արևմտյան Ուկրաինայում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «World Communion of Reformed Churches». www.wcrc.ch (անգլերեն). 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.
  • «Иерархия литургических церквей | Реформатские и Пресвитерианские церкви». «Иерархия церквей». www.hierarchy.religare.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։