Jump to content

Ռետիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռետիններ
ֆր.՝ Les Gommes
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպարոդիա
Ձևվեպ
ՀեղինակԱլեն Ռոբ-Գրիյե
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Հրատարակվել է1953

«Ռետիններ» (ֆր.՝ «Les Gommes»), ֆրանսիացի գրող և ռեժիսոր Ալեն Ռոբ-Գրիյեի վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է Փարիզի «Մինյուի» հրատարակչության կողմից 1953 թվականին։

Այս գիրքը դարձել է գրողի առաջին հրատարակությունը։ Վեպը գրվել է նոր վեպի փորձարարական ոճով։ Քննադատությունը վեպին հատուկ նշանակություն չի տվել։ Ձևով վեպը ներկայացնում է դասական դետեկտիվի պարոդիա։ Սյուժեում առկա են այս ժանրի բոլոր բնորոշ նշանները՝ սպանություն, հետաքննություն, որը վարում է խուզարկուն, վկաներ, իրեղեն ապացույցներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործությունները տեղի են ունենում Ֆրանսիայի ծովափնյա գավառական փոքր քաղաքում։ Քննվում է ոմն հասարակական գործչի՝ գիտնական Դյուպոնի դեմ անհաջող մահափորձը։  Վեպի ընթացքում առաջանում է թյուրիմացություն՝ կապված այն բանի հետ, որ որոշ կերպարներ կարծում են, որ մահափորձը հաջողվել է, իսկ մյուսները համոզված են հակառակը։ Պարզ չեն մահափորձի պատճառները։ Դյուպոնն ինքը, ստանալով թեթև վնասվածք, թաքնվում է։ Քննիչ Ուոլեսը, կատարելով միանգամայն տրամաբանական, բայց, միևնույն ժամանակ, միանգամայն անիմաստ գործողություններ, ի վերջո, պատահաբար սպանում է Դյուպոնին հենց նույն իրավիճակում, որի պայմաններում տեղի է ունեցել ձախողված մահափորձը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին բելգիացի ռեժիսոր և սցենարիստ Լյուսիեն Դերուազին Ալեն Ռոբ-Գրիյեի վեպի հիման վրա նկահանել է համանուն ֆիլմը[1]։ Վերջինս ներկայացվել է «Ռեժիսորների երկշաբաթյակում»[2] և զուգահեռաբար ընդգրկվել է 1969 թվականի Կաննի փառատոնում և Երի փառատոնում։ Ֆրանսիայում ֆիլմը վարձույթում հայտնվել է 1972 թվականի հունվարի 12-ին և կինոթատրոններում ունեցել 752 ցուցադրություն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Les gommes(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում 7,6` 10 աստղից
  2. Édition 1969, site officiel de la Quinzaine des réalisateurs.
  3. «Box Office Paris du 12/01/1972 AU 18/01/1972». Box Office Story. 2016 թ․ փետրվարի 12. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]