Ջորջ Ռենդոլֆ Սքոթ (անգլ.՝ George Randolph Scott; հունվարի 23, 1898(1898-01-23)[1][2][3], Օրինջ քաունթի, Վիրջինիա, ԱՄՆ - մարտի 2, 1987(1987-03-02)[1][4][2][…], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ 35 տարվա ընթացքում Սքոթը հայտնվել է տարբեր ժանրային ֆիլմերում, ներառյալ սոցիալական և հանցավոր դրամաները, կատակերգությունները, մյուզիքլները, արկածները, ռազմական ֆիլմերը, ինչպես նաև սարսափների և կինոֆանտաստիկայի մի քանի ֆիլմերում։ Այնուամենայնիվ, նրա ամենահիշարժան կերպարները կերտված են վեստեր ժանրում, որոնք մեծամասնություն են կազմում նրա ֆիլմացանկում։ Դրանց թվում են «Սրիկաները» (1942), «Քառասունհինգերորդ տրամաչափի Կոլտ» (1950), «Սանտա-Ֆե» (1951), «Դահիճի հանգույցը» (1952) ֆիլմերը, «Անծանոթը ատրճանակով» (1953) և «Դիլիժանսների պահակը» (1954), «Յոթը պետք է մահանան» (1956) և «Մեծ վախը» (1957)։ Վերջին անգամ կինոէկրաններին դերասանը հայտնվել է 1962 թվականին «Ցատկիր բարձրլեռնային ճանապարհով» ֆիլմում, որից հետո անցել է թոշակի, և հետագա տարիներն անվնաս անց է կացրել Կալիֆոռնիայի իր քաղաքամերձ տանը։
Սքոթը ամուսնացել է երկու անգամ՝ դառնալով երկու երեխաների հայր երկրորդ կնոջից։ Բացի այդ, լուրեր են տարածվել նաև դերասանի համասեռամոլ լիենլու մասին, մասնավորապես` 1940-ական թվականներին Քերի Գրանտի հետ նրա ռոմանտիկ հարաբերությունների մասին[6][7]։
Ռենդոլֆ Սքոթը մահացել է 89 տարեկան հասակում Բևեռլի Հիլզում՝ սրտի հիվանդության պատճառով[8]։ Թաղված է Շառլոտի Էլմվուդ գերեզմանատանը։