Ռեյչըլ Բեքվիս
Ռեյչըլ Բեքվիս Rachel Beckwith | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 2002 |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 23, 2011 (9 տարեկան) |
Մահվան վայր | Սիեթլ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Գործունեություն | բարեգործություն |
Ծնողներ | մայր՝ Սամանտա Փոլ |
Ռեյչըլ Բեքվիս (անգլ.՝ Rachel Beckwith, հունիսի 12, 2002, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - հուլիսի 23, 2011, Սիեթլ, ԱՄՆ[1]), բարեգործությամբ զբաղվող ամերիկացի աղջիկ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 2002 թվականի հունիսի 12-ին ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում։
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեյչըլն իր ծնողներին համոզել է չհրավիրել ոչ ոքի նրա ծննդյան 9 ամյակին, և ընկերներին խնդրել է նվերի համար հատկացվող գումարը փոխանցել նրա ինտերնետային էջին[3]։ Այնտեղ նա հավաքում էր միջոցներ Աֆրիկայի մաքուր ջրի պակասից տառապող ժողովուրդների համար հորեր կառուցելու համար։
Ինչպես հետագայում պարզվել է, աղջիկն այդ քայլին գնացել է այն բանից հետո, երբ եկեղեցին, որտեղ հաճախում էին նրա ծնողները, որոշում էր կայացրել աջակցել «charity: water» հիմնադրամին։ Եկեղեցին կոչ էր արել նաև իր ծխականներին դրամահավաք կազմակերպել։ Հենց այստեղ էլ աղջիկը տեղեկացել է, որ ամեն օր ավելի քան 4.5 հազար աֆրիկացի երեխաներ զոհվում են կեղտոտ ավազաններից ջուր խմելու և զանազան հիվանդություններ ստանալու արդյունքում։
Աղջկա նպատակը 300 ԱՄՆ դոլար հավաքագրելն էր, որը, ըստ հիմնադրամի հաշվարկների, կկարողանար փրկել 15 մարդու։ Ավելի վաղ Ռեյչըլն արդեն զբաղվել էր բարեգործությամբ։ Նա երկու անգամ երկարացրել է մազերը, որպեսզի կեղծամներ պատրաստեն ուռուցքային հիվանդությունների պատճառով մազերը կորցրած երեխաների համար։
Սակայն աղջկան հաջողվեր է հավաքել ընդամենը 220 դոլար։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարեգործական էջի բացման պահից մեկուկես ամիս անց տեղի ունեցավ ողբերգություն․ Սիեթլի տանող մայրուղու վրա իրար էին բախվել 13 մեքենա։ Այս վթարի միակ զոհը Ռեյչըլ Բեքվիսն էր[4]։
Միացված լինելով կյանքի ապահովման ապարատին, աղջիկն այդպես էլ գիտակցության չեկավ։ Փորձելով ինչ-որ կերպ աջակցել, աղջկա հարազատները, ընկերները կամ պարզապես ծանոթները սկսեցին նվիրաբերել փոքր գումար «charity: water» կազմակերպության կայքում գործող Ռեյչըլի էջին։ Նվիրատվող գումարը սկսեց և արագորեն աճել՝ գրավելով հանրության ուշադրությունը։ Այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Ռեյչըլը գիտակցության չի գա, կյանքի ապահովման սարքավորումներն անջատեցին, իսկ նրա օրգանները նվիրաբերեցին ուրիշ երեխաների[4]։
Ռեյչըլի արարքն ու նրա ողբերգական ճակատագիրը մեծ արձագանք գտավ ամերիկյան հանրության շրջանում։ 2011 թվականի հոկտեմբերին, երբ դրամահավաքի ժամկետը լրացավ, պարզվեց, որ 31 997 մարդ ամբողջ աշխարհից նվիրաբերել է 1 265 823 դոլար։ Այդ գումարը բավարար կլիներ, որպեսզի խմելու ջրի խնդիրը լուծել ավելի քան 60.000 կարիքավորների համար[5]։
Ռեյչըլի մայրը՝ Սամանտա Փոլը շարունակում է նրա աղջկա գործը՝ նվիրաբերություններ է հավաքում Աֆրիկայում հորերի կառուցման համար[6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Issaquah girl, 9, dies after Bellevue pileup Արխիվացված 2013-11-12 Wayback Machine. Bericht von Warren Kagarise in The Issaquah Press, 26. Juli 2011.
- ↑ Rachel Beckwith’s legacy: $1 million for charity. Seattle Times. By Amy Harris and J. B. Wogan(անգլ.)
- ↑ Rachel's Fundraise page (անգլ.)
- ↑ 4,0 4,1 Nicholas D. Kristof (2011 թ․ օգոստոսի 10). «Rachel's Last Fund-Raiser» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Юная благотворительница». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Страница сбора пожертвований мамы Рэйчел(անգլ.)