Հեյզել Մայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեյզել Մայներ
Ծնվել էապրիլի 11, 1904(1904-04-11)
ԾննդավայրՍենգեր, Oliver County, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Մահացել էմարտի 16, 1920(1920-03-16) (15 տարեկան)
Մահվան վայրՍենթըր, Oliver County
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունագարակապան
 Hazel Miner Վիքիպահեստում

Հեյզել Դալսի Մայներ (անգլ.՝ Hazel Dulcie Miner, ապրիլի 11, 1904(1904-04-11), Սենգեր, Oliver County, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ - մարտի 16, 1920(1920-03-16), Սենթըր, Oliver County), ամերիկացի աշակերտուհի, մահացել է ձնաբքի ժամանակ 11-ամյա եղբորը և 9-ամյա քրոջը փրկելու ժամանակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյզել Դալսի Մայները ծնվել է 1904 թվականի ապրիլի 11-ին ԱՄՆ-ի Սենջերե քաղաքում, Ուիլյամ և Բլանշ Մայներների ընտանիքում։ Ուներ ավագ քույր (Զելդա) և կրտսեր քույր և եղբայրներ (Էմեթ, Մարդիտ և Հորվարդ)[2]։ Փաստաթղթերի գրանցողը, որի աղջկա հետ մանուկ ժամանակ խաղացել էր Հեյզելը, նրան նկարագրել է որպես «լուռ աղջնակ»։

Մայները Էմեթի և Մարդիտի հետ սովորել է մեկ սենյականոց դպրոցում։ 1920 թվականին նա յոթերորդ դասարանի աշակերտուհի էր։ Հետագայում նա պլանավորում էր շարունակել կրթությունը Բիսմարկ քաղաքի միջնակարգ դպրոցում[3][4]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյզել Միների հուշարձանը տեղադրվել է 1936 թվականին Լ․ Բ․ Հանահի կողմից։

1920 թվականի մարտի 15-ին մեկ սենյականոց դպրոցի աշակարտներին դասերից ազատեցին սովորականից շուտ, որպեսզի նրանք մինչև փոթորկի սկսվելը կարողանան հասնել տուն[3]։ Մայներները տուն էին գնում ձիու վրա ինքնուրույն, սակայն վատ եղանակի պատճառով նրանց ուսուցիչը թույլ չտվեց գնալ միայնակ։ Ուիլյալ Մայները եկավ դպրոց, որպեսզի ուղեկցի երեխաներին տուն։ Նա ձիուն է կապում սահնակները, որի վրա նստած էին երեխաները, և գնում է դպրոցի ցախանոց։ Հեյզելը չի կարողանում պահել ձիուն, և կենդանին փախչում է սահնակների հետ միասին[4]։

Ուիլյամ Մայներին չի հաջողվում գտնել երեխաներին, և վերադառնում է տուն և ձևավորում որոնողական խումբ։ Քաղաքի բնակիչներն էլ սկսում են որոնումները՝ միևնույն ժամանակ ծանոթներին և հարազատներին կանչելով օգնության[5]։

Չնայած այն հանգամանքին, որ Հեյզելը ծանոթ էր ճանապարհին, նա տեսանելիությանը խանգարող ձյան պատճառով հեշտությամբ կորում է։ Նրա հագին կար վերարկու, գլխարկ, ձեռնոցներ և կոշիկներ, սակայն դրանք ամբողջովին չէին պաշտպանում ցրտից։ Մայները շատ էր մրսել։ Ինչպես ավելի ուշ հիշում է նրա եղբայրը, աղջիկն ասում էր, որ «նրա կոշիկները լի են ջրով»[4]։ Շուտով նա վատ տեսանելիության պատճառով կորցնում է ճանապարհը, սակայն շարունակում է վարել սահնակը[3][4]։

Որոշ ժամանակ անց սահնակները, բախվելով անհայտ խոչընդոտների, շրջվում են։ Մայներները չեն կարողանում դրանք վերադարձնել ուղղահայաց դիրքի, նույնիսկ համատեղ ջանքերով։ Այդ ժամանակ Հեյզելը որոշում է սահնակներն օգտագործել որպես ապաստարան։ Նրանք ունեին երեք վերմակ․ երկուսով ծածկում է եղբորն ու քրոջը, մյուսով ծածկվում է ինքը։ Հեյզելը Էմեթին և Միրդիթին պատմում է զանազան պատմություններ, կատարում է «America the Beautiful» երգը և կարդում է «Հայր Մերը», որպեսզի նրանք չքնեն[3]։ Նա նրանցից չքնելու խոստում է վերցնում։ Մայներներն ամբողջ գիշեր շների հաչոց են լսում, սակայն ոչ ոք նրանց չի մոտենում[6]։

Երեսուն տղամարդուց բաղկացած որոնողական խումբը երեխաներին փնտրում է ամբողջ գիշեր, սակայն նրանք հայտնաբերվում են միայն առավոտյան՝ անհետացումից 25 ժամ հետո[3]։ Ըստ խմբի անդամների հիշողությունների՝ Հեյզելը պառկած էր քրոջ և եղբոր կողքին։ Նա իրենից հանել էր վերարկուն և դրանով ծածկել քրոջն ու եղբորը։ Երկու երեխան էլ կենդանի են մնացել[4][7]։

Երեք երեխաներին տանում են քաղաքի բնակիչներից մեկի տուն[4]։ Այստեղ Հեյզելին բժշկական օգնություն են ցուցաբերել, բայց, չնայած դրան, մի քանի ժամ անց աղջիկը մահանում է։ Բլանշ Մայները հետագայում պատմել է, որ Հեյզելն նրան երազում երևացել և ասել է․ «Ես մրսում էի, մայրիկ, բայց արդեն չեմ մրսում»[4]։ Մայների հուղարկավորման ժամանակ նախարարը մեջբերել է հատվածներ Հովհաննեսի Ավետարանից[4]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյզել Մայների պատմության հայտնիություն ձեռք բերելուց հետո նա դարձավ ազգային հերոսուհի[4]

  • Ի պատիվ Մայների՝ նախատեսվում էր կառուցել մանկատուն կամ հիվանդանոց, բայց, հավաքված գումարով կառուցվել է հուշահամալիր[4],
  • 1936 թվականին Օլիվեր շրջանի դատարանի դիմաց կանգնեցվեց Հեյզելի գրանիտե արձանը[3],
  • 1952 թվականին նկարիչ Էլմեր Հալվերսթոնը նկարել է Հեյզել Մայներին պատկերող երկու նկար։ Դրանք տպագրվել են Ford Times թերթում, 1953 թվականի փետրվարին[8],
  • Ամերիկացի ֆոլք երաժիշտ Չակ Սաչին Հեյզելին է նվիրել իր «The Story of Hazel Miner» երգը[9],
  • Հյուսիսային Դակոտայի որոշ դպրոցների ուսումնական ծրագրերում մտնում է Հեյզելի պատմության ուսումնասիրությունը[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Theobald P. Call school: rural education in the Midwest to 1918. — Southern Illinois University Press, 1995. — P. 104. — 264 p. — ISBN 0809318598
  2. Gavett J. L. North Dakota: Counties - Towns & People, Part III. — Watchmaker Publishing, 2010. — P. 261. — 432 p.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Robertson J. Stranger, Read It!(անգլ.) // Ford Times. — 1953. — С. 24-27.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Gullickson L. Hazel Miner, Angel of the Prairies. — Center (N.D.) Republican, 2002.
  5. Lost in Blizzard: The children of William Miner Lost in Storm on Way From School(անգլ.) // The Center (N.D.) Republican. — 1920.
  6. Henke W. A.; Albers E. C. The Legacy of North Dakota’s Country Schools. — North Dakota: North Dakota Humanities Council, 1997. — P. 265. — 320 p. — ISBN 0965457923
  7. Wheeler, 2002, էջ 129
  8. Nemenoff B. «Halvorson, Elmer Halfdon». North Dakota Council on the Arts Online Artist Archive. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 10.07.2012-ին.
  9. Suchy C. The Story of Hazel Miner(անգլ.) // Dakota Breezes. — 1991.
  10. State Historical Society of North Dakota. «Unit 7: Set 5: Floods & Blizzards - Hazel Miner». The Primary Sources in North Dakota: Introduction. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wheeler J. Everyday Heroes: Inspiring Stories of Ordinary People Who Made a Difference (Forged in the Fire). — WaterBrook Press, 2002. — 256 p. — ISBN 1578563224
  • Covey S. R. Everyday Greatness: Inspiration for a Meaningful Life. — Thomas Nelson, 2009. — 464 p. — ISBN 0785289593
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյզել Մայներ» հոդվածին։