Ռեյչըլ Բեքվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյչըլ Բեքվիս
Rachel Beckwith
Ռեյչըլ Բեքվիս.jpg
Ծնվել էհունիսի 12, 2002(2002-06-12)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 23, 2011(2011-07-23) (9 տարեկանում)
Մահվան վայրՍիեթլ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Գործունեությունբարեգործություն
Ծնողներմայր՝ Սամանտա Փոլ

Ռեյչըլ Բեքվիս (անգլ.՝ Rachel Beckwith, հունիսի 12, 2002(2002-06-12), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - հուլիսի 23, 2011(2011-07-23), Սիեթլ, ԱՄՆ[1]), բարեգործությամբ զբաղվող ամերիկացի աղջիկ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2002 թվականի հունիսի 12-ին ԱՄՆՍիեթլ քաղաքում։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչըլն իր ծնողներին համոզել է չհրավիրել ոչ ոքի նրա ծննդյան 9 ամյակին, և ընկերներին խնդրել է նվերի համար հատկացվող գումարը փոխանցել նրա ինտերնետային էջին[3]։ Այնտեղ նա հավաքում էր միջոցներ Աֆրիկայի մաքուր ջրի պակասից տառապող ժողովուրդների համար հորեր կառուցելու համար։

Ինչպես հետագայում պարզվել է, աղջիկն այդ քայլին գնացել է այն բանից հետո, երբ եկեղեցին, որտեղ հաճախում էին նրա ծնողները, որոշում էր կայացրել աջակցել «charity: water» հիմնադրամին։ Եկեղեցին կոչ էր արել նաև իր ծխականներին դրամահավաք կազմակերպել։ Հենց այստեղ էլ աղջիկը տեղեկացել է, որ ամեն օր ավելի քան 4.5 հազար աֆրիկացի երեխաներ զոհվում են կեղտոտ ավազաններից ջուր խմելու և զանազան հիվանդություններ ստանալու արդյունքում։

Աղջկա նպատակը 300 ԱՄՆ դոլար հավաքագրելն էր, որը, ըստ հիմնադրամի հաշվարկների, կկարողանար փրկել 15 մարդու։ Ավելի վաղ Ռեյչըլն արդեն զբաղվել էր բարեգործությամբ։ Նա երկու անգամ երկարացրել է մազերը, որպեսզի կեղծամներ պատրաստեն ուռուցքային հիվանդությունների պատճառով մազերը կորցրած երեխաների համար։

Սակայն աղջկան հաջողվեր է հավաքել ընդամենը 220 դոլար։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեգործական էջի բացման պահից մեկուկես ամիս անց տեղի ունեցավ ողբերգություն․ Սիեթլի տանող մայրուղու վրա իրար էին բախվել 13 մեքենա։ Այս վթարի միակ զոհը Ռեյչըլ Բեքվիսն էր[4]։

Միացված լինելով կյանքի ապահովման ապարատին, աղջիկն այդպես էլ գիտակցության չեկավ։ Փորձելով ինչ-որ կերպ աջակցել, աղջկա հարազատները, ընկերները կամ պարզապես ծանոթները սկսեցին նվիրաբերել փոքր գումար «charity: water» կազմակերպության կայքում գործող Ռեյչըլի էջին։ Նվիրատվող գումարը սկսեց և արագորեն աճել՝ գրավելով հանրության ուշադրությունը։ Այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Ռեյչըլը գիտակցության չի գա, կյանքի ապահովման սարքավորումներն անջատեցին, իսկ նրա օրգանները նվիրաբերեցին ուրիշ երեխաների[4]։

Ռեյչըլի արարքն ու նրա ողբերգական ճակատագիրը մեծ արձագանք գտավ ամերիկյան հանրության շրջանում։ 2011 թվականի հոկտեմբերին, երբ դրամահավաքի ժամկետը լրացավ, պարզվեց, որ 31 997 մարդ ամբողջ աշխարհից նվիրաբերել է 1 265 823 դոլար։ Այդ գումարը բավարար կլիներ, որպեսզի խմելու ջրի խնդիրը լուծել ավելի քան 60.000 կարիքավորների համար[5]։

Ռեյչըլի մայրը՝ Սամանտա Փոլը շարունակում է նրա աղջկա գործը՝ նվիրաբերություններ է հավաքում Աֆրիկայում հորերի կառուցման համար[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]