Ռեհման Մալիկ
Ռեհման Մալիկ ուրդու՝ رحمٰن ملک | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1951 |
Ծննդավայր | Sialkot, Gujranwala Division, Փենջաբ, Պակիստան |
Մահացել է | փետրվարի 23, 2022[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Իսլամաբադ, Պակիստան |
Քաղաքացիություն | Պակիստան |
Մայրենի լեզու | Ուրդու |
Կրոն | իսլամ |
Կրթություն | University of Karachi? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Senator? և Federal Minister for Interior? |
Կուսակցություն | Պակիստանի ժողովրդական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Rehman Malik Վիքիպահեստում |
Ռեհման Մալիկ (անգլ.՝ Rehman Malik, ուրդու՝ رحمان ملک, դեկտեմբերի 12, 1951, Sialkot, Gujranwala Division, Փենջաբ, Պակիստան - փետրվարի 23, 2022[1], Իսլամաբադ, Պակիստան), պակիստանցի պետական գործիչ, 2008 թվականի մարտի 25-ից մինչև 2013 թվականի մարտի 16֊ը եղել է Պակիստանի ներքին գործերի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեհման Մալիկը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 1-ին Պակիստանի Սիալքոթ քաղաքում[2]։ 1973 թվականին ավարտել է Կարաչիի համալսարանը[3] ։ 1993 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 1998 թվականի նոյեմբերի 10-ը զբաղեցրել է Հետաքննությունների դաշնային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնը։ 1998 թվականի նոյեմբերին նա փախել է երկրից՝ կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվելուց հետո։ 1998-2008 թվականներին ապրել է Մեծ Բրիտանիայում, ստացել բրիտանական քաղաքացիություն։ Պակիստանում նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի իշխանության գալուց հետո Ռեհման Մալիկին ուղղված բոլոր մեղադրանքները հանվել են, և նա վերադարձել է երկիր, որտեղ զբաղեցրեց Ներքին գործերի նախարարի պաշտոնը (2008-2013)[4][5]։
2011 թվականին Մալիկին շնորհվել է Կարաչիի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ ի նշան «ահաբեկչության դեմ պատերազմում երկրին մատուցած անզուգական ծառայությունների և հատկապես Կարաչիի քաղաքացիներին խաղաղության վերականգնման գործում»[6]։ Դոկտորի կոչում շնորհելու որոշումը քննադատվել է համալսարանի դասախոսների կողմից[7]։ Լրատվամիջոցները նույնպես քննադատել են այդ որոշումը[8][9][10]։
Ռեհման Մալիկը մահացել է 2022 թվականի փետրվարի 23-ին, 71 տարեկան հասակում, COVID-19֊ից ստացած բարդություններից[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Former interior minister Rehman Malik dies at 70
- ↑ «Details of Rehman Malik». Pakistan Herald. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ APP (2011 թ․ նոյեմբերի 10). «Rehman Malik gets "PhD for peace" by KU». Dawn news, KU 2011. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Muhammad Saleh Zaafir. "Malik made federal minister" The News,
- ↑ Syed Irfan Raza (28 March 2008). "Rehman and Haqqani join Gilani team" Dawn Newspaper
- ↑ APP (2011 թ․ հոկտեմբերի 7). «Rehman Malik to get PhD for peace». Zee News, Pakistan Bureau. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Staff (2011 թ․ հոկտեմբերի 23). «KU teachers demand cancellation of Rehman Malik's honorary PhD degree». Express Tribune, KU. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Staff reporters (2011 թ․ հոկտեմբերի 11). «Just what the doctor ordered: Dr Rehman Malik now better equipped to heal ailing Karachi». Tex. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Staff. «KU teachers ask governor to revoke Malik's degree». The Express Tribune. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Ahmad, Noman (2011 թ․ հոկտեմբերի 16). «KU teachers and administration still at war over Malik's degree». Express Tribune, Karachi. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «PPP stalwart Rehman Malik passes away at 70». GeoNews (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rehman Malik на сайте dawn.com (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհման Մալիկ» հոդվածին։ |
|