Ռեդինգ (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռեդինգ
անգլ.՝ Redding
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1887 թ.
Մակերես158,442268 կմ², 158,442277 կմ²
ԲԾՄ172±1 մետր
Բնակչություն93 611 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ530
Փոստային դասիչ96001–96003, 96049, 96099, 96001, 96002 և 96003
Պաշտոնական կայքcityofredding.org(անգլ.)
Ռեդինգ (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Ռեդինգ (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Ռեդինգ (անգլ.՝ Redding), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում։ Շաստա շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մակերեսը կազմում է 158,4 կմ², որից 154,5 կմ²-ը ցամաք է և 3,9 կմ²ը (2,5%)՝ բաց ջրային տարածքներ։ Ռեդինգը գտնվում է Սակրամենտոյի հովտի հյուսիս-արևմուտքում, հյուսիսային արվարձաններն արդեն պատկանում են Կասկադյան լեռների նախալեռներին։ Քաղաքը շրջապատված է լեռներով հյուսիսում, արևմուտքում և արևելքում, հարավում նրան հարում է բերրի հարթավայրը։ Ռեդինգի միջով հոսում է Սակրամենտո գետը։

Ռեդինգի կլիման բնութագրվում է որպես միջերկրական, տաք, չոր ամառ և մեղմ, անձրևոտ ձմեռ։Տարեկան տեղումների նորմը՝ 846 մմ, ամենա անձրևոտ ամիսը հունվարն է, իսկ չորը՝ հուլիսը[2]։ Ռեդինգում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել 1988 թվականի հուլիսի 20-ին և կազմել է +48 °C, քաղաքի համար ռեկորդային ցածր տեմպը կազմել է -14 °C:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 89 861 մարդ[3]։ Բնակչության խտությունը կազմում էր 567,2 մարդ/կմ²։ Քաղաքի բնակչության ռասայական կազմը հետևյալն է՝ 85,8%՝ սպիտակ, 1,2%՝ աֆրոամերիկացիներ, 2,3%՝ բնիկ ամերիկացիներ, 3,4%՝ ասիացիներ, 0,2%՝ Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակչության ներկայացուցիչներ, 2,6%՝ այլ ցեղերի ներկայացուցիչներ և 4,6%՝ երկու կամ ավելի ցեղերի ներկայացուցիչներ։ 8,7% բնակչությունը կազմել են լատինոամերիկացիների բոլոր ցեղերի։

Մարդահամարի տվյալներով 36 130 տնային տնտեսություններից 30,5%-ը ունեցել է 18 տարեկանից փոքր երեխաներ, 44,3%-ը եղել են ամուսնական զույգեր, 13,3%-ը եղել են առանց ամուսինների ապրող կանայք և 5,5%-ը եղել են առանց կանանց ապրող տղամարդիկ։ Բոլոր տնային տնտեսությունների 28,6 տոկոսը բաղկացած է առանձին անձանցից։ Տնային տնտեսությունում մարդկանց միջին թիվը կազմել է 2,43, ընտանիքի միջին չափը՝ 2,94:

Բնակչության տարիքային կազմը՝ 22,8 %՝ 18 տարեկանից փոքր, 10,5%՝ 18-ից մինչև 24 տարեկան, 24,2%՝ 25-ից մինչև 44 տարեկան, 26,1%՝ 45-ից մինչև 64 տարեկան, 16,4%՝ 65 և բարձր։ Միջին տարիքը՝ 38,5 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կանանց բաժին է ընկնում 93.8 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կանանց համար՝ 90,4 տղամարդ։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[4]՝

1950 1960 1970 1980 1990 2000 2010
10 256 12 773 16 659 41 995 66 462 80 865 89 861

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը սպասարկվում է երկու օդանավակայանների կողմից՝ Ռեդինգի քաղաքային օդանավակայանը (Redding Municipal Airport) և Բենթոն-Ֆիլդի օդանավակայանը (Benton Field)։ Ռեդինգի միջով անցնում է Interstate 5 մայրուղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Average Weather for Redding, CA - Temperature and Precipitation». Վերցված է December 2009-ին.
  3. «2010 Census Interactive Population Search: CA - Redding city». U.S. Census Bureau. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  4. «U.S. Decennial Census». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]