Ռաֆայել Սարգսյան
Ռաֆայել Սարգսյան | |
---|---|
Պատկեր:Rafael Sargsyan photo.jpg | |
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Վախճանվել է | 2000 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | գեղանկարիչ, մոնումենտալիստ, թատերական նկարիչ-ձևավորող |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ռաֆայել Սեդրակի Սարգսյան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - 2000, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1919 թվականին, Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը։ 1949 թվականին ընդունվել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա։ Առողջական խնդիրների պատճառով 1952 թվականին տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1956 թվականին։ 1946 թվականից մասնակցել է հանրապետական, ԽՍՀՄ և միջազգային ցուցահանդեսների։ Ձևավորել է Լենինականի (Գյումրու) Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի բազմաթիվ ներկայացումներ։
Ռաֆայել Սարգսյանը մի շարք մոնումենտալ որմնանկարների հեղինակ է, այդ թվում՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարանի գմբեթի՝ համահեղինակությամբ Հակոբ Հակոբյանի, Աշոտ Մելքոնյանի և Հենրիկ Սիրավնյանի[1]։ Մասնակցել է նաև ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահնադեսի Հայաստանի տաղավարի ձևավորման աշխատանքներին։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, երկար տարիներ դասավանդել է Երևանի Պոլիտեխնիկական (Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան) ինստիտուտի գծանկարի բաժնում։
ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ 1945 թվականից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահար Զարեհ Սարգսյանի ավագ եղբայրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1919 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 2000 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ